«Էկո բազմազանություն» երիտասարդական կրթական նախաձեռնությունը 2018 թվականի հոկտեմբերի 8-16-ն իրականացրեց «Էկո Դասընթաց» խորագիրը կրող ոչ-ֆորմալ կրթական հանդիպումների շարքը։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանության ոլորտի մասին և նպաստել քաղաքացիների էկոլոգիական գիտակցության բարձրացմանը։ Դասընթացը նախատեսված էր բոլորի համար։

Դասընթացի հիմքում ընկած էր բնապահպանության գաղափարհախոսությունը, այն կապելով աղտոտվածության, վերամշակման, վեգանության, սննդակարգի, կենդանիների իրավունքների, կենցաղի, այլընտրանքային օգտագործման, խաղաղ պայքարի ու ակտիվիզմի գաղափարհախոսությունների հետ։ Դասընթացը  նպատակ էր հետապնդում նաև գտնել և ցույց տալ ոլորտային գաղափարհակիցներին, որի համար դասընթացի անցկացման վայրեր ընտրվեցին մի քանիսը։ Համագործակցելով «Ռեստարտ» Հայաստան ուսանողական կրթական նախաձեռնության, «Իրավունքի ուժ», «Մարդու իրավունքների տուն» և «Հանուն հավասար իրավունքների» (Հոդված 3 ակումբ) ՀԿ-ների հետ՝ «Էկո բազմազանություն» նախաձեռնությունը մատնանշեց համագործակիցներին և շեշտեց նրանց աջակցությունը բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։

Դասընթացի թեմաներն էին՝

 «Ի՞նչ է աղտոտվածությունը․ հետևանքները»-ը, որն իրականացվեց «Հոդված 3» ակումբում, բանախոսն էր «Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Արտակ Ադամը։

 «Էկոտպագրություն․ բնությունը ես եմ» թեմայով հանդիպումն իրականացվեց «Մարդու իրավունքների տուն » ՀԿ-ում, քվիր ֆեմինիստ, ակտիվիստ Արփի Բալյանի բանախոսությամբ։

  «Պետության դերը էկոոլոգիական ոլորտում» թեմայով դասընթացն իրականացվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության գրասենյակում, որի բանախոսն էր Զառա Հարությունիանը:

  «Էկո ակտիվիզմ և էկո նախաձեռնողականություն» թեմայով դասընթացն իրականացվեց «Հոդված 3» ակումբում, բանախոսը կրկին Արտակ Ադամն էր։ 

Իսկ վերջին հանդիպման թեման էր էկոկյանքը և կրում էր  «Էկոկյանք․ ինչպես այն  իրականություն դարձնել» խորագիրը։ Հանդիպումն իրականացվեց «Հոդված 3» ակումբում  էկոֆեմինիստ, ակտիվիստ, անկախ կամավոր Մայրանուշ Դավթյանի բանախոսությամբ։ 

Յուրաքանչյուր հանդիպում կրում էր ազատ բնույթ և մասնակիցները կարող էին ազատորեն ուղղել իրենց հարցերը բանախոսներին։ Հանդիպումները տևում էին մեկից մինչև երկու ժամ։ Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցեցին գրեթե 30 մասնակից։ Տարբեր հանդիպումներին ներկա էին նաև տարբեր մասնակիցներ։

Դասընթացի ավարտին մասնակիցներին ներկայացվել է գնահատման թերթիկ, որի հիման վրա «Էկո բազմազանություն» նախաձեռնության թիմը դասընթացը կարող համարել ստացված, հաշվի առնելով դասընթացի արդյունավետությունը։

Ըստ մասնակիցների՝ ամենաարդյունավետը «Ի՞նչ է աղտոտվածությունը․ հետևանքները» և  «Պետության դերը էկոոլոգիական ոլորտում» խորագիրը կրող  հանդիպումներն էին, ապա՝ մյուս հանդիպումները հավասարաչափ։ Բոլոր մասնակիցները դասընթացի նյութերը գնահատեցին ինֆորմատիվ, մատչելի և հասանելի։  Հանդիպումներում կարևորվել են կարծիքների փոխանակությունը, քննարկումներն, ակտիվությունն ու թիմային աշխատանքը։  Մասնակիցներից մի քանիսը վստահորեն նշեցին, որ հնգօրյա դասընթացի ժամանակ ստացան մի շարք հարցերի պատասխաններ, փորձնական գիտելիքներ։ Նրանք նաև նշեցին, որ հանդիպումների ժամանակ տիրող անմիջականությունը ոգեշնչող էր։