2020թ․ փետրվարի 6-ին «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն՝ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հետ իրականացրեց միջոցառում, որի ժամանակ պարգևատրվեցին Հայաստանում հավասարության առաջամարտիկները և լավագույն լրագրողական նյութերի հեղինակները։

Որպես լավագույն առաջամարտիկ դրամական պարգևը ստացավ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի նախագահ, քվիր ակտիվիստ Արտակ Ադամը՝ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ խտրականության դեմ պայքարի և ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալելու համար։

Միջոցառման նպատակն է ճանաչել և խրախուսել խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ակտիվ իրավապաշտպանական գործունեություն ծավալած, ինչպես նաև տվյալ խմբերի հիմնահարցերը լուսաբանող լավագույն լրագրողական նյութը ներկայացրած անձանց։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO

Loading