«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն անդրադառնալով ներկա համաճարակային իրադրությանը, կարևորում է տարբեր խոցելի և քիչ խոցելի խմբերին՝ պետական, հասարակական աջակցությունները, որոնք կարող են էականորեն ազդել խմբերին պատկանող անձանց կյանքի որակի վրա, նպաստելով նրանց առողջության պահպանմանը։ Կազմակերպությունը հորդորում է զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել վարակի տարածմանը, մյուս կողմից՝ ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, աջակցություն, համերաշխություն, տարածել փոխըմբռնման, հոգատարության և ապրումակցման մոտեցումները, մեղմելով ճգնաժամի հետևանքները, հատկապես սոցիալապես խոցելի խմբերին պատկանող անձանց համար։

Համաճարակի ճգնաժամի պայմաններում տրանս անձիք կրկին հայտնվել են ամենախոցելի դիրքերում, հաճախ զրկված լինելով արժանապատիվ աշխատանքից, սեռական ուղվածության ու գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկվելու պատճառով։ Ինչի արդյունքում տրանս անձանց մեծ մասը ստիպված է զբաղվել սեքս-աշխատանքով։ Որի արդյունքում էլ, տրանս անձիք չեն կարող պահպանել արտակարգ դրության պայմանները։ Օրինակ՝ պահպանել սոցիալական հեռավորություն, զերծ մնալ շփումներից և այլն։ Մյուս կողմից պետության կողմից իրականացվող սեցիալական աջակցության ծրագրերը մեծամասամբ չեն ծածկում տրանս անձանց ֆինանսական և այլ կարիքները։ Արդյունքում առաջ են գալիս հուզումներ, որոնցից մեկը հարևան վրացական պետությունում տեղի ունեցածն է։

Կազմակերպությունը հայտնում է իր աջակցությունն ու մտահոգությունը դեպքի առթիվ և կոչ անում Վրաստանի և Հայաստանի կառավարություններին արագ ձեռնամուխ լինել լուծելու նմանատիպ խնդիրները։ Մենք կանգնում ենք հարևան երկրում ԼԳԲՏՔ+ համայնքի կողքին և հայտնում մեր սոլիդարությունը։

Թբիլիսիում տրանսգենդեր կինն այրել է իրեն  

COVID-19 համաճարակի ժամանակ քաղաքային իշխանությունների անգործության դեմ ակցիայի ընթացքում տրանսգենդեր կինն այրել իրեն Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց։  

Դեպքը տեղի է ունեցել, երբ մի քանի տրանս կանայք, ապրիլի 30-ի երեկոյան հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց բողոքելու սոցիալական աջակցության բացակայության դեմ։ Տրանս կին Մադոնա Կիպարոիձեն  այրել է ինքն իրեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել։

Կիպարոիձեն, որը կապնվել է մյուսների հետ կատարվածից հետո, չունի կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ և շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ես տրանս կին եմ և ես ինձ կրակի եմ տալիս, որովհետև Վրաստանի կառավարությունը չի հոգում մեր մասին» – բերման ենթարկվելու ժամանակ ասել է Կիպարոիձեն ։

«Մենք չենք կարող անգամ վճարել վարձակալության գումարները։ Ի՞նչ կարող ենք մենք անել» – ասել է մեկ այլ ցուցարար TV Pirveli-ի լրագրողին տված հարցազրույցում։

Վրաստանում տրանս անձանց մարդու իրավունքներն ու COVID-19-ը

Վրացի տրանս ակտիվիստներն ու համախոհները, հատկապես, մտահոգություն են հայտնել շարունակվող համապետական արտակարգ դրության պայմաններում տրանս անձնանց հիմնական կարիքների ու  ծառայությունների մատուցման բացակայության հետ կապված։

Քանի որ տրանս համայնքում շատերը զբաղվում են սեքս-աշխատանքով`  աշխատաշուկայում խտրականության և գենդերային իրավունքի ճանաչման բացակայության պատճառով, նրանց առանձնապես ծանր հարված են հասցրել պարետային ժամն ու սոցիալական հեռավորության պարտադրանքները։

Տրանս համայնքի անդամները, համախոհներն ու աջակից ակտիվիստները հորդորել են հասարակությանը կատարել ֆինանսական նվիրատվություններ՝ օգնելու տրանս համայնքին, որի համար ֆեյսբուքյան հարթակում սկսել են իրականացնել մի շարք արշավներ, որոնց միջոցով կօգնեն ծածկել վարձավճարներն ու այլ անհրաժեշտություններ։

Մարտի 20-ին Թբիլիսիում գործող Կանանց Նախաձեռնությունների Աջակցման Խումբը (WISG) դիմել է Վրաստանի կառավարությանը ՝ հաշվի առնելով սեքս-աշխատանքով զբաղվող կանանց կարիքները, հատկապես տրանս կանանց, քանի որ կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին #ՄնալՏանը և պահպանել սոցիալական հեռավորության կանոնները։  

«Նրանք իրենց աշխատանքի առանձնահատկության պատճառով սոցիալական հեռավորություն չեն կարող պահպանել», – ասված է WISG- ի հայտարարության մեջ:

Փետրվարի 5-ին, քվիր անձանց «Հավասարության շարժում» մարդու իրավունքների խումբը  զեկուցել է Սպար սուպերմարկետում տրանս կնոջ վրա գիշերային հերթափոխի ընթացքում հարձակման մասին, որի ժամանակ տղամարդ հարձակվողը օգտագործել է տրանսֆոբ լկտի բառապաշար։

Նյութի աաղբյուրը

#SolidarityTowardsGeorgianLGBTQ_Community #SolidarityTowardsTransPeople #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО  #Diversity #Բազմազանություն #Разнообразие