«Էկո բազմազանություն» երիտասարդական, կրթական նախաձեռնությունը «Հոդված 3» ակումբում հոկտեմբերի 14-ին իրականացրեց #ԲնապահպանությունըՀիմա խորագիրը կրող իրազեկման ցուցահանդեսը՝ բնապահպանական կազմեկերպությունների, նախագծերի, նախաձեռնությունների, ծրագրերի և այլ էկոլոգիական ուղղվածությամբ գործող խմբերի վերաբերյալ։
Ցուցահանդեսի նպատակն էր հնարավորություն տալ՝ ներակայանալու, ներկայացնելու և իրազեկելու բնապահպանության մասին, կիսելու արժեքներ, ձեռք բերել համագործակիցներ, կամավորներ, աջակիցներ և այլն։
«Բնապահպանությունը հիմա» խորագիրը կրող իրազեկման ցուցահանդեսի մյուս նպատակը բնապահպանական գաղափարախոսության տարածումն էր հանուն Երկիր մոլորակի, բնության և կենդանիների փրկության։

Loading