Փնտրելով ինքնությունը ԼԳԲՏՔԻԱ+ համայնքում
Հաճախ բանսարկու աղբյուրներն ասում են, որ գոյություն ունի «ծիածանային կառավարություն» այս սերնդի ետևում, որը ձգտում է ներմուծել շատ ու շատ տերմիններ նրանց ինքնություննեի համար։ Այլ կերպ ասած, դժվար է հասկանալ, որ կարիք կա ինքնությունների համար նորանոր եզրույթներ ստեղծելու, հաճախ նույնիսկ շատ նման։ Թեպետ կարիք չկա գիտակ լինել՝ հասկանալու ԼԳԲՏ հապավումը և ինչպե՞ս են առաջ գալիս նոր եզրույթները։ Ճշմարտությունը պարզ է․ հարցականացնելն է այս ամենի կենտրոնում։ ԼԳԲՏՔԻԱ+ հապավման Ք տառն է, որ ներկայացնում է հարցականացնելը (questioning) և քվիրը (queer)։ Այս երկու բառերից յուրաքանչյուրը տարբեր իմաստներ ունի՝ երբեմն կոնլֆիկտային, սակայն մենք կփորձենք ձեզ ներկայացնել այդ ամենը, ինչպես նաև անդրադառնալ քվիր անձանց վերաբերյալ որոշ կարծրատիպերի և հարցականացնելուն։ Հույս ունենք որոշակիորեն պարզեցնել այս հարցը, իհարկե նաև կարևոր խորհուրդներ տալով։
Հասկանալ հարցականացումը
Ըմբռնել տերմինները
Եկեք սկսենք տերմիններից։ Հարցականացնելը լիովին նշանակում է այն, ինչ պատկերացնում ենք․ այն օգնում է բոլորին, ովքեր վստահ չեն իրենց սեռականության կամ գենդերային ինքնության միանշանակ լինելու վրա, կամ այն ուսումնասիրելու գործըթնացում են, կամ էլ տարբեր պատճառներով մտահոգված են հասարակական որևէ պիտակ իրենց վրա վերցնելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ տերմինը արտացոլում է կյանքն անդադար ուսումնասիրելու և հասկանալու ամբողջական գաղափարը։ Այս երկու իմաստները ընդգծում են ինքնաճանաչման և ինքնասահմանման կարևորությունը, որքան էլ՝ այն տևի։
«Քվիր» տերմինը ընդունվել է շատ ԼԳԲՏՔԻԱ+ անձանց կողմից և այժմ օգտագործվում է երկու իմաստով․ որպես ինքնություն՝ մարտահրավեր նետելով պիտակներին և հետերոնորմատիվ երկբևեռ համակարգին, և որպես ԼԳԲՏՔ+ հապավման փոխարինող բառ՝ հավաքական եզրույթ։ Այս տերմինի յուրահատկությունն այն է, որ մարդիկ կարիք չունեն իրենց սահմանափակելու մեկ կամ նույնիսկ մի քանի սեռական կամ գենդերային ինքնությունների մեջ։ Քվիր բառը պարունակում է բոլոր բազմազան փորձառությունները՝ հետերո-/ցիսնորմատիվությունից* դուրս (ցույց է տալիս կամ վերաբերում է աշխարհայացք, որը նպաստում է հետերոսեքսուալության (տարասեռականություն)՝ որպես միակ ստանդարտ կամ նախընտրելի սեռական ուղղվածություն դիտարկելու գաղափարին)։
Քվիր տերմինի վերաբերյալ տարածված մտահոգությունն այն է, որ այն պատմականորեն համարվել է վիրավորանք և մինչ օրս էլ օգտագործվում է որպես զենք ԼԳԲՏՔ+ անձանց դեմ։ Սակայն շատ կարևոր է հարգել անձի նախընտրությունները՝ չձգտելով նրան որևէ կերպ ճնշել։
- Եթե ինչ-որ մեկն օգտագործում է որևէ եզրույթ, օրինակ՝ քվիր բառն իրեն նկարագրելու համար, ապա հարցրեք՝ ինչ է այն նշանակում։ Սկսեք երկխոսություն և ձևավորեք փոխադարձ ըմբռնողականություն՝ ստեղծելու ավելի ներառական համայնք։ Միևնույն ժամանակ հարգե՛ք մարդկանց անձնական տարածքը և մի՛ տվեք նեղ անձնական բնույթի հարցեր նրանց սեռական ուղղվածության, արտահայտման, ինքնության կամ մարմնի վերաբերյալ։
Պարզապես ուսումնասիրելը չի խրախուսվում
Գենդերի և սեռականության վերաբերյալ փորձարկումները կարող են բարդ մարտահրավեր լինել, բայց նաև հիանալի կենսափորձ։ Սակայն կարևոր է, որ մարդն ինքն իրեն այլ կերպ դիտարկի և բացահայտի նոր բաներ, որ իրեն դուր են գալիս։ Երբեմն մարդիկ, որոնք հարցականացնում են իրենց գենդերը կամ սեռականությունը, անհանգստանում են, որ իրենք կեղծում են դա կամ էլ հորինում են իրենց զգացմունքները, բայց կեղծելը մի բան է, որն արվում է դիտավորյալ։ Եթե որևէ մեկը կեղծում է, նա միանշանակ հասկանում է իր զգացմունքները։
Մենք քաջալերում ենք ինքնաճանաչման փուլում գտնվող անձանց շարունակել այդ գործընթացը, սակայն միշտ հիշեցնում ենք, որ պետք է տոկուն մնալ, քանի որ այսպիսի իրավիճակները պահանջում են ուժ, իսկ մեր հասարակությունում նաև քաջություն, քանի որ չկան ապահով տարածքներ, որտեղ մարդը կարող է ուսումնասիրել իր ինքնությունը։
Իհարկե, նաև նորմալ է այն, որ մարդը հարցականացնում է իր գենդերն ու սեռականությունը և արդյունքում որոշում է, որ այդ ճանապարհը իրեն ոչ մի տեղ էլ չի տանում, քան ցիսգենդեր և տարասեռական լինելը։ Դա նշանակում է, որ նա պարզապես քննադատաբար է մոտենում իր գենդերին և սեռականությանը, իհարկե, մտածելով նաև այլոց փորձառության և քո ցանկությունների մասին։ Եվ դա պարզապես հրաշալի է։
Միակ բանը, որ հաստատապես չի կարելի անել, այլոց ինքնությունները հարցականի տակ դնելն է։ Չափազանց կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մարդիկ կարիք ունեն կամ հետաքրքրված են ինքնաճանաչման այս ձևով։ Պետք է ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և դա բավարար կլինի շրջապատող անձանց ոգեշնչելու համար։
Փոքր քայլերով առաջ
Հարցականացնելու միջով անցնելը կարող է ծանր լինել՝ ստիպելով մարդկանց մեկ քայլով առաջ գնալ։ Մեծ փոփոխությունների մեջ ընկնելու փոխարեն կարելի է աստիճանաբար առաջ քայլել՝ ինքնության յուրաքանչյուր կողմին հերթով անդրադառնալով։ Նույնիսկ եթե համապատասխան եզրույթ գտնելը կարող է երջանկացնել, հիշե՛ք, որ փորձառությունը և զգացմունքները կշիռ ունեն անգամ առանց որևէ հստակ եզրույթի։ Այս անձրևանոցային եզրույթների կախարդանքը, ինչպես օրինակ քվիրը, հարցականացում, տրանսգենդեր* և ոչ բինար, այն է, որ անհատը տարածք է ունենում փորձարկումներ անելու և միևնույն ժամանակ կապեր ունի այնպիսի մարդկանց հետ, որոնք կիսում են իր փորձառությունները։
Աջակցել քվիր անձանց
Լողացող գենդեր ունեցող անձինք (գենդերֆլյուիդՃ Հայաստանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, հաճախ են բախվում խտրականության և բռնության, որն ավելի է ընդգծում համախոհների կարիքը։ Մի քանի պարզ քայլեր, ինչպես օրինակ դերանունները հարցնելը և անձնական տարածքը հարգելը կարող են օգնել բարեկամական միջավայր ստեղծելու համար։ Թրեվոր նախագծի զեկույցի համաձայն, նույնիսկ մեկ աջակից ընկեր ունենալը կարող է շուրջ 40%-ով նվազեցնել երիտասարդ ԼԳԲՏՔ+ անձանց կողմից ինքնասպանություն գործելու հավանականությունը։
