«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն  2019թ․ նոյեմբեր – 2020թ հունվար ամիսների ընթացքում իրականացրեց եռամսյա «Բազմազան Հասարակություն» խորագիրը կրող ծրագիրը։ «Բազմազան Հասարակություն» ծրագրի նպատակն էր լրացնել տեղեկատվական բացը բազմազանության մասին՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը ԼԳԲՏԻՔ+ համայնքում, երիտասարդության շրջանում, ինչպես նաև հետամտել բազմազան մշակույթի ձևավորմանը։

Համայնքում առավել ամրապնդված վերասերմանել սոլիդարությունը միջհամայնքային խմբերի նկատմամաբ: Նպաստել կոնֆլիկտների տարնսֆորմացիային՝ որպես հաշտություն՝ հիմքում տեսնելով մարդկանց տարբեր գաղափարներն ու մոտեցումները կյանքի, կյանքի տարբեր ոլորտնրի, մարդկանց, գաղափարախոսությունների նկատմամաբ:

Ծրագրի խնդիրներն են՝

Ծրագրի շրջանակներում, որդեգրելով տարբեր խմբերի միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման մոտեցումը իրազեկվածության բարձրացման շնորհիվ, մենք հետամտում էինք լուծել բարեկամական հարբերությունների սկզբնավորման հարցը, իրազեկվածության և գիտելիքների միջոցով: 

Ինչպես նաև կարևորում ենք սոլիդար մոտեցումը համայնքում գործող անձնաց, ակտիվ և պասիվ դերակատարում ունեցող տրանս, քվիր, երկսեռական, նույնասեռական, այդ թվում՝ լեսբի և գեյ անձնաց և այլ ՍՈւԳԻ ու այլ հատկանիշներ ունեցող անձանց միջև ասեկոսեների վերացման ֆոբիաների՝ սիրո տրանսֆորմացիայի, վերլուծական մոտեցման, անձանց գաղափարների և մոտեցումների վերաբերյալ: 

Եվ որպես արտահամայնքային խնդիրներին ուղված լուծում առաջարկում էինք բարձրացնել համախոհ անձանց և այլոց իրազեկվածության մակարդակը հասարակության բազմազան լինելու և մարդկանց բազմազան ինքնություն ունենալու մասին:

Ծրագրի ակնկալվող արդյունքը․

Ակնկալում ենք բազմազանության մասին փորձել ստեղծել դիսկուրս կյանքի տարբեր ոլորտներում՝ այդ թվում կրթության, մշակույթի, մեդիայի և այլ ոլորտներում։