«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Մերօրյա Զաբել» կարճաժամկետ ֆեմինիստական ծրագրի շրջանակներում, համագործակցելով Հայաստանում ֆեմինիստական կազմակերպությունների ու ֆեմինիտների հետ, հանդիպում ունեցանք նաև ֆեմինիստ, ակտիվիստ Աննա Նիկողոսյանի հետ, որը խոսեց իր խոհերի մասին Հայաստանում ֆեմինիստական պայքարի ու մարտի 8-ի վերաիմաստավորման, դրա քաղաքական ակունքների մասին։
«Ինձ համար ֆեմինիզմը պայքար է հայրիշխանության դեմ, որն արտահայտվում է սիստեմի, այսինքն համակարգի քննադատությամբ և դրա դեմ պայքարով։ Ինչու է ինձ համար կարևոր ֆեմինիզմը, որովհետև ես կարծում եմ, որ այն համակարգը, որում որ մենք ապրում ենք այն տարածքը, որտեղ որ մենք գտնվում ենք՝ ամբողջովին տղամարդկանց տիրապետության տակ է գտնվում, սկսած ֆիզիկականությունից, մինչև մտածելակերպ, մինչև այն մտքերը, այն պատկերացումները, որոնցով որ մենք սնուցվում ենք մեր վաղ տարիքից և այն ճշմարտությունները, որոնք որ մեզ դասավանդվում են և սովորեցվում են մանկությունից սկսած։
Կարծում եմ, որ կանայք Հայաստանում ունեն բազմաթիվ խնդիրներ, սկսած մեր մարմնի տիրապետումից, մեր մարմնի նկատմամաբ ազատությունից, մինչև շատ ավելի լայն ուղություններ, լինի դա քաղաքական, տնտեսական, թե մշակութային ուղղությունը, թե առհասարակ համակարգայինը։ Եվ, թվում է թե 21-րդ դարում, որոշ խնդիրներ լուծված են, բայց դրանք բավականին արհեստական լուծումներ են գտել օրենքների մակարդակներում, քաղաքականությունների մակարդակներում, բայց երբեք ոչ մշակութային և մտածողության մակարդակում։ Այսինքն, առաջին հայացքից ի համեմատ որոշ տասնամյակների, կամ տարբեր մշակույթներ համեմատության մեջ դնելով, գուցե ասենք, որ Հայաստանում կանանց ազատությունները շատ ավելի բարձրակետում են այս պահին, քան օրինակ որոշ տասնամյակներ առաջ, բայց այդ հաղթանակներն իմ կարծիքով առեևույթ են, որովհետև հիմա որտեղ էլ որ ես նայում եմ, նկատի ունեմ թե՛ մշակութային առումով, գրականության առումով, արվեստի առումով, թե՛ հանրային կյանքը, թե ուղղակի փողոցում գտնվելը և քայլելը, բոլոր տեղերում ես գտնում եմ խնդիր, և դրանք առօրյա մանր խնդիրներից սկսած, ձայնի իրավունքից սկսած մեծանում, ահագնանում են դեպի կառուցվածքային խնդիրներ։
Ամեն ինչ մեր մշակույթում, մեր հասարակությունում տղամարդակենտրոն է, կարծես տղամարդը լինի կենտրոնում և կանայք լինեն ճառագայթներ, ինչ որ արբանյակներ, որոնք պտտվում են տղամարդկանց շուրջ։ Հիմնական որոշումներ կայացնողները տղամարդիկ են, լինի դա անձնական մակարդակում, ընտանիքի ներսում, համայնքներում, թե առհասարակ քաղաքականության մակարդակով և կանայք կա՛մ այդ որոշումներին ենթարկվում են, կա՛մ վերարտադրում են այդ այրակենտրոն մշակույթը, կա՛մ իհարկե դեմ են գնում նման մտածողությանը, նման գործելակերպերին, ինչի արդյունքում էլ ծնվում է ֆեմինիստական պայքարը»- նշեց Աննա Նիկողոսյանը։
Ամբողջական զրույցը կարող եք լսել կազմակերպության յութուբյան ալիքում՝ ձայնահոլովակի ձևաչափով։ Ձայնահոլովակում զետեղված է ֆեմինիստ, ակտիվիստ Արփի Բալյանի «Քույրերը գալիս են փոխելու» ֆեմինիստական արտ-աշխատանքը, որը հեղինակը ստեղծել էր Հայաստանում ֆեմինիստական գրադարանի տարածնքներից մեկում։
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверситиНПО #WomenInBlackArmeniaInitiative #ՍևազգեստԿանայքՀայաստանՆախաձեռնություն #Feminism #March8 #ՄերօրյաԶաբել #TodaysZabel #zabelyesayan #զաբելեսայան #ՎերաիմաստավորելովՄարտի8ը #ReInterpretingMarch8#Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #TodaysZabel #ՄերօրյաԶաբել