«Էկո Բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնությունը մարտի 29-ին իրականացրեց վեբինար-քննարկում, որն իրականացավ Zoom  օնլայն հարթակի միջոցով և որի ժամանակ քննարկում ծավալվեց էկոլոգիական գիտակցության մասին։
Հյուրընկալեցինք «ՉԻՏ» հկ նախագահ Սևակ Կիրակոսյանին, որը ներկայացրեց Գիտակցության Չորս Մասշտաբների իր ստեղծած տեսությունը։
Հանդիպումն իրականացավ ոչ-ֆորմալ հարթակում։ Ոչ-ֆորմալ հարթակում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք ակտուալ են, լռեցված կամ հասարակական պահանջ են վայելում։ Այս հանդիպումը մարտ ամսիվ մինչև մայիս նախատեսված հերթական քննարկումներից էր։
Կարող եք դիտել քննարկումը կից ներկայացված տեսահոլովակում։