Ուստի, ինչպես և նախորդ տարիներին, այս պահին ևս մենք իրականացնում ենք մշտադիտարկում զինվորական կոմիսարիատներում ԳԲՏՔ+ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ, որի համար իրականացնում ենք հարցազրույցներ այն զորակոչիկների հետ, որոնք ունեցել են կամ այս պահին ունենում են փորձառնություն զինվորական կոմիսարիատներում։ Մեզ անհրաժեշտ է, որ մեզ հետ կիսվեք ձեր կենսափորձով։
Խնդրում ենք հաշվի առնել, որ հարցազրույցներն իրականացնում է «Բազմազանություն» ՀԿ-ի փաստաբանը, լիովին անանուն և առանց որևէ նույնականացնող տեղեկությունների հանրայնացման։
Ուստի ուրախ կլինենք, եթե կապի դուրս գաք մեզ հետ մեր սոցիալական մեիդա հարթակների միջոցով,
կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝
ngo.divercity@gmail.com
Կազմակերպությունն իրականացնում է հարցազրույցներ նաև զինվորական կոմիսարիատների, Պաշտպանության նախարարության այն կառույցների հետ, որոնք կարգավորում են զինվորական փորձաքննությունները։ Իհարկե՛, հարցազրույցները միակ միջոցները չեն, որոնք օգտագործում ենք մշտադիտարկում իրականացնելու համար։
Ինչու ենք իրականացնում մշտադիտարկում։
Քանի որ վերջին շրջանում առավել հաճախ ենք ստանում հայտեր, իրավական ու հոգեբանական խորհրդատվություն ստանալու, խտրականության ու իրավախախտումների դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել զինվորական կոմիսարիատներում ԳԲՏՔ+ զորակոչիկների նկատմամբ։
Արդյունքում, մենք հանդես կգանք առաջարկություններով ԳԲՏՔ+ անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, բարեվարքության դրականացման ու համակարգային փոփոխությունների վերաբերյալ։
Խնդրում ենք կիսվել ու տարածել հետևյալ հայտարարությունը։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #ԲՍՄԻՀԿ #ԳԲՏՔ_Զորակոչիկներ #GBTQ_conscripts #lgbtqia #glbtq #LGBTQRightsAreHumanRights
]]>
Միացիր Բազմազանություն հկ-ի օնլայն գրքի ակումբին
Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ սկսում ենք շաբաթական օնլայն գրքի ակումբը, որի ընթացքում կկարդանք, կմտածենք և միասին կզարգանանք։
Երբ՝ ամեն հինգշաբթի, 19։00 – 21։00 (Երևանի ժամանակով),
Որտեղ՝ Գուգլ Միթ հարթակ (հղումը կտրամադրվի գրանցումից հետո)
Ախշատանքային լեզուն՝ անգլերեն
Առաջին հանդիպումը՝ նոյեմբերի 27
Առաջին գիրքը՝ Michel Foucault-ի “The History of Sexuality”,
Առաջին հանդիպման համար, խնդրում ենք, կարդացեք առաջին գլուխը։
Ինչ ակնկալել․
• Ջերմ միջավայր 
• Հաճելի քննարկումներ 
• Շաբաթական ընթերցումներ՝ ԼԳԲՏՔ+ թեմաների և քաղաքական տեսությունների մասին 

Մասնակցություն․
Խնդրում ենք բոլորին կարդալ տրված տեքստի մեծ մասը կամ ամբողջ, որպեսզի կարողանանք բովանդակալից զրույցներ ունենալ միասին 
Մեր նպատակները․
• Ամրեցնել քննական մտածողությունը 
• Վարել հարգալից երկխոսություններ 
• Հարստացնել մեր բառապաշարը 
• Ստեղծել հոգատար ԼԳԲՏՔ+ համայնք 
Անհամբե՜ր սպասում ենք քեզ հետ սովորելու և ուսումնասիրելու այս թեմաները 
#DiverCityNGO #DCNGO #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #DiverCitysVirtualReadingGroup #BookClub
]]>
Join DiverCity NGO’s Virtual Reading Group!
We’re excited to launch a weekly online book club where we read, think, and grow together.
When: Each Thursday, 7:45 PM – 9:00 PM (Yerevan time).
Where: Google Meet (link will be shared upon registration)
Working language: English
First Session: November 27
First text: “The History of Sexuality” by Michel Foucault
For the first session: Please read Chapter 1.
What to expect:
• A warm check-in to connect 
• Open, in-good-faith discussions about the assigned text 
• Weekly readings focused on LGBTQ+ themes and political theory 

Participation:
We kindly ask everyone to have read either a majority of or all of the weekly assigned text so we can have meaningful conversations together. 
Our Goals:
• Strengthen critical thinking 
• Practice respectful dialogue 
• Enrich our vocabulary 
• Build a thoughtful, caring LGBTQ+ community 
We can’t wait to learn and explore with you! 
#DiverCityNGO #DCNGO #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #DiverCitysVirtualReadingGroup #BookClub
]]>2025 թվականի հուլիսի 13-ին մենք կորցրեցինք մեր համայնքի սիրելի անդամներից մեկին՝ Նիկիտա Ենգիբարյանին։ Նիկիտան տրանս ակտիվիստ էր՝ բարի, նրբազգաց մարդ, «Բազմազանության» թիմի ընկերը և մեր երիտասարդական կենտրոնի ամենաակտիվ այցելուներից։ Նա նաև մեր շահառուներից էր՝ որպես զորակոչիկ, տղա ծնված տրանս կին, ով պայքարում էր գոյատևելու Հայաստանի ռազմականացված համակարգերում։ Նա ակտիվորեն մասկացում էր ամենակարևոր իրադարձություններին, որոնք մեր թիմը կազմակերպում էր։ Նա կարևորում էր ներգրավված, լսելի ու տեսանելի լինելը։
Նա պետք է լիներ անվտանգ։
Նա պետք է լիներ աջակցված։
Փոխարենը՝ նա շրջապատված էր բռնությամբ, մերժումով և լռությամբ։
Նիկիտայի մարմինը գտնվել է իր բնակարանում։ Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն ինքնասպանությունն առաջնային վարկածներից է։ Ինչպես շատ այլ տրանս անձինք Հայաստանում և աշխարհում, Նիկիտան իր մեջ կրում էր խտրականության, լուսանցքայնացման, աղքատության և հոգեկան տառապանքների անտանելի ծանրությունը։ Նրա վերջին գրառումը, որը շրջանառվում է սոցիալական ցանցերում, բացահայտում է նրա ցավի խորությունը․
«Պատկերացրու գնալ մեկ այլ դժոխք, երբ արդեն իսկ այնտեղ ես»։
[/vc_column_text][image_with_animation image_url=”89546″ alignment=”” animation=”Fade In” border_radius=”none” box_shadow=”none” max_width=”100%”][vc_column_text]Իր բառերով՝ Նիկիտան նկարագրում էր ատելության, մերժվածության և հոգնածության զգացումը՝ պարզապես տրանս աղջիկ լինելու համար։ Նա պատմում էր գոյատևման գնի մասին՝ սեքս աշխատանք, որը թույլ էր տալիս կուտակել գումար վիրահատությունների համար, փախուստներ իրականությունից՝ կինոյի և երազանքների միջոցով, սեր և ուրախություն ունենալու կարիք, որը երբեք իրեն հասանելի չէր թվում։ Եվ նա հարց էր տալիս՝ արդյոք կա՞ մի աշխարհ, որտեղ տրանս անձինք, ինչպես ինքն, կարող են պարզապես ապրել։Մենք սգում ենք ոչ միայն Նիկիտայի մահը, այլև այն հասարակությունը, որը ձախողեց ևս մեկ տրանս կյանք։
Քաղաքականությունները, լռությունը, հանրային անտարբերությունն ու տարածված տրանսֆոբիան, որոնք նրան զրկեցին արժանապատիվ կյանքից՝ ձևավորեցին այն դժոխքը, որի մասին նա գրել էր։
[/vc_column_text][image_with_animation image_url=”89542″ alignment=”” animation=”Fade In” border_radius=”none” box_shadow=”none” max_width=”100%”][vc_column_text]Մենք կրում ենք նրա հիշողությունները՝ որպես պայքարի և փոփոխության ճառագայթ։ Մենք կշարունակենք կառուցել այն աշխարհը, որի մասին Նիկիտան երազում էր․ աշխարհ, որտեղ տրանս մարդիկ երբեք չեն զգա, որ մահն է իրենց միակ ելքը։ Տրանս անձինք արժանի են ուրախության, սիրո և կյանքի։Թող Նիկիտան հանգչի խաղաղությամբ ու ուժով։
Թող մեր վիշտը դառնա դիմադրություն։
Թող երբեք չմոռանանք նրա անունը։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
On July 13, 2025, we lost a beloved member of our community — Nikita Engibaryan, a trans activist, a kind and sensitive soul, a friend to many of our team members, and one of the most active visitors of our youth center. Nikita was also one of our beneficiaries as a conscript — a young person assigned male at birth, navigating Armenia’s militarized systems while living as a trans woman. She was actively participating to the most essential events, which were organized by our team. It was important for her to be involved, heard and visible.
She should have been safe.
She should have been supported.
Instead, she was surrounded by violence, rejection, and silence.
Nikita was found dead in her home. The official cause of death is not yet confirmed, but suicide is considered a leading possibility. Like so many other trans people in Armenia and beyond, Nikita carried the unbearable weight of discrimination, marginalization, poverty, and trauma. Her last note — now circulating across social media — reveals the depth of her pain:
“Imagine going to another hell when you are already there.”[/vc_column_text][image_with_animation image_url=”89547″ alignment=”” animation=”Fade In” border_radius=”none” box_shadow=”none” max_width=”100%”][vc_column_text]In her own words, Nikita described the feeling of being hated, rejected, and exhausted simply for being a trans girl. She shared the daily toll of survival — doing sex work, escaping into fantasies to endure reality, dreaming of love and joy she never felt allowed to reach. And she asked, in her final words, whether there could be a place — a world — where trans people like her could truly exist.
We grieve not only Nikita’s passing, but the society that failed another trans life.
The policies, the silence, the public indifference, and widespread transphobia that denied her a dignified life — they created the hell she described.[/vc_column_text][image_with_animation image_url=”89543″ alignment=”” animation=”Fade In” border_radius=”none” box_shadow=”none” max_width=”100%”][vc_column_text]As a community, we are devastated. But we are not broken.
We carry her memory forward — and we rise stronger.
We will continue to build the world that Nikita dreamed of:
a world where no trans person feels that death is their only escape. Trans people worthy of joy, love, and life.
May Nikita rest in power.
May we turn our grief into resistance.
May we never forget her name.
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights [/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
On the first day, there was a training with an infectionist, who informed participants about the most important aspects of HIV and AIDS. Participants learned about the history of HIV, its development in the body, the stages, etc. They also shared the basic ways of protecting oneself from HIV. Furthermore, she introduced the activities of the AIDS Prevention in Armenia and discussed the availability of free HIV testing and antiretroviral therapy, as well as follow-up care for those diagnosed with HIV.
During the second training, participants met a dermatologist who spoke about sexually transmitted diseases that are spread through skin contact, with a particular focus on syphilis. Participants were presented with some statistics showing a dramatic increase in syphilis cases in Armenia. Moreover, certain examples of how syphilis manifests on different parts of the human body were also shown. The dermatologist discussed ways to prevent infection and how to differentiate the skin manifestations of sexually transmitted diseases from other conditions.