Դերանունների էթիկան
Թեպետ հայերենում չկա քերականական սեռ, նույնիսկ դերանունների դեպքում, այնուամենայնիվ օտարերկրացիների հետ հաղորդակցությունը կարող է առօրյա կյանք մտցնել նոր մարտահրավերներ։ Եկե՛ք սովորենք այս պարզ կանոնները և միասին շարժվենք դեպի զրո խտրականություն։
- Հասկացե՛ք դերանունների իմաստը
Դադարե՛ք ասել «Ես օգտագործում եմ արական/իգական դերանուններ» կամ «Ես օգտագործում եմ սովորական դերանուններ»։ Դերանունները հարցնելը ոչինչ չի ասում տվյալ անձի ինքնության մասին, այն միայն դիմելու ձևի ճշգրտում է, ինչպես օրինակ նրա անունը։
- Ենթադրություններ մի՛ արեք
Եթե չգիտեք, թե ինչ դերանուններ է օգտագործում անձը, կարող եք հարցնել։ Իրականում շատ ավելի քաղաքավարի է հարցնելը, քան ենթադրելը։ Մեկ այլ տարբերակ է “they” դերանվան կիրառումը, երբ չգիտեք մարդու գենդերային ինքնության մասին։ Ամեն դեպքում խուսափե՛ք մարդկանց արտաքին տեսքի կամ վարքագծի վրա հիմնվելով՝ նրանց գենդերային ինքնության վերաբերյալ ենթադրություններ անելուց։
- Մի՛ թիրախավորեք մարդկանց
Առաջին հանդիպման ժամանակ կարող եք ընկերական միջավայր ստեղծել՝ ներկայացնելով ձեզ և ձեր դերանունները։ Օրինակ՝ կարող եք ասել․ «Ողջու՜յն, ես Մարիամն եմ, և իմ դերանուններն են she/her»։
Եթե դուք խմբում եք, որտեղ հարցնելու եք մեկ մարդու դերանուն, պետք է մյուսներին ևս հարցնեք։ Կարող եք ասել․ «Կարո՞ղ ենք բոլորս ասել մեր դերանունները, որպեսզի մեզ հարմարավետ զգանք։ Ես օգտագործում եմ they/them/theirs»։
- Ուղղե՛ք ձեզ սխալվելու դեպքում
Շատ հնարավոր է, որ դու շփոթեք ոչ բինար կամ գենդերքվիր անձանց դերանունները ապագայում նույնիսկ եթե դուք նույնպես այդպես եք նույնականանում։ Լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է (Կներեք), ուղղե՛ք ձեր նախադասությունը և շարունակեք խոսակցությունը։ Չնայած կարևոր է ներողություն խնդրելը, պետք չէ այն ծայրահեղացնել այնքան, որ անձը վատ զգա իրեն իր դերանունը սխալ օգտագործելու համար։
Հարցականացումը և քվիր նույնականանալը փուլեր չեն, այլ ինքնաճանաչման, ինքնաբացահայտման և ինքնաընդունման խորը ճանապարհ։ Ընդունելով փնտրտուքների շրջանը և միմյանց աջակցելով՝ մենք կարող ենք ստեղծել ավելի ներառական ու ընդունող համայնք բոլոր ԼԳԲՏՔԻԱ+ անձանց համար իրենց ինքնաիրացման ճանապարհին։
_____
* Տառասեռականություն (հետերոսեքսուալություն)․ տարասեռական մարդիկ սեռական կամ ռոմանտիկ գրավչություններ ունեն հակառակ սեռի նկատմամբ։
* Տրանսգենդեր․ այն անձրևանոցային տերմին է այն անձանց համար, որոնց գենդերային ինքնությունը, արտահայտումը կամ վարքագիծը չի համապատասպանում այն սեռի ակնկալիքների հետ, որը տրվել է նրանց ծնվելու պահին։
Անգլալեզու հղումներ հետագա ուսումնասիրության համար