«Բազմազանություն» ՀԿ-ն դեկտեմբերի 17-ին իրականացրեց «Հասարակության Բազմազանությունը» ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի ժամանակ ունեցանք նաև պանելային քննարկում «Բազմազանությունը Հայ Հասարակության Օրակարգում» խորագրով:
Քննարկման բանախոսներն էին՝
Գրիգոր Երիցյանը, Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ նախագահ,
Լուսինե Քարամյանը, սոցիալական աշխատանքի փորձագետ, հետազոտող,
Լուիզա Վարդանյանը, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ իրավաբան, իրավախորհրդատու,
Արտակ Ադ
ամ, «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահ:

«Հասարակության Բազմազանությունը» խորագրով ձեռնարկը հետամտում է շոշափել անձի ինքնության մաս կազմող մի շարք բաղադրիչներ։ Ձեռնարկի բովանդակության մեջ խոսվում է նաև մարդկանց փոխհարաբերությունների, մոտեցումների մասին, աշխարհընկալման, իրականության, կոնֆլիկտների լուծումների, կոնֆլիկտազգայունության և այլ թեմաների մասին։ Ձեռնարկում շոշափվում են մեր իրականությունը բնութագրող որոշ իրավիճակներ։ Ձեռնարկում կարող ենք հանդիպել առաջարկությունների, որոնք հանդե են գալիս, որպես մարդկանց փոխհարաբերությունների լավացման տաբերակներ։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие