«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն 2020 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրեց «Խթանելով փոխօգնության և ինքնահոգատարության մշակույթը» կարճաժամկետ ծրագիրը, որի նպատակն էր խթանել խոցելի և թիրախավորված խմբերի ծնողների շրջանում (այս դեպքում ԼԳԲՏԻՔ+ և մշակութային այլ ինքնություն ունեցող անձանց) ինքնահոգատարության ու փոխօգնության մշակույթը՝ աջակցելով նրանց ինքնակրթությանը, անհրաժեշտ հմտություններ ու գիտելիքներ տրամադրելով։

Ծրագրի առանցքային մոտեցումներից էր աշխատել  հիմնականում կանանց և աղջիկների հետ։

Ծրագրի խնդիրներն են

Ստեղծել մշտական և ակտիվ համագործակցություն հիմնախնդրային հարցերին անդրադառնալու համար։

Օգտագործել ձեռք բերված ռեսուրսներն ու հնարավորությունները հիմնախնդրային հարցերին լուծում տալու համար։

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի ընթացքում իրականացվեց մեկ շաբաթ պարբերություն ունեցող վեց հանդիպում, որոնցից առաջինը միտված էր իրականացնելու «Հավասարը՝ հավասարին․ ծնող-ծնող» հեգեբանական հանդիպումը։ Հանդիպման նպատակն է վեր հանել բոլոր այն անձնական խնդիրները, որոնք խոչընդոտում են ծնողներին խոսելու իրենց, իրենց երեխաների ու խոցելի ու թիրախավորված այլ խմբերի խնդիրների մասին։ 

Երկրորդ հանդիպումն էր պարային թերապիան, որի նպատակն էր լիցքաթափվելը։ Թերապիայի ընթացքում կարևորվեցին անձնական տարածքի, մարմնի ազատականացման, կոմպլեքսներից ազատման հարցերը։ ։ 

Երրորդ հանդիպման ընթացքում իրականացվեց արտ-թերապիա, որը ուղեկցվեց մշակութաբանի և հոգեբանի ուղեկցությամբ։ Նպատակն էր վեր հանել անձնական վախերը և հասկանալ դրանց աղբյուրները։ Հանդիպման ընթացքում ծնողներն իրազեկվեցին մի քանի այլ մեթոդների մասին, որոնք հետագայում կարող են իրենք էլ կիրառել։

Չորրորդ և հինգերորդ հանիպման ընթացքում կազմակերպվեց այցելություն մշակութային հաստատություններ, եղան կինոթատրոնում և թանգարանում։ Այցերի նպատակն էր կարևորել անձնական կայնքը, կյանքի նկատմամաբ էլ ավելի դրական մոտեցում ձևավորել,  լինել պոզիտիվ, արդյունավետ կազմակերպել ժամանակը, խթանել աշխարհայացքի ընդլայնմանը, մշակութային այլընտրանքային մոտեցումներ ձևավորել և այլն։ 

Վեցերորդ հանդիպման ընթացքում իրականացվեց զրույց-քննարկում, ամփոփվեց ծրագիրը, ծնողները խոսեցին իրենց տպավորությունների, կարծիքների մասին, առաջարկներով հանդես եկան և այլն։

Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցեցին ավելի քան 15 անձ։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