«Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնությունը և «HexaSquad» նախաձեռնող երիտասադների խումբը վերջին շրջանում կենդանասպանության դեպքերի, շների ստերջացման գործընթացում անմարդկային վերաբերմունքի, կենդանիների իրավունքների խախտման մի շարք դեպքերի, կենդանիների նկատմամբ արդարության վերականգնման համար,  հաշվի առնելով մի շարք կենդանասերների և բնապահպանների պահանջն ու պայքարը, իրենց նախաձեռնությամբ իրականացնում են խաղաղ ակցիա «Դեմ ենք կենդանիների սպանդին» կոչով։

Հրավիրում ենք լուսաբանելու խաղաղ ակցիան, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի  23-ին, ժամը 12:00-ին, Ազգային Ժողովի դիմաց (Բաղրամյան 19)։

        Թեմայի շրջանակներում իրականացվելու է ստորագրահավաք, ինչպես նաև տարածվելու է հայտարարություն՝ պահանջ, կենդանիների նկատմամբ արդարությունը վերականգնելու համար։ Հայտարարությունը կընթերցի «Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնության անդամ Արտակ Ադամը։

Խնդրում ենք հրավերն ընդունելու և խաղաղ ակցիային մասնակցելու պարագայում Ձեր կողմից ներկայացող մասնակցի տվյալներն  (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը) ուղարկել iecodivercity@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 055793507 հեռախոսահամարին։ 

Հարգանքով`

«Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնություն

«HexaSquad» նախաձեռնող երիտասարդների խումբ