«ԱՐՄԱՏ» նախաձեռնող խումբը «Էկո Բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնության հետ համատեղ իրականացրեցին հանդիպում-քննարկում, որի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների մասին։
«ԱՐՄԱՏ» նախաձեռնող խմբի և «Էկո Բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնության նպատակն է բարձրացնել իրավագիտակցության և էկոլոգիական գիտակցության մակարդակը երիտասարդ քաղաքացիների շրջանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
կենդանիներ վարժեցնելու
տնային պայմաններում կենդանիներ պահելու
մարդկանց կյանքը առավել հեշտ և հետաքրքիր դարձնելու նպատակով կենդանիների շահագործման խնդիրները։
Քննակաման առանցքային թեմաներն էին՝
կենդանիների իրավունքները,
կենդանիների շահագործման գործընթացի պատասխանատուները,
մեզանից յուրաքանչյուրի դերը կենդանիների շահագործման հիմնախնդրում:
Հանդիպման հյուրերն էին՝
Լիլիթ Վեգանյան՝ կենդանիների իրավունքների պաշտպան, «Անանունները հանուն կենդանիների» նախաձեռնության հիմնադիր անդամ, վեգան
Արտակ Ադամտ, քվիր ակտիվիստ, վեգան

Loading