At the third training, the participants were introduced to a gynecologist, who discussed the specific characteristics of female genitalia and reproductive health in relation to sexually transmitted diseases, deconstructed myths and stereotypes about sexually transmitted infections and answered all the participants’ questions on the topic, especially reproductive health. [/vc_column_text][vc_gallery type=”flickity_style” images=”89430,89428,89426,89424,89408,89406,89420,89422,89418,89404,89410,89412,89414,89416″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no” img_size=”full”][vc_column_text]For the fourth training, “DiverCity” NGO invited “Doctors Without Borders” Armenia NGO. The doctors and specialists of the “Doctors Without Borders” Armenia NGO provided a detailed discussion on Hepatitis B and C, including their differences and effects on human health. Participants learned about prevention methods, the importance of hepatitis screening and vaccination, and treatment options for Hepatitis C. An interactive game was played to teach participants about the various ways hepatitis can be transmitted and the varying degrees of infection risk.
At the final training, a sexologist gave a lecture on how sexually transmitted diseases affect male genitalia and reproductive health and their particular characteristics in relation to sexually transmitted infections. The importance of protected sex and regular health check-ups was emphasized.
Throughout all the 5 training sessions, participants actively asked questions and received profound and detailed answers. They were also provided with contact information for the specialists for further consultations, if needed.
Let us to remind that the training sessions conducted by the “DiverCity” Social-Cultural, Human Rights Defender NGO as part of the “Education for Prevention” project with the financial support of the “Eurasian Coalition on Health, Law, Gender and Sexual Diversity (ECOM).” .
#DiverCityNGO #DCNGO #DCTrainings #ECOM #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #ԲՍՄԻԴասընթացներ
#ԷԿՈՄ #EducationForPrevention #կանխարգելմանկրթություն[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
Առաջին օրն իրականացվեց դասընթաց վարակաբան բժշկի հետ, որը մասնակիցներին տեղեկացրեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առավել կարևոր կողմերի մասին: Մասնակիցներին ներկայացվեց ՄԻԱՎ-ի պատմությունը, և նրանք ստացան օրգանիզմում վարակի զարգացման փուլերի, իմունային համակարգի ախտահարման մասին տեղեկություն։ Մասնագետը նաև կիսվեց ՄԻԱՎ-ից պաշտպանվելու հիմնական միջոցներով: Բացի այդ, նա ներկայացրեց Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները և ներկայացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտության և հակառետրովիրուսային թերապիայի առկայությունը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ախտորոշվածների հետագա դիտարկումը:
Երկրորդ դասընթացի ընթացքում մասնակիցները հանդիպեցին մաշկաբանի հետ, որը խոսեց սեռավարակների մասին, որոնք փոխանցվում են մաշկի հետ շփման միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով սիֆիլիսին: Մասնակիցներին ներկայացվեց որոշ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են Հայաստանում սիֆիլիսի դեպքերի կտրուկ աճի մասին: Բացի այդ, ցույց տրվեցին որոշ օրինակներ, թե ինչպես կարող է սիֆիլիսը դրսևորվել մարդու մարմնի տարբեր հատվածներում: Մաշկաբանը խոսեց վարակի կանխարգելման եղանակների և այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մաշկային դրսևորումները այլ պայմաններից:
Երրորդ դասընթացի ժամանակ մասնակիցները հանդիպեցին գինեկոլոգի, որը խոսեց կանանց սեռական և վերարտադրողական առանձնահատկությունների մասին՝ կապված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ, կոտրեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին առասպելները և կարծրատիպերը և պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին՝ կապված վերարտադրողական առողջության հետ:[/vc_column_text][vc_gallery type=”flickity_style” images=”89403,89407,89409,89411,89413,89415,89417,89419,89421,89423,89425,89427,89429,89405″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no” img_size=”full”][vc_column_text]Չորրորդ հանդիպմանը «Բազմազանություն» ՀԿ-ն հրավիրել էր «Բժիշկներ առանց սահմանների» Հայաստան հասարակական կազմակերպությանը: Նրանց մասնագետները մանրամասն ներկայացրեցին հեպատիտ B և C վարակները, ներառյալ դրանց տարբերությունները և ազդեցությունը մարդու առողջության վրա: Մասնակիցները տեղեկացվեցին կանխարգելման մեթոդների, հեպատիտի սկրինինգի և պատվաստումների կարևորության, ինչպես նաև հեպատիտ C-ի բուժման տարբերակների մասին: Անցկացվեց ինտերակտիվ խաղ, որի ընթացքում մասնակիցները տեղեկացան հեպատիտի փոխանցման տարբեր ուղիների և վարակի ռիսկի տարբեր աստիճանների մասին:
