2020թ․ փետրվարի 6-ին «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հետիրականացրեց միջոցառում, որի ժամանակ պարգևատրվեցին Հայաստանում հավասարության առաջամարտիկները և լավագույն լրագրողական նյութերի հեղինակները։ Որպես առաջամարտիկ դրամական պարգևը ստացավ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ նախագահ, քվիր ակտիվիստ Արտակ Ադամը, Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ խտրականության դեմ պայքարի և ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալելու համար։

Միջոցառման նպատակն է ճանաչել և խրախուսել խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ակտիվ իրավապաշտպանական գործունեություն ծավալած, ինչպես նաև տվյալ խմբերի հիմնահարցերը լուսաբանող լավագույն լրագրողական նյութը ներկայացրած անձանց։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие