Որքան բազմազան է հասարակությունը, այնքան զարգացած է այն։

Մշակույթն այն ոսպնյակն է, որով մենք գնահատում ենք մեր շրջապատը.  մեր մշակույթի միջոցով մենք գնահատում ենք, թե ինչն է պատշաճ կամ ոչ պատշաճ, ընդունելի կամ անընդունելի: Եթե մենք առնչվում ենք մեկ այլ մշակույթի հետ, որը տարբերվում է մեր սեփականից, մենք կարող ենք ունենալ մշակութային ցնցում (շոկ) և ապակողմնորոշվել, երբ շփվում ենք հիմնովին այլ  մշակույթի հետ: 

Մարդիկ, բնականաբար, օգտագործում են իրենց սեփական մշակույթը, որպես նմուշ` դատելու այլ մշակույթները, այնուամենայնիվ, քննադատությունը  կարող է հասնել այն մակարդակի, որ մարդիկ սկսեն խտրական վերբերմունք ցուցաբերել այլոց հանդեպ, որոնց «գոյատևելու եղանակները» տարբերվում են իրենց իմացածից, և ըստ էության, մենք հակված ենք վախենալ այն ամենից, ինչը մենք չենք հասկանում:

Մշակութային բազմազանությունը կարևոր է, քանի որ մեր երկիրը, աշխատավայրերը  և դպրոցները կարող են բաղկացած լինել տարբեր մշակութային, ռասայական, էթնիկ և այլ հատկանիշներ ունեցող անձանց խմբերից: Սակայն սկզբում մենք պետք է ունենանք միմյանց հասկանալու որոշակի գիտակցություն, ընկալելիություն, սոլիդարություն, որպեսզի համագործակցությունն ավելի դյուրին ընթանա: Այլ մշակույթների ուսումնասիրությունն օգնում է մեզ հասկանալ աշխարհում գոյություն ունեցող տարբեր տեսակետերն ու աշխարհայացքները և օգնում է թոթափել բացասական կարծրատիպերն ու անձնական  կողմնակալ վերաբերմունքն այլ խմբերի նկատմամբ:  

Բացի այդ, մշակութային բազմազանությունն օգնում է մեզ ճանաչել և հարգել «ապրելու ուղիները», որոնք պարտադիր չէ, որ լինեն մեր սեփականը, այնպես որ, երբ մենք շփվում ենք ուրիշների հետ, կարող ենք կառուցել կամուրջներ՝ վստահելու, հարգելու և հասկանալու համար  մշակութային բազմազանությունը: Ավելին, այս բազմազանությունը մեր երկիրը դարձնում է ավելի հետաքրքիր, քանի որ տարբեր մշակույթների մարդիկ մեզ ծանոթացնում են մտածողության նոր տարբերակների, որևէ օտար լեզվի, նոր գիտելիքների և նոր փորձի հետ: 

«Հասարակության Բազմազանությունը»

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие