«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրվապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ), տոնելով #IDAHOBIT2022-ը, մայիսի 17-ի հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում և հպարտության ամսվա առթիվ հրապարակում է #5PrideStories փոդքասթերի շարքը։
#IDAHOBIT-ի հիմնական նպատակն է բարձրացնել ԼԳԲՏՔ+ անձանց տեսանելիությունը: «Բազմազանություն» ՀԿ-ն միացել է այս համաշխարհային տոնակատարությանն իր հիմնադրվան օրվանից, իսկ 2021 թվականին հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։
#5PrideStories փոդքասթերի հնգյակը պատրաստվել է ECOM-ի՝ առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիայի աջակցությամբ, Ռոբերտ Կարի քաղաքացիական հասարակության ցանցերի հիմնադրամի (CSF) ֆինանսական աջակցությամբ՝ հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված (#IDAHOBIT2022):
Դուք լսում եք «Բազմազանության ձայնը» մեդիան, որը թողարկելով #5PrideStories փոդքասթերի շարքի երրորդ էպիզոդը՝ հյուրընկալել է տրանս կին Ալիսա Չորեքշաբթիին։
Ալիսան եռաչափ մոդելավորող է։ Աշխատում է Հայաստանում և հեռավար՝ մի ամերիկյան կազմակերպության համար:
Ալիսան կարծում է, որ շատ է ուշացրել իր ինքնաբացահայտումը: Ասում է,- «Ես մի ամբողջ կյանք եմ ապրել՝ ինքս ինձ թաքուն պահելով և, միայն, 25 տերականում եմ հասկացել, որ այլևս համաձայն չեմ այս ամենի հետ: Երևի երբեկ էլ չկարողանամ ինքս ինձ ներել դրա համար, բայց հենց դա է ինձ ուժ ու կամք տալիս․ լինել այն անձը՝ ինչ կամ, քանի որ էլ չեմ կարող և չեմ էլ ուզում ետ վերադառնալ»։
Ալիսան վստահ է՝ եթե ամեն անկումից հետո կարողանա չկոտրվել և առաջ շարժվել, և փորձել ավելին անել, անպայման կստացվի ամեն բան: Կարևոր է ճիշտ դիտարկել առաջնահերթությունները:
Երբ Ալիսան խոսում է վախերի մասին, ասում է,- «Ես մի կանոն եմ մշակել ինձ համար: Ինչ-որ բան անելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս, արդյո՞ք այն ինչ ես պատրաստվում եմ անել սխալ է կամ անօրինական: Ես օգտագործում եմ տրամաբանական շխթան: Երբ աշխատանք եմ փնտրում կամ որևէ տեղ անցնում աշխատանքի, մտածում եմ, որ հետերոնորմատիվ կենսակերպ ունեցող և հետերոսեքսուալ մարդիկ էլ են աշխատանքի ընդունվում նույնաբար, ինչ ես, ապա իմ ու նրանց մեջ տարբերություն չկա: Աշխատանքը պետք է առաջնային լինի գործատուի համար»։
Ալիսան վստահ է, որ գալու այն ժամանակը, երբ Հայաստանում չի լինի խտրականություն, շեղ հայասքներ և այլն: Ասում է, որ Հայաստանը չի կարող կարգեր թելադրել՝ անտեսելով ԼԳԲՏՔ+ համայնքի գոյությունը:
#TheVoiceofDiversity #5PrideStories #LGBT #HumanRights #LGBTRights #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #DCNGO #TheVoiceofDiversity #5PrideStories