Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 1, 2021թ.

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է իր հավատարիմ ու աշխատասեր ֆոնդահայթհայթողին, որն ակտիվորեն կներգրավի կազմակերպության զարգացման գործընթացներում ու կդառնա մեր ընտանիքի անդամը։

ԲՍՄԻ ՀԿ-ի արժեքներն են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, հավասարությունը, էկո զգայությունությունը, ապահով միջավայրը, խաղաղությունը, հզորացումը և ներառականությունը։ Եթե կիսում ես այս արժեքները, ապա շտապիր կարդալ այս հայտարարությունը և միանալ մեզ։

Մեզ համար կարևոր է, որ մեր թիմի նոր անդամն ունենա առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ներում, որի ընթացքում ներգրավված է եղել հենց ֆոնդահայթհայթման գործընթացներում։ Մենք ուրախ կլինենք, եթե ունենա նաև անհատական հաջողված պատմություններ ծրագրեր համակարգելու, ղեկավարելու ու արդյունավետ ավարտի մասին։

Մյուս կողմից

  • անհրաժեշտ է տիրապետել ֆոնդահայթհայթման software հմտություններին,
  • կանոնավոր կապ պահպանել ֆոնդահայթհայթողի հետ անմիջական աշխատանքային կապ ունեցող թիմի մյուս անդամների հետ (ակտիվ կոմունիկացիան այս աշխատանքում չափազանց կարևոր է),
  • անհրաժեշտ է տրամադրել reference-ներ, մյուս կողմից կարողանալ ներկայացնել, թե ինչ մեթոդներով եք աշխատել,
  • անհրաժեշտ է ներկայացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատելու փորձը,
  • պետք է տիրապետել ՔՀԿ-ներում աշխատանքային մշակույթին, լինել գենդերազգայուն, սոլիդար և բաց՝ նորի, նոր գաղափարների նկատմամբ, լինել մոտիվացված, եռանդուն և պատրաստ լինել, մեզ հետ բացահայտելու մեր թիմային ներուժը,
  • մյուս կողմից, մեզ համար կարևոր է, որ ներկայացվեն ֆոնդահայթհայթման աշխատանքներում կայուն զարգացման մասին պատկերացումներ, որոնք հատուկ կլինեն ԲՍՄԻ ՀԿ-ին,
  • անգլերենի գերազանց իմացությունը և ռուսերենի առնվազն խոսակցական մակարդակի իմացությունը, որոնք աշխատանքի անբաժանելի մասն են, պետք է առկա լինեն։

Կարևոր են նաև․

  • համակարգչային հմտությունները (Microsoft office, Google Docs, Sheets, Forms եւ այլն),
  • կազմակերպվածությունը եւ պատասխանատվության բարձր զգացումը,
  • մանրուքների նկատմամբ ուշադրություն, զգայունությունը,
  • նոր հմտություններ ձեռք բերելու եւ ինքնակրթվելու ցանկությունը։

Եթե հարցեր չունես, ապա խնդրում ենք ուղարկել CV եւ մոտիվացիոն նամակ ngo.divercity@gmail.com էլ. փոստի հասցեին՝ թեմայի տողում անպայման նշելով «ֆոնդահայթհայթող | անուն ազգանուն»:

Մեր առաջին հանդիպումը կլինի առցանց, երբ հրավիրվեք հարցազրույցի:

Դիմիր մինչև այս տարվա սեպտեմբերի 25-ը։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