«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փետրվարի 5-6-ը իրականացրեց երկօրյա վերապատրաստման դասընթաց հոգեկան առողջության կենտրոնների աշխատակիցների, նախազորակոչային ու զորակոչային տարիքի խոցելի ու թիրախավորված անձանց, նրանց հարազատների, նրանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների անդամների և անհատների համար։

Դասընթացի թեմաներն էին․

  • «Խտրականությունը, տեսակները և դրսևորումները»
  • «Խտրականության ազդեցությունը անձանց վրա»,
  • «Հավասարության իրավունք»,
  • «Խոցելի ու թիրախավորված անձանց հետ աշխատանքի զգայուն մոտեցումը զինվորական կոմիսարիատներում»,
  • «Զորակոչի ընթացքում զորակոչիկների ու զորակոչային հանձնաժողովի անդամների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները»,
  • «Զորակոչի օրինական կարգավորումները»։

Վերապատրաստման դասընթացավարներն էին «Բազմազանություն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Արտակ Ադամը և փաստաբան, հետազոտող Անահիտ Մկրտչյանը։

Դասընթացի նպատակն էր  նպաստել Հայաստանում զորակոչիկների նկատմամբ խտրականության նվազմանը և զորակոչիկների շրջանում իրավունքների մասին իրազեկմանը։

«Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved