«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն 2021 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում իրականացրեց «Իմ մարմնի իրավունքները» կարճաժամկետ ծրագիրը Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ, որի նպատակն էր խոսել ու բարձրաձայնել կանանց ու աղջիկների սեռական առողջության ու սեռական վերարտադրողականության մասին՝ ստեղծելով հոլովակներ, որոնք կներկայացնեն վերոնշայլ թեմաները և դրանք պաշտպանող իրավունքները։ Կանանց վերարտադրողականության ու դրա վերաբերյալ իրավունքների հիմնահարցերից ԲՍՄԻ ՀԿ-ն խորությամբ անդրադարձավ վաղամուսնությունների կամ անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդրին և այս երևույթի հետևանքներին։ Մյուս կողմից, ծրագրի նպատակներից էր ներգրավել կին ու աղջիկ նույնականացող անձանց, որոնք կներգրավվեն վաղամուսնությունների հիմնախնդրի շուրջ քննարկումներին և կներկայացնեն իրենց տեսակետը, հանդես կգան իրական փաստերով և կփորձեն իրենց կրթական ու տեղեկատվական ներդրումն ունենալ հարցի հիմնախնդրի բարձրաձայնման համար։ Ծրագրի կարճաժամկետ նպատակներն են եղել ստեղծել հոլավակները և վաղամուսնությունների վերաբերյալ իրազեկել ու մասնակից դարձնել երևանաբնակ ու մարզաբնակ երիտասարդներին, իսկ երկարաժամկետ նպատակներն են ունենալ հասանելի տեղեկատվություն, որոնք միշտ կարելի է տարբեր հարթակներում, տարբեր գործընկերների շրջանակների միջոցով ներկայացնել հասարակությանը։ 

Ծրագրի նկարագրությունը

Ծրագրի առանցքային մոտեցումներից էր աշխատել  հիմնականում կին ու աղջիկ նույնականացող անձանց հետ։

Ծրագրի շրջանակներում, համագործակցելով մասնագետների հետ, «Բազմազանություն» ՀԿ-ն նկարահանել է նույնանուն կրթական հոլովակը, որը կարող եք տեսնել կազմակերպության յութուբյան ալիքում։

Ապա ներգրավելով մարզաբնակ և երևանաբնակ անձանց, տարբեր համայնքներից, կազմակերպությունն իրականացրել է քննարկումների շարք վերոնշյալ հիմնախնդրի շուրջ։ Քննարկումները ևս հասանելի են յութուբյան ալիքում, համապատասխան հոլովակաշարում։

Ընդհանուր առմամբ՝ ծրագրի իրականացման ողջ ընթացքում համագործակցել ենք գրեթե 40 անձանց հետ, Հայաստանի տարբեր համայնքներից։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia #TheRightsofMyBody

Loading