«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2020թ․ հունվար և փետրվար ամիսներին իրականացրեց  «Կարողությունների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրեց հանդիպում-քննարկում «Հայաստանի Հանրապետությունում խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունը մատնված է անուշադրության» հիմնախնդրի շուրջ։

Ծրագրի նպատակը

Բազմազանության, խոցելի ու թիրախավորված խմբերի իրավունքների պաշտպանության շուրջ դիսկուրսի կայուն քննադատության պահպանումը՝ որպես իրավահավասարության շարժիչ գործոն:

Հանդիպման ընթացքում խոսվեց կանանց, ԼԳԲԻՔ+ և տրանս անձանց, այլ մշակութային պատկանելություն ունեցող անձանց, սեռական բռնության ենթարկված անձանց, զինծառայողների մարդու իրավունքների, քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների գերակայության և պաշտպանության, հասարակական մենթալիտետի, մեդիա դաշտի մասին և այլն։ Խոսնակների ելույթներից հետո ծավալվեց քննարկում քննարկումն ունկընդրող անձանց կողմից հնչեցրած հարցերի միջոցով։

Ծրագիրը իրականացվել է «Բազմազանություն» ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ Բավարիայի երիտասարդական խորհուրդի (BJR) ֆոնդերի հաշվին։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #CapicityBuilding