«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրվապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ), տոնելով  #IDAHOBIT2022-ը, մայիսի 17-ի հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում և հպարտության ամսվա առթիվ հրապարակում է #5PrideStories փոդքասթերի շարքը։ 

#IDAHOBIT-ի հիմնական նպատակն է բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությունը: «Բազմազանություն» ՀԿ-ն միացել է այս համաշխարհային տոնակատարությանն իր հիմնադրվան օրվանից, իսկ 2021 թվականին հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։ 

#5PrideStories փոդքասթերի հնգյակը պատրաստվել է ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված  (#IDAHOBIT2022):

Դուք լսում եք «Բազմազանության ձայնը» մեդիան, որը թողարկելով #5PrideStories փոդքասթերի շարքի չորրորդ էպիզոդը՝ հյուրընկալել է Յուլիյա Նիկոլիին, որը ոչ բինար անձ է։

 

Յուլիյան մեծ փորձ ունի երիտասարդական աշխատականքի ոլորտում։ Մանսավորապես, որպես երիտասարդական աշխատակից աշխատել է ԼԳԲՏՔ+ համայնքի, աղջիկների և կանանց հետ: 

Յուլիան իր աշխատանքի ճանապարհը սկսել է, երբ տեսել է դրա կարիքը։ Նրա խոսքով, նա իրեն շրջապատել էր իրեն հասկացող ու աջակցող մարդկանցով, որոնք իրեն օտար ու տարօրինակ չէին համարում, որոնք իրեն չէին ճնշում կամ սահմանափակում:

– Եկավ մի ժամանակ, երբ ես պատասխանատվություն զգացի, որ բացի վերցնելուց ինչ-որ բաներ, պետք է նաև տալ իմ համայնքին, հոգ տանել նրա մասին, խնամել ու լինել դրա մասն առավել, քան մինչ այդ էի։ Ես մտածում էի, եթե ոչ ես, ապա ո՞վ էլ կարող է անել դա։

Յուլիյան հանդիսանում է մարզաբնակ երիտասարդ։ Նա ասում է, որ մարզերում, բնականաբար, ավելի դժվար է լինել ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչ  և այն մարդիկ, որոնք այլևս չէին կարող ծածուկ ապրել, տեղափոխվեցին Երևան։

– Ցավոք մեծ խնդիր է մարզային համայնքի համար, որ  չկա տեսանելի օրինակ, նկատի ունեմ ԼԳԲՏՔ+ անձինք, որոնք տեսանելի են, որպեսզի հասարակության մեջ լինի գիտակցությունը,  որ մարդիկ տարբեր են, բազմազան են։ Եվ հենց այդպես պետք է լինի, որը հենց բնական է։

Մյուս կողմից Յուլիյան ներկայացնում է նաև իր անհանգստությունները, որոնք վերաբերում են կրթական ոլորտի բացերին․

-Քանի որ մենք չունենք համապատասխան կրթական հաստատություն կամ կրթական ծրագրեր, որոնք պատրաստում կամ վերապատրաստում են երիտասարդական աշխատակիցներ, ես, որպես ԼԳԲՏՔ+ համայնքի հետ աշխատող երիտասարդական աշխատակից, ի սկզբանե ինքնուրույն եմ սովորել, ուսումնասիրել, ձեռք բերել հմտություններ ու կարողություններ, որի արդյունքում սկսել եմ շատ բաներ հասկանալ և հաշվի առնել: Նախորդ աշխատանքիս բերումով ես պետք է աշխատեի նույնասեռական համայնքի հետ և շատ էի մտահոգվում՝ արդյո՞ք կկարողանամ հավասարը հավասարին մոտեցմամբ աշխատել։ Բայց ժամանակի ընթացքում զգայունության միջոցով սովորեցի՝ ավելի զարգացնելով ինձ որպես երիտասարդական աշխատակից։

Ներկայացնելով իր՝ որպես մարզաբնակ երիտասարդ աշխատակցի փորձը, Յուլիյան ասում է, որ վատ մեկնաբանություններ  և շեղ հայասքներ, անշուշտ, կան, բայց նշում է նաև հասարակության դրական հետաքրքրութան մասին, մեջբերելով, որ եթե նույնիսկ հաշվի չառնենք իր սեռական ուղղվածությունն ու գենդերային ինքնությունը, նա իր ողջ տեսքով ու բնավորությամբ պայքար է։

– Ես կարծում եմ, որ միայն փոխաջակցման ու փոխօգնության շնորհիվ ԼԳԲՏՔ+ համայնքը կհզորանա և կուժողանա, քանի որ արտաքին միջավայրը շատ անկայուն է։ Վերջին տարիներին հասարակության մեջ շատ ատելություն և խռովք է կուտակվել: Ես չեմ ուզում, որ այդ բացասական փուչիկը պայթի հենց դեպի մեր՝ խոցելի համայնքի կողմը,- ասում է Յուլիյան։ Նա կարծում է, որ շատ կարևոր է լինել այնպիսին՝ ինչպիսին որ կանք և լինել անկեղծ առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ, որն էլ հենց բանալին է ինքնությունների հարգման ու ինքնաճանաչման: Իհարկե, նա կարևորում է ռեսուրսները՝ միտքը, ժամանակը, տարածքը, գումարը, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան տարածքները, և մյուս կողմից հավելում, որ նույնիսկ երբ մարդիկ պատրաստական ու բաց են լսելու, ապրումակցելու, օգնելու, ամեն դեպքում դա երբեք չպետք է լինի անձնական ռեսուրսների հաշվին:

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #TheVoiceofDiversity #5PrideStories