«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն անդրադառնալով հասարակության բազմազանությանը “Բազմազան Հասարակություն” ծրագրի շրջանակներում իրականացնում է “Հասարակության Բազմազանությունը” ձեռնարկի շնորհանդեսը։

Հանդիպման ընթացքում իրականացվելու է “Բազմազանությունը Հայ Հասարակության Օրակարգում” խորագիրը կրող պանելային քննարկումը, որի հյուրերն են․
✔ Լուիզա Վարդանյանը, «ՓԻՆՔ» Արմենիա ՀԿ իրավաբան և իրավախորհրդատու,
✔ Գրիգոր Երիցյանը, Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ, «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ նախագահ, ,
✔ Լուսինե Քարամյանը, սոցիալական աշխատանքի փորձագետ, հետազոտող
✔ Լուսինե Խառատյանը, hնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող,
✔ Արտակ Ադամ Առաքելյանը, «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր նախագահ։

‼Շնորհանդեսի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել ձեռնարկի իր օրինակը։ Իսկ առանձին կգործի «Էկո Բազմազանություն» նախաձեռնության ցուցահանդես վաճառքը Ամանորին զուգընթաց։ Վաճառվելիք իրերը ամբողջությամբ պատրաստված են թափոնների այլընտրանքային օգտագործման մոտեցմամբ։

Հանդիպումը տեղի է ունենալու «Հոդված 3» ակումբում,
Դեկտեմբերի 17-ին, 16։00-ին։
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Տարածքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Սիրով սպասում ենք բոլորին։

📍 Հարցերի դեպքում գրել մեր ֆբ էջին կամ զանգահարել +37455793507 հեռախոսահամարով։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие