«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հայտարարում է բանավեճային ֆորմատով քննարկում-հանդիպման մասնակիցների կանչ։
Սա հայտարարություն է ԲՍՄԻ հկ կողմից իրականացվող «Իմ մարմնի իրավունքները» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է լուսաբանել անչափահաս անձանց ամուսնությունների հիմնախնդիրն ու իրավական կողմերը։
«Քննարկում-հանդիպում-բանավեճ» շարքն իրականացվելու է օնլայն և օֆլայն հանդիպումների ընթացքում, որոնք երեքն են։ Վերջին հանդպումը նկարահանվելու է։
Սա հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր կին կամ աղջիկ նույնականացող անձանց լինելու ներգրաված և բարձրաձայնելու այնպիսի կարևոր հիմնախնդրի մասին, ինչպիսին է անչափահաս անձանց, հատկապես աղջիկների ամուսնությունը։
Շարքն իրականացվելու է «Անչափահաս անձանց ամուսնության հիմնախնդիրը և այդ երևույթի հետևանքները» խորագրի ներքո։
Եթե երբևէ ականատես եղել կամ բախվել եք տվյալ երևույթին և հանդիսանում եք այդ երևույթի վերացման ջատագովը կամ ունեք ցանկություն, ունեք գաղափարներ և փնտրում եք դրանք բարձրաձայնելու հարթակ, ապա օգտագործեք այս մեկը։
Գրանցվիր եթե
նույնականանում ես կին կամ աղջիկ,
կամ հետաքրքրված ես կանանց ու աղջիկների հիմնախնդիրների վերհանմամբ, ցանկանում ես լինել փոփոխությունների սկիզբը
Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 12 մասնակից՝ Երևանից և մարզերից։
Կարևոր !
Մարզային մասնակիցների ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը։
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով։
Ապահովելու ենք բարձր տրամադրություն, կարողություններին հավատալու ներուժ, ազատ արտահայտվելու հնարավորություն և փոքրիկ խրախուսանքներ։
Մասնակիցները կվերապատրաստվեն ինքնախնամքի արդյունավետ կազմակերպման համար։
Անհրաժեշտ է գրանցվել այս հայտով։
Շտապեք։
Տեղերը սահմանփակ են։
Մասնակիցների քանակի լրանալուն պես հայտը կփակվի։
Հարցե՞ր։ Սիրով ԲՍՄԻ ՀԿ-ի թիմ․
ngo.divercity@gmail.com
+37455793507
#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #Diversity #Բազմազանություն #Разнообразие #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #DCProjects #Queer #LGBTPeople #WomensFundArmenia #TheRightsofMyBody#ՀայաստանումԿանանցՀիմնադրամ