Անդամակցության հայտ

«Բազմազանություն» ՀԿ-ն փնտրում է իր նոր թիմակիցներին ու կամավորներին, որոնք կդառնան կազմակերպության անբաժանելի մասը։

Ով ենք մենք և ինչով ենք զբաղվում։

«Բազմազանությունը» առաջադեմ երիտասարդական, ԼԳԲՏՔ+ համայնքահեն սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է հասնել մշակութային բազմազանության զարգացմանն ու ընդունմանը՝ ծավալելով իրավապաշտպան, կրթական, տեղեկատվական և սոցիալական գործունեություն։

Կազմակերպությունը գնահատելով կամավորական աշխատանքը և ցանկանալով հասարակության շրջանում զարգացնել կամավորության մշակույթը՝ համալրում է իր թիմը նոր անդամներով, այդ կերպ աջակցելով կազմակերպության զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին։

Մենք ստեղծում ենք հնարավորություններ այն անձանց համար, որոնք կդառնան մեր երիտասարդ թիմակիցները։ Կազմակերպությունում կամավորական աշխատանքի և համագործակցության շնորհիվ, մեր թիմի նոր անդամները կզարգացնեն մի շարք անձնային հմտություններ, կարողություններ, ձեռք կբերեն լայն սոցիալական կապիտալ, կծանոթանան այլ հնարավորությունների հետ։

Մյուս կողմից, մենք միշտ պատրաստ են հավաստել կամավորների ու անդամների ներկայությունը և նրանց ներդրումը ԲՍՄԻ ՀԿ զարգացման մեջ՝ տրամադրելով հավաստագրեր, շնորհակալագրեր, սերտիֆիկատներ, երաշխավորագրեր։

Եթե ցանկանում եք միանալ որպես կամավոր, ապա ձեզանից չի պահանջվում կոնկրետ հմտություններ և նյութական միջոցներ։ Զբաղվածությունը շատ չէ և հստակ աշխատաժամեր չկան, ներգրավվածությունը՝ ոչ ավել, քան շաբաթական մինչև 20 ժամ։

Մեզ հետ ծանոթանալու համար այցելեք վեբկայքի մյուս բաժինները։

Մեզ կարող եք հետևել նաև  ֆեյսբուքում, ինստագրամում, յութուբում, լինկդինում, թվիթերում։

Հետաքրքրե՞ց։ Լրացրու՛ այս հայտը և միացիր մեր թիմին։






    Ուզում եմ միանալ որպես *