Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև նոյեմբերի 15-ը:

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հետազոտողի՝ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքների ոլորտում իրավական հետազոտություն իրականացնելու համար։

Աշխատանքի տևողությունը 5 ամիս է։

Մեզ համար կարևոր է, որ մեր թիմի նոր անդամն ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ներում, որի ընթացքում ներգրավված է եղել հետազոտական գորընթացներում կամ իրականացրել է հետազոտություններ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքների կամ պարզապես մարդու իրավունքների վերաբերյալ։

Մենք ուրախ կլինենք տեսնել իրականացված հետազոտությունները, պատրաստված զեկույցները և այլն։

Աշխատանքային պարտականություններն են․

  • Ուսումնասիրել ՀՀ-ում նախազորակոչի գործընթացը, դրա վերաբերյալ իրավական, օրինական դրույթները, ներպետական իրավական ակտերը, միջազգային իրավական փաստաթղթերը, ծրագրերը, ռազմավարությունները, քաղաքականության փաստաթղթերը, հարակից հետազոտությունները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր ու աղբյուրներ, և դրանց վրա կատարել վերլուծություն նախազորակոչի գործընթացում խտրականության ու բռնության դեպքերի վերաբերյալ։
  • Խորին հարցազրույցների անցկացման համար մշակել հարցաշարեր:
  • Հիմնախնդրի վերաբերյալ ծրագրի շահառուների և կարևոր դերակատարների կարծիքը և առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով իրականացնել խորին հարցազրույցներ:
  • Ամփոփել խորին հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկատվությունը:

Կարևոր են նաև․

  • բարձրագույն կրթությունը մարդու իրավունքների և սոցիոլոգիական գիտությունների ոլորտում,
  • համակարգչային հմտությունները (Microsoft office, Google Docs, Sheets, Forms եւ այլն),
  • կազմակերպվածությունը եւ պատասխանատվության բարձր զգացումը,
  • մանրուքների նկատմամբ ուշադրությունը, զգայունությունը,
  • նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինքնակրթվելու ցանկությունը։

Եթե հարցեր չունես, ապա խնդրում ենք ուղարկել CV (ներառելով հրապարակումներ բաժինը) և ուղեկցող նամակ (cover letter) ngo.divercity@gmail.com էլ. փոստի հասցեին՝ թեմայի տողում անպայման նշելով «հետազոտող | անուն ազգանուն»:

Դիմելիս խնդրում ենք նաև գրավոր ներկայացնել ծառայությունների համար գնային առաջարկը, հաշվի առնելով, որ գնային առաջարկը մանրամասնվելու է հարցազրույցի ընթացքում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