Հարգելի՛ հետևորդներ, կարևորում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն 2020թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն իրականացրել է «Խթանելով փոխօգնության և ինքնահոգատարության մշակույթը» կարճաժամկետ ծրագիրը, որի  նպատակն էր խթանել խոցելի և թիրախավորված խմբերի ծնողների շրջանում (այս դեպքում ԼԳԲՏԻՔ+ և մշակութային այլ ինքնություն ունեցող անձանց) ինքնահոգատարության ու փոխօգնության մշակույթը և զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են հետագայում օգտակար լինել նրանց համար։ Ծրագիրը իրականացվել է «Հայաստանում Կանանց հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի ընթացքում իրականացրել ենք հոգեբանական հանդիպում, պարային թերապիա, ինչպես նաև այցեր մշակութային մի քանի կենտրոններ և այլ հանդիպումներ։ Մասնակից ծնողները, ակտիվ ներկայացնելով իրենց կարիքները կարևորեցին բարձրարայնել հանդիպումներին նոր մարդկանց ներգրավման մասին, որոնք նույնպես կարիք ունեն խթանելու իրենց հմտությունները, այդ թվում հայրերն ու ընտանիքի այլ անդամներ։ Բարձր են գնահատել մեր աշխատանքն ուղղված ծնող-երեխա հարաբերությունների կարևորմանը, որի արդյունքում երևան են գալիս մի շարք թաքնված կարիքներ։ 

Ծնողները կարևորել են համայնքի ակտիվությունը, ինչպես նաև մշակութային այլ ինքնություն ունեցող անձանց և ԼԳԲՏՔ+ անձանց միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia

Loading