Սովորաբար մենք մարդու գենդերային* արտահայտումն ընկալում ենք՝ հիմնվելով իրենց արտաքինի կամ անվան վրա։ Սակայն այս ենթադրությունները կարող են ճշգրիտ չլինել և սխալ պատկերացումներ ձևավորել՝ ստիպել մարդկանց մտածել, որ իրենք պետք է որոշակի տեսք ունենան՝ իրենց գենդերային ինքնությունն արտահայտելիս։ 

Դերանունները ամենօրյա խոսակցության մեջ նշակալի դեր ունեն, քանի որ դրանք ցույց են տալիս ինքնությունը ցանկացած հաղորդակցության մեջ, մինչդեռ ներառականության այլ բաղադրիչներ հաճախ կարիք չունեն և չեն պահանջում ամենօրյա ուշադրություն։ 

Ենթադրվում է, որ դերանունները պարզապես քերականական գործիք են՝ մեր նախադասությունների կապող միջոցները։ Սակայն նրանք ունեն թաքնված ուժ։ Ուժ, որ ձևավորում է մեր և մյուսների կողմից մեր ընկալումը։ Շատ տրանս և ոչ բինար անձանց համար իրենց դերանուններն ավելին են, քան պարզապես բառեր․ դրանք իրենց գենդերային ինքնության հիմնային բաղադրիչներն են, սեփական ընկալման անկյունաքարը։ 

Մարդկանց միայն ‘he’ կամ ‘she’  դերանունով դիմելը ենթադրում է, որ գենդերային անհամապատասխանություն ունեցող անձինք պետք է հարմարվեն ընդունված երկբևեռ (բինար) գենդերային նորմներին*։ Կարևոր է հարգել յուրաքանչյուրի գենդերային ինքնությունն ու խուսափել այն արժեզրկելուց՝ օգտագործելով ոչ ճիշտ դերանուններ։ Սխալ դերանունները շարունականաբար օգտագործելը թշնամության նշան է՝ հայտնի որպես միկրոագրեսիա։ 

Հաճախ ոչ ճիշտ դերանուններ օգտագործելը կարող է ունենալ նշանակալի ազեցություն հոգեկան առողջության վրա՝ պատճառելով ընկճախտ, դեպրեսիա, որոնք էլ կարող են առաջացնել ինքնասպանության մասին մտքեր։ Դա նույնն է, ինչ մարդուն սխալ անվանարկելը՝ մշտապես հիշեցնելով, որ նա այնպիսի չէ, ինչպիսին կա։ 

Հայերենու, ինչպես շատ այլ լեզուներում, դերանունների հարց չի առաջանում, քանի որ այն այդքան էլ գենդերայնաված* չէ։ Անգլերենով հաղորդակցվելիս դերանունների կիրառումը դառնում է ավելի անհրաժեշտ։ 

Կարելի է տարբեր մոտեցումներ ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնք այլ դերանուններ են օգտագործում։ Ժամանակի հետ մարդիկ սկսել են հնարավորություն ունենալ սոցիալական հարթակներում ընտրել և ներկայանալ այն դերանուններով, որոնք օգտագործում են կամ հարմարավետ են զգում իրենց՝ հաղորդակցությունը դարձնելով արդյունավետ ու ներառական։ ‘they/them’ (նրանք, նրանց) դերանունների կիրառումը ընդունելի է, երբ մարդու նախընտրելի դերանունները հայտնի չեն։ Այլընտրանք է նաև դերանուններ չօգտագործելը։ Ոչ դիտավորյալ անարգանքից խուսափելու համար լավագույն տարբերակ է օգտագործել մարդու անունը իր դերանվան փոխարեն։ 

Ավելին՝ որոշ մարդիկ կարող են հարմարավետ զգալ կամ չզգալ իրեն դերանունները օնլայն հարթակում կամ առերես կիսվելով։ Թեպետ անձի դերանունները հարցնելը կարող է առաջացնել անհարմարավետության զգացում, այն նաև հարգանք և ներառականություն ցույց տալու ձև է։ Կամ ներկայանալիս դերանունները նշելը կարող է քաջալերել մարդուն անել նույնը։ 

Կան բազմաթիվ օնլայն աղբյուրներ՝ ստուգելու ամենատարածված դերանունները ավանդական ու ոչ արդի դերանունների հետ մեկտող։ 

Հայաստանում շատերս մեծացել ենք այնպիսի միջավայրում, որը ունեցել և շարունակում է ունենալ խիստ մտքեր գենդերի և գենդերային դերերի վերաբերյալ։ Մենք, գուցե, չենք էլ մտածել, թե ինչպես կարող է գենդերային ինքնություն արտահայտող դերանունը ազդել մյուսների վրա։ Եթե դու սովոր չես մտածել երկբևեռ համակարգից դուրս, ներառական գենդերային դերանուններ օգտագործելը կարող է որոշ ժամանակ խլել։ Սակայն կարևոր է ջանքեր ներդնել դա անելու համար։ 

_____

* Գենդեր (գենդերային ինքնություն) կամ սոցիալական սեռհասարակական հասկացություն (սոցիալական կատեգորիա), որը վերաբերում է յուրաքանչյուր անձի՝ իր իսկ սեռին վերագրված կանացիության ու առնականության ներքին ընկալմանը և կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել անձնագրային սեռին (ծննդյան պահին տրված սեռ)։ Պայմանավորված է տվյալ հասարակության մշակույթով, մենթալիտետով, կերպարային կաղապարներով և վերաբերում է անձի զգացողություններին իր սեռի, մարմնի, արտաքին տեսքի, վարքի նկատմամբ, որոնք կարող են ենթակա լինել փոփոխման։

* Գենդերային նորմեր․ տվյալ հասարակությանը հատուկ գենդերային պարկերացումների մասին մոտեցումներ և սովորություններ։ 

* Գենդերայնացված․ այս համատեքստում նշանակում է երկբևեռ գենդերային համակարգի կողմից այնպիսի դերանունների տարանջատում, որոնք բնութագրում են կանացիությունն ու առնականությունը։ 

 

#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands

Loading