Հայաստանում 18-27 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները պարտավոր են անցնել երկամյա զինվորական ծառայություն, ապա դառնալու պահեստազորային ծառայող մինչև 35 տարեկանը։ 

Զորակոչային գործընթացը հունվար և մայիս ամիսներին կարգավորվում է զինվորական կոմիսարիատների կողմից այն տարածքներում, որտեղ արական սեռի ներկայացուցիչները գրանցված են։ Քաղաքացիները պետք է ներկայանան նշանակված վայրերը։ Գրանցման գործընթացը սկսվում է, երբ տղաները դառնում են 16 տարեկան։ Առանց գրանցման ապացույցի նրանք չեն կարող ստանալ հայկական անձնագիր։ 

Զորակոչիկները բժշկական հետազոտություններ են անցնում՝ որոշելու արդյոք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության։ Բժշկական հետազոտությունների արդյունքներից ու եզրակացություններից կախված՝ զինծառայության ընթացքում զորակոչիկները բաշխվում են տարբեր ստորաբաժանումների։ 

Զինվորական ծառայությունից ազատումը թույլատրվում է միայն հազվադեպ և հատուկ դեպքերում։ Նշանավոր երիտասարդ գիտնականները, մարզիկները և այլ մասնագիտության տեր անձինք, ինչպես նաև որոշակի ընտանեկան խնդիրներ ունեցողներ տղաները, կարող են ազատվել ծառայությունից, այն կարող է հետաձգվել կամ այլընտրանքային ծառայություն նշանակվել։ ԳԲՏՔ+ անձինք, որոնք կոմիսարիատներում քամինգ աութ են անում, նույնպես ազատվում են զինվորական ծառայությունից։

Հայաստանի կառավարությունը չեղարկել է զինվորական ծառայության հետաձգումը այն ուսանողների համար, որոնք համապատասխանում են պահանջներին։ Չնայած նրանք ներկայացրել են նախաձեռնություն այն սովորողների համար, որոնք ցանկանում են ավարտել իրենց կրթությունը ծառայելուց առաջ։ Այս զորակոչիկները կարող են դիմել Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող հատուկ ծրագրերին, որոնք վճարում են կրթության վճարը այն պայմանով, որ նախարարության հետ պայմանագիր կապեն իրենց ուսումն ավարտելուց հետո։ 

Նրանք, ովքեր խուսափում են զինվորական ծառայությունից, տուգանքների են ենթարկվում։ Եթե անձը, որը խուսափել է զորակոչից, վերադառնում է Հայաստան 28 տարեկանը լրանալուց հետո, պետք է վճարի 3․5 միլիոն ՀՀ դրամ տուգանք, որպեսզի ազատվի քրեական հետապնդումի։ Նպատակ ունենալով կարգավորել գործընթացը՝ Հայաստանի կառավարությունը ցանկանում էր ներկայացնել նմանատիպ մեխանիզմ այն զորակոչիկների համար, որոնք խուսափում էին ծառայությունից։ Այսպիսով, նրանք պետք է վճարեին 24 միլիոն ՀՀ դրամ։ Հասարակության կողմից մեծ հակազդեցության հանդիպելով՝ քննարկումները դադարեցվեցին։ 

Հայկական բանակում մեծ փոփոխություններ են կատարվում, սպասվում են նաև բարեփոխումներ զինվորական ծառայության մասին օրենքում։ Եթե վերջինս ամբողջությամբ ընդունվի, ապա կանանց կթույլատրվի կամավոր հիմունքներով ծառայել բանակում։ Կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, ապա կունենան հնարավորություն՝ կնքելու պայմանագիր 5 տարով։ Այս բարեփոխումը նախատեսված է ուժի մեջ մտնել մինչև ձմեռային զորակոչը։ Այժմ կանայք հայկական բանակում ծառայում են պայմանագրային հիմքով, իսկ 18-27 տարեկան տղամարդիկ 2 տարի։ 

Զինված ուժերում կանանց ծառայությունը թույլատրելը և այլ բարեփոխումներ կատարելը ավելի մասշտաբային անվտանգության մաս են կազմում, որոնք այժմ ընթացի մեջ է։ Որպեսզի այս փոփոխությունները ոչ միայն համակարգային, այլև արժեքների վրա հիմնված լինեն, կառավարությունը պետք է համապատասխան ռազմավարություններ որդեգրի։ Զինակոչի և ծառայության ընթացքում բռնությունն ու խտրականությունը կանխարգելելու համար կառավարությունը պետք է վերանայի և մշակի գործընթացը կարգավորելու օրենքներ։ Ավելին, խիստ մշտադիտարկման մեխանիզմներ պետք է ներդվեն՝ ապահովելու զորակոչիկների և ծառայողների անվտանգությունն ու արժանապատվությունը։ 

Հայաստանում զորակոչային գործընթացների և զորակոչիկներ իրավունքների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարդացեք 2022 թվ․ «Բազմազանություն» հկ-ի կողմից հրապարակված զեկույցը։ 

#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #COC #COCNetherlands

Loading