Եզրափակիչ` 5-րդ դասընթացի ժամանակ սեքսոլոգը մանրամասն ներկայացրեց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և դրանց ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա և իհարկե, առանձնահատկությունները սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և հիվանդությունների վերաբերյալ։ Մասնակիցները ևս կարևորեցին պաշտպանված սեքսը և կանոնավոր բժշկական զննումներն ու հետազոտությունները:
Բոլոր 5 դասընթացների ընթացքում մասնակիցներն ակտիվորեն տվեցին իրենց հարցերը և ստացան խորը և մանրամասն պատասխաններ: Նրանց տրամադրվեցին նաև մասնագետների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում հետագա խորհրդակցությունների համար:
Հիշեցնենք, որ դասընթացներն իրականացվեցին «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ի կողմից, «Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակներում, «Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակությամբ։
#DiverCityNGO #DCNGO #DCTrainings #ECOM #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #ԲՍՄԻԴասընթացներ #ԷԿՈՄ #EducationForPrevention #կանխարգելմանկրթություն[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
Հանդիպումը կազմակերպվել էր հուլիսի 27-ի՝ Հայաստանում «Գենդերային հավասարության օրվա» շրջանակում: Այս տարվա խորագիրն էր «Գործի՛ր հանուն գենդերային հավասարության և Հայաստանում տրանս* անձանց նկատմամբ բռնության կանխարգելման»։
Վերջին հինգ տարիների ընթացքում «Բազմազանություն» հկ-ն հուլիսի 27-ը նշում է որպես Հայաստանում «Գենդերային հավասարության օր»: Սա կարևոր իրադարձություն է, որի առթիվ կազմակերպությունը նախաձեռնում է հանդիպումներ, քննարկումներ՝ բարձրացնելու իրազեկվածությունը գենդերային հավասարության հետ կապված հրատապ խնդիրների շուրջ։ Ամեն տարի «Բազմազանություն» հկ-ն ներգրավում է ԼԳԲՏՔ+ համայնքին, ԼԳԲՏՔ+ համայնքահեն կազմակերպություններին, գործընկերներին և որոշում կայացնողներին՝ խթանելու ակտիվիզմը և կառուցողական երկխոսություն ստեղծելու գենդերային տարբեր ինքնություն ունեցող անձանց առջև ծառացած մարտահրավերների մասին:[/vc_column_text][vc_gallery type=”flickity_style” images=”89385,89383,89381,89379″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no”][vc_column_text]Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանում տրանս* համայնքի առջև ծառացած շարունակական մարտահրավերները՝ ներկայացնելով խտրականության և բռնության հստակ դեպքեր: Կազմակերպությունը ներկայացրեց տրանս* մարդկանց իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունները և ընդգծեց այս խնդիրների լուծման համար արդյունավետ օրենսդրական և սոցիալական միջոցների հրատապ անհրաժեշտությունը։
Քննարկվեցին հետևյալ հարցերը․
Կազմակերպության համար հատկանշական ուշադրության արժանացավ մեր գործընկերների ցուցաբերած ամուր աջակցությունը։ Նրանք կիսեցին մեր մտահոգությունները և ընդգծեցին այս կենսական երկխոսության և համագործակցության շարունակման կարևորությունը։ Հատկապես ոգևորիչ էր նրանց հանձնառությունը Հայաստանում տրանս* անձանց իրավունքների պաշտպանության ու և համատեղ նախագծերի ու ծրագրերի հնարավորությունների ուսումնասիրման հարցում:
Հանդիպման արդյունքում կարծիքների ու հնարավոր քայլերի մասին գաղափարների փոխանակումը հնարավորություններ ստեղծեց ապագա կառուցողական քայլերի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության, պետական կառույցների և միջազգային կառույցների միջև համագործակցությունը՝ պաշտպանելու տրանս* մարդկանց իրավունքներն ու ազատությունները Հայաստանում:
«Բազմազանություն» հկ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր նպատակներին ու գործունեությանը և շարունակում է ակտիվ աշխատել՝ ապահովելու հայաստանյան ԼԳԲՏՔ+ համայնքի արժանապատիվ կյանքի իրավունքը։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #July27 #հուլիսի27 #GendetEqualityDayArmenia #ԳենդերայինՀավասարությանՕրըՀայաստանում[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
The meeting was organized in the framework of the “Gender Equality Day” in Armenia, July 27. “Act for Gender Equality and Stand to Prevent the Violence Against Trans* People in Armenia” was the headline for this year.
