Առաջին մաս

Ո՞վ ենք մենք

«Բազմազանություն» ՀԿ-ն ստեղծվել է 2019 թվականին, որի գործունեության նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, ինչպես նաև զբաղվել խոցելի ու թիրախավորված անձանց սոցիալականացմամբ և շահերի պաշտպանությամբ, նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանությանը, քվիր մշակույթի զարգացմանը և մարդասիրության գաղափարախոսության տարածմանը։

 

Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել աջակցել քաղաքացիական, երիտասարդական, կրթական, բնապահպանական նախաձեռնություններին մարդու իրավունքների, կրթության, մեդիայի, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հասարակական, համայնքային զարգացման և կյանքի այլ ոլորտներում։

 

Մյուս կողմից հանրային բոլոր ոլորտներում խթանել ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների, ազգային և մշակութային այլ ինքնություն, նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների, կրթության, մեդիայի, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հասարակական, համայնքային զարգացման և կյանքի այլ ոլորտներում։

 

Մենք հավատում ենք, որ խոցելի ու թիրախավորված խմբերի միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը էականորեն կարող է խթանել ժողովրդավարական արժեքների տարածմանը և դրական փոփոխություններին, ուստի մենք մշակույթի ոլորտում խթանում ենք ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների, ազգային և մշակութային այլ ինքնություն, նաև հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը, այդ թվում՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի, երգ-երաժշտության, ժամանակակից արվեստների, փողոցային արվեստի, լուսանկարչության և այլ ոլորտներում։

 

Կազմակերպության նպատակներում են նաև նպաստել բնապահպանական ակտիվիզմին և ոչ բռնի պայքարին ուղղված կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, մյուս կողմից նպաստել ՀՀ-ում ֆեմինիստական արժեքների տարածմանը, այդ թվում՝ ֆեմինիստական կրթության, հնարավորությունների ստեղծման, ոչ բռնի պայքարի ու ակտիվիզմի միջոցով։

Երկրորդ մաս

Ինչու՞ ունենք ձեր աջակցության կարիքը

Ձեր աջակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ստեղծել «Էկո» և  «Բազմազան» պլատֆորմները, ներգրավելով խոցելի ու թիրախավորված անձանց։ Մենք կարևորում ենք կազմակերպության շահառուների ներուժի բացահայտումն ու զարգացումը։ Սա հնարավորություն կտա ստեղծել այն հարթակը, որը կնպաստի ներգրավվածությանը, քաղաքացիական հասարակության ակտիվացմանը, տարատեսակ հասարակական խնդիրների բարձրաձայնմանը և այլն։ Մենք հավատում ենք, այս հարթակների միջոցով, մենք կկարողանանք դրական փոփոխությունների սկիզբ դառնալ և ստեղծել տարբերություններ։