Հասմիկը Երևանից է։ Ավարտել է Բրյուսովի պետական համալսարանի «Միջմշակութային հաղորդակցության» բաժինը։ Երկրորդ մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է։ Այժմ «Բազմազանություն» ՀԿ-ում ներգրավված է որպես դիզայներ և հանդիսանում է կազմակերպության վիզուալ արտիստը։

Հասմիկը կազմակերպության անդամ է հանդիսանում հիմնադրման օրվանից։ Հետագայում ավելի շատ ներգրավվելով կազմակերպության ծրագրերում, Հասմիկն ակտիվորեն խթանում է կազմակերպության տեսանելիության բարձրացմանը, հատկապես՝ սոցիալակն մեդիա հարթակներում։

Հասմիկի հետաքրքրություններին են պատկանում ոչ միայն լեզվաբանությունը, մշակութային իրադարձությունները, փորձի փոխանակումն ու մարդու իրավունքները, այլ նաև խոցելի ու թիրախավորված երիտասարդ անձնանց իրավունքները, ակտիվիզմը, ֆեմինիզմը, որի համար նա ակտիվորեն ներգրավված է հավասարության համար պայքարներում ու շարժումներում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