Over the past five years, DCNGO have commemorated July 27 as “Gender Equality Day” in Armenia. This is an important occasion, on which the organization initiate meetings, discussions to raise awareness about the pressing issues related to gender equality. Each year, DCNGO engage LGBTQ+ community, community based organizations, partners and decision makers to foster activism, and to create a meaningful dialogue about the challenges faced by individuals of all genders.[/vc_column_text][vc_gallery type=”flickity_style” images=”89384,89382,89380,89378″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no”][vc_column_text]During the meeting, it was highlighted the ongoing challenges faced by the trans* community in our country, sharing specific instances of discrimination and violence. The organization presented the initiatives aimed at protecting the rights of trans* people and stressed the urgent need for effective legislative and social measures to address these issues.
These topics were discussed:
The organization was encouraged by the strong support expressed by the embassy representatives and representatives of the international organizations. They shared our concern and emphasized the importance of continuing this vital dialogue and cooperation. Their commitment to advancing trans* rights in Armenia and exploring opportunities for joint projects and programs was particularly heartening.
As a result of this meeting, we have agreed on the next steps to strengthen collaboration between civil society, government agencies, and the international community to protect the rights and freedoms of trans* people in Armenia.
“Diversity” NGO continues to adhere its goals and activities and continues to actively work to ensure the right to a dignified right to live of the Armenian LGBTQ+ community.
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #July27 #հուլիսի27 #GendetEqualityDayArmenia #ԳենդերայինՀավասարությանՕրըՀայաստանում[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>
Նպատակ ունենալով մասնակիցներին զինել սեռավարակների վերաբերյալ համապարփակ գիտելիքներով, ներառյալ դրանց տարբեր տեսակները, ինչպես նաև դրանց դեմ պայքարելու և կանխելու արդյունավետ ձևերը՝ այս 4օրյա դասընթացները համախմբեցին ռուս-ուկրաինական տևական կոնֆլիկտից տուժած գրեթե 20 երիտասարդ ԼԳԲՏՔ+ ներակայացուցչի։ Մեկ այլ նպատակ էր ամրացնել համայնքի պատկանելության զգացումը և մասնակիցների միջև փոխադարձ աջակցությունը։ Ստեղծվել էր ընդունող ու բարեխիղճ միջավայրը, որպեսզի հզորանա այդ կապը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները տեղեկացան սեռավարակների վերաբերյալ, ստացան մանրամասն տեղեկություն տարատեսակ ինֆեկցիաների, փոխանցման ուղիների և կանխման ձևերի վերաբերյալ։ Սեռավարակների վերաբերյալ օրենքի ձևակերպումները ևս ներկայացվեցին՝ անդրադարձ կատարելով ՄԻԱՎ-դրական կարգավիճակի բացահայտմանը և ՄԻԱՎ-ի դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ փոխանցմանը։ [/vc_column_text][vc_gallery type=”parallax_image_grid” images=”89474,89444,89472,89446,89482,89448″ img_size=”full”][vc_column_text]Ֆորմալ դասընթացներից բացի մասնակիցները նաև անցկացրին հետաքրքիր ժամանակ, խաղացին խաղեր, ինչպես օրինակՄԻԱՎ-ով ապրող գեյ զույգի վերաբերյալ ֆիլմի դիտում, ԼԳԲՏՔ+ անձի ծնողի հետ ջերմ հանդիպում և խարույկ, որի շուրջ մասնակիցները կարողացան հանգստանալ, շփվել և տոնել իրենց փորձառությունները։
