«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՀԿ)` իրականացվող «Կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում 2020թ․ փետրվարի 22-ին հրավիրեց պանելային քննարկում «ՀՀ-ում խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» հիմնախնդրի շուրջ:

Հանդիպման ընթացքում խոսվեց կանանց, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց, զինծառայողների, սեռական բռնության ենթարկված անձանց մարդու իրավունքների, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների գերակայության և պաշտպանության, այլ մշակութային պատկանելություն ունեցող անձանց մարդու իրավունքների իրավիճակի և հասարակական մենթալիտետի, մեդիա դաշտի մասին և այլն։

Պանելային քննարկումը ֆասիլիտացրեց

Գոհարիկ Տիգրանյանը՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ից,

Բացման խոսքով հանդես եկավ Արտակ Ադամը՝ «Բազմազանություն» ՀԿ հիմնադիր-նախագահը,

Խոսնակներն էին Լուիզա Վարդանյանը՝ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան և իրավախորհրդատու,

Լիլիթ Մարտիրոսյանը՝ «Իրավունքի կողմ» ՀԿ հիմնադիր-նախագահ,

Անահիտ Սիմոնյանը՝ «Մարդու իրավունքների հետազոտությունների Կենտրոն» ՀԿ համահիմնադիր,

Նարե Հովհաննիսյանը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ,

Հովսեփ Խուրշուդյանը՝ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ,

Յուրի Մանվելյանը՝ լրագրող, Epress.am,

Արման Ղարիբյանը՝ «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր,

Սիրանուշ Դավթյանը՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի հոգեբան։

Խոսնակների ելույթներից հետո ծավալվեց քննարկում քննարկումն ունկընդրող անձանց կողմից հնչեցրած հարցերի միջոցով։ Քննարկման ժամանակ մասնակիցներից շատերը ձեռք բերեցին նաև կազմակերպության կողմից հրապարակված «Հասարակության բազմազանությունը» արագ ընթերցման ձեռնարկը։

Ծրագիրն իրականացվում էր «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի փոքր ֆինանսական աջակցությամբ։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #CapicityBuliding

Loading