Ե՞րբ է հիմնադրվել «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
«Բազմազանություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2019 թվականի ապրիլի 26-ին, սակայն 2022 թվականից սկսած ԲՍՄԻ ՀԿ-ի թիմը որոշեց նշել իր տարեդարձը մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային օրը՝ կրկնակի կարևորելու օրվա նշանակությունը։
Ինչու՞ է կազմակերպության անունը «Բազմազանություն» և ովքե՞ր հիմնադրեցին այն։
«Բազմազանություն» ՀԿ-ն հիմնադրել են մի խումբ ԼԳԲՏ և համախոհ ակտիվիստ երիտասարդներ, որոնք կարևորում էին խոցելի ու թիրախավորված խմբերի իրավունքների պաշտպանությունը և կենսակենտրոն բազմազանության գաղափարախոսությունը, որի համար էլ որոշեցին կազմակերպությունը կոչել «Բազմազանություն»։
Ովքե՞ր են կազմակերպության թիմում։
Կազմակերպության թիմը ներառում է կազմակերպության անդամներին, կամավորներին և աշխատակիցներին։ Այդուհանդերձ, հաշվի առնելով կազմակերպության գործունեության խոցելիությունն ու զգայունությունը, թիրախավորումներից խուսափելու համար թիմը բաժանվում է ներքին և արտաքին անդամների։ Ներքին աշխատակիցներ ասելով մենք հասկանում ենք այն անձանց, որոնց մասին հանրային տեղեկություններ չենք հրապարակում, իսկ արտաքին ասելով հասկանում ենք այն անձանց, որոնց մասին հրապարակում ենք։
Այստեղ կարող եք տեսնել կազմակերպության արտաքին թիմակիցներին։
Որո՞նք են «Բազմազանություն» ՀԿ-ի արժեքները։
«Բազմազանություն» ՀԿ-ի արժեքներն են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, էկո զգայունությունը, ներառականությունը, մարդու անվտանգությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
Ի՞նչ գաղափարների շուրջ է աշխատում «Բազմազանություն» ՀԿ-ն։
«Բազմազանություն» ՀԿ-ի գործունեության հիմքում ընկած է բազմազանության գաղափարախոսությունը, ըստ որի մենք կարևորում ենք խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը և այդ խմբերի միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը։
Մյուս կողմից կազմակերպությունն աշխատում է նաև ֆեմինիստական ուղղվածությամբ, քանի որ կարևորում է գենդերային հիմնահարցերը, որոնք վերաբերում են երիտասարդ ԼԲՏՔ+ կանանց ու աղջիկներին։
Ի՞նչ նպատակներ ունի կազմակերպությունը, կազմակերպության առաքելությունը և տեսլականը։
Կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, զբաղվել խոցելի ու թիրախավորված երիտասարդ անձանց սոցիալականացմամբ և իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանության զարգացմանն ու ընդունմանը։
Կազմակերպության առաքելությունն է ստեղծելով ապահով, արժանապատիվ և մարդու ազատ ինքնաիրացման համար նպաստավոր միջավայր, իրականացնելով երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց, կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանություն` նպաստել նրանց խնդիրների բարձրաձայնմանը։
Տեսլականն է բազմազան մշակույթն ու բազմակարծիք հասարակությունը, որում յուրաքանչյուր երիտասարդի համար առկա են հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, սեռական ուղղվածությունից և գենդերային ինքնությունից։
Ի՞նչ ուղղություններով է աշխատում «Բազմազանություն» ՀԿ-ն։
«Բազմազանություն» ՀԿ-ն աշխատում է
- իրավապաշտպան,
- սոցիալական,
- կրթական,
- տեղեկատվական ուղղություններով։
Որո՞նք են կազմակերպության թիրախ խմբերը։
Կազմակերպության թիրախում են երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձինքն։
Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «Բազմազանություն» ՀԿ-ն։
«Բազմազանություն» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ի՞նչ ծառայություններ է մատուցում կազմակերպությունը։
Կազմակերպությունը մատուցում է․
- Ոչ-ֆորմալ կրթական ծառայություններ,
- Իրավախորհրդատվության ծառայություններ,
- Ինքնահոգատարության ազատ խորհրդատվություններ,
- Համակողմանի աջակցություն երիտասարդական նախաձեռնություններին՝ գաղափարների իրականացման համար։
Ինչպե՞ս միանալ կազմակերպությանը:
Եթե ուզում ես միանալ կազմակերպությանը, ապա անցիր այս հղմամբ և լրացրու համապատասխան դաշտերը։
Եթե ունեմ գաղափար, ինչպե՞ս կիսվեմ ԲՍՄԻ ՀԿ-ի թիմի հետ։
ԲՍՄԻ ՀԿ-ի վեբկայքի ընտրացանկում դու կգտնես Բազմազանություն պատուհանը, որտեղ բացի անհրաժեշտ տեղեկություններից բազմազանության մասին, կարող ես թողնել քո գաղափարը, որից հետո կարող ես սպասել, մինչ կազմակերպության թիմը կապի դուրս կգա քեզ հետ։
Որտեղ է գտնվում կազմակերպության գրասենյակը։
Թիրախավորումներից խուսափելու ու կազմակերպության թիմի և շահառուների անվտանգության ապահովման համար մենք չենք հրապարակում մեր գրասենյակի հասցեն։ Կարևորում ենք տեղեկացնել, որ մենք հաճախ աշխատում ենք օնլայն։ Եթե ուզում ես այցելել կազմակերպություն, առաջարկում ենք կապի դուրս գալ մեզ հետ հետևյալ կոնտակտային տվյալներով․
- ngo.divercity@gmail.com
- +37455793507
Ինչպե՞ս կապ հաստատել կազմակերպության հետ։
Վեբկայքի ընտրացանկում դու կգտնես «Հետադարձ կապ» պատուհանը։
Կազմակերպության կոնտակտներն են ներքոնշյալ էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ Կարող եք օգտագործել նաև կազմակերպության սոցիալական մեդիա հարթակները։
- ngo.divercity@gmail.com
- +37455793507
Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանները չստացաք այստեղ՝ կապնվեք Բազմազանության թիմի հետ կազմակերպության էլեկտրոնային հասցեի միջոցով։
#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #ДСНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #FAQ