Դասընթացի առաջին օրը սկսվեց պաշտոնական բացմամբ, որի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իրենց և տեղեկացան ճամբարի ծրագրին։
Երկրորդ օրը խումբը լսեց «Հեպատիտի» և «Հոնորեայի» վերաբերյալ դասախոսություններ, որի ընթացքում նաև քվեսթ խաղացին։ Երեկոն ամփոփվեց ԼԳԲՏՔ+ անձի ծնողի հետ զրույցով, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալու համայնքի ընտանիքներում հանդիպող մարտահրավերների մասին։ [/vc_column_text][vc_gallery type=”flickity_style” images=”89484,89480,89478,89476,89456,89458,89460,89462,89464,89466,89468,89470,89454,89452,89450″ flickity_controls=”pagination” flickity_desktop_columns=”1″ flickity_small_desktop_columns=”1″ flickity_tablet_columns=”1″ flickity_box_shadow=”none” onclick=”link_no” img_size=”full”][vc_column_text]Երրորդ օրը շարունակվեց «Սիֆիլիսի» և «Պապիլոմավիորսւի» վերաբերյալ դասախոսություններով, ինչպես նաև հետաքրքրաշարժ դերախաղերով։ Օրվա կարևոր իրադարձություններից է նոր խաղի ներկայացումը։ Այն կոչվում է «Առողջ բառեր» և ստեղծվել է «Բազմազանություն» հկ-ի կողմից ծրագրի շրջանակներում։ Այս նորարակական խաղը, որ հասանելի է հայերենով և ռուսերենով, առաջարակում է խաղացողներին բացատրել սեռավարակների և գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման վերաբերյալ բառեր որոշակի ժամանակահատվածում առանց տվյալ բառի արմատն օգտագործելու։ [/vc_column_text][image_with_animation image_url=”89486″ alignment=”” animation=”Fade In” border_radius=”none” box_shadow=”none” max_width=”100%”][vc_column_text]Օրն ավարտվեց խարույկի շուրջ կազմակերպված խնջույքով, որի ժամանակ մասնակիցները վայելեցին խորոված նրբերշիկ, երգեցին, պարեցին և ամրապնդեցին դասընթացի ժամանակ ձեռք բերված կապերը։
Չորրորդ և վերջին օրը նվիրված էր «Խլամիդիա»-ի վերաբերյալ նյութի ներկայացմանը։ Օրվա ծրագրում ներառված էր նաև «Երբեք մի՛ մաքրիր արցունքներդ ձեռնոցներով» (“Never Wipe Your Tears Without Gloves”), որը ներկայացնում է Ստոկհոլմում եպիդեմիայի շրջանում ՄԻԱՎ-ով ապրող գեյ զույգի կյանքը։ Այնուհետև տեղի ունեցավ պաշոնական փակման արարողություն, որի ընթացքում մասնակիցները ստացան շնորհակալագրեր։ Նրանք շատ մեծ դրական հետադարձ կապ տվեցին, որը ցույց տվեց ծրագրի հաջողությունը, և թե ինչպիսի խորը ազդեցություն կարող է այն թողնել։
Դասընթացն իրականացվեց «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հկ-ի կողմից, «Կանխարգելման կրթություն» ծրագրի շրջանակներում, «Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի (ECOM) ֆինանսական աջակությամբ։
#DiverCityNGO #DCNGO #DCTrainings #ECOM #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #ԲՍՄԻԴասընթացներ
#ԷԿՈՄ #EducationForPrevention #կանխարգելմանկրթություն[/vc_column_text][/vc_column][/vc_row] ]]>