Ընդգծելով էյս (ace) մարդկանց վերաբերյալ որոշ տերմիններ 

Բարի գալուստ անսեռականության որոնումների դաշտ, թեմա, որ հաճախ թյուրըմբռնում են շատերը, սակայն չափազանց կարևոր է մարդու սեռականության բազմազանության մեջ։ Այս հոդվածում մենք կթափանցենք անսեռականության հիմնարար սկզբունքների մեջ, կբացահայտենք տարածված միֆերը և, թե ինչու գոյություն ունի «Ա» տառը ԼԳԲՏՔԻԱ+ հապավման մեջ։

Ալոսեռականություն և անսեռականություն 

Եկեք հասկանանք մի քանի հիմնական տերմիններ՝ սեռականության աշխարհի ընդհանուր պատկերը ստեղծելու համար։ Մարդիկ, որոնք սեռական գրավչություններ ունեն այլոց նկատմամբ, կոչվում են ալոսեռականներ։ Այն չի նկարագրում գենդերը, որով դուք հրապուրված եք։ Ալոսեռականները՝ երբեմն ալո, կարող են նույնականանալ նույնասեռական՝ գեյ, լեսբի, երկսեռական (բիսեքսուալ), պանսեռական) կամ ընտրել այլ սեռական ուղղվածություն։ «Ալոսեռականություն» տերմինը ստեղծվել է, որպեսզի մարդիկ խուսափեն միմյանց «անսեռական» կամ «նորմալ» խմբերի բաժանելուց։

Անսեռականությունը, մյուս կողմից, սեռական ուղղվածությունների սպեկտոր է, որը վերաբերում է մյուսների հանդեպ սեռական գրավչությունների բացակայությանը։ Որոշ մարդիկ անսեռականությունը սահմանում են որպես զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ցանկության բացակայություն կամ քիչ առկայություն։ Անսեռականությունը գոյություն ունեցող, ընդունելի սեռական ուղղվածություն է։ Ինչպես նույնասեռականությունը, որը նույն սեռի անձանց նկատմամբ սեռական գրավչություների ամբողջություններ ունենալն է և հակառակ սեռի անձանց նկատմամբ այդ գրավչությունների բացակայությունը, այնպես էլ անսեռականությունը՝ որևէ սեռի նկատմամբ սեռական գրավչության բացակայությունն է։ 

Էյս (ace) մարդիկ շեշտում են, որ իրենց բնորոշ հատկանիշն այն է, որ անսեռ փորձառությունները զգալիորեն տարբերվում են «սեքսուալ» (ալոսեռական) մարդկանց փորձառությունից, որոնց մասին նրանք գիտեն կամ լսել են: Անսեռականությանն անծանոթ մարդկանց համար բարդ է պատկերացնել, որ անսեռական մարդիկ կարող են որոշակի սեռական գրավչություն ունենալ: Եկե՛ք բացատրենք։

 

Արդյո՞ք անսեռական մարդիկ ցանկանում են կամ ունենում են սեռական հարաբերություն։ 

Այո, որոշ էյս (ace) մարդիկ կարող են ունենալ սեռական գրավչություններ։ Անսեռականությունը և ալոսեռականությունը գտնվում են նույն սպեկտորում։ Որոշ անսեռական անձինք կարող են երբևէ չունենալ սեռական գրավչություն, մինչդեռ մյուսները կարող են զգալ այն որոշակի պայմաններում կամ հանգամանքներում։ Կարևորն այստեղ այն է, որ անսեռականությունը կամավոր չէ, ինչպես չամուսնանալու ընտրությունը։ Կամ, օրինակ՝ սեռական հարաբերություններից հրաժարումը կրոնական համոզմունքներից ելնելով՝ ընտրություն է, սակայն ոմանց համար անսեռականությունը սեռական ցանկության բացակայությունն է որևէ սեռի նկատմամբ։ Նրանք, որոնք չեն ունենում սեռական գրավչություններ, կարող են, ամեն դեպքում, ունենալ սեռական հարաբերություններ։

Մարդիկ, հետևելով հարցականացման սկզբունքին, սկսեցին գտնել ավելի կոնկրետ տերմիններ՝ նկարագրելու սեռականության հետ հարաբերակցությունը։ Այս տերմինները գալիս են այսպես կոչված էյս սպեկտորից։ Եկե՛ք ծանոթանանք դրանցից որոշների հետ։

 

Էյս անձրևանոց 

Դեմիսեռականություն

Դեմիսեքսուալ այն մարդիկ են, որոնք սեռական գրավչություններ են ունենում միայն այն դեպքում, երբ ամուր զգայական կապ են հաստատում մեկ այլ մարդու հետ։ 

Գրեյ-Ա կամ մոխրագույն անսեռականություն

Մոխրագույն անսեռական են այն մարդիկ, որոնք նույնականանում են սեռական և անսեռական սպեկտորի մեջտեղում։

Էյսֆլաքս (Aceflux)

Էյֆլաքս անձանց մասին երկու տարածված մեկնաբանում կա։

  1. Մարդ, որը ունի փոփոխվող ուղղվածություն, և այն միշտ նույնասեռականության սպեկտորում է,
  2. Մարդ, որի ուղղվածությունը փոփոխվում է գրավչությունների բացակայության, քիչ գրավչությունների և մեծ քանակի գրավչությունների մեջ։

Ափաթիսեռականություն

Եզրույթը ծագել է հունական «ափաթիսան» արմատից և նշանակում է «վանող»։ Վերաբերում է այն անձան, որոնք նույնականանում են որպես անսեռական և սեռական ակտը համարում են տհաճ ու անհարմարավետ իրենց համար։ Այն անձինք, որոնք օգտագործում են այս եզրույթը, ազդեցություն են կրել մեդիայում ներկայացված սեռական հարաբերությունների բազմաթիվ տեսարաններից և առհասարակ փորձում են խուսափել դրա ներկայությունից։

Ինքնությունների ավելի խորը համակարգը ներկայացված է ստորև տեղադրված նկարում 

Նկարը Reddit կայքից

 

Արդյո՞ք անսեռականությունը բուժելի է, ինչպես կարծում են շատերը

Ոչ, և կարիք էլ չկա։ 

Դժբախտաբար, էյս մարդիկ հաճախ նմանատիպ հարցեր են ստանում և պնդումներ լսում։ Սա խտրականության տեսակ է, որ կոչվում է բժշկում (medicalism)։ Բժշկումն այն միտքն է, որը անսեռական լինելը համարում է առաջնահերթ բժշկական խնդիր, և սերտ կապ ունի ֆիզիլոգիայի կամ հոգեբանության հետ։ Հարցերը, ինչպես օրինակ «գուցե պատճառն այն է, որ դու փոքր տարիքում բռնության ես ենթարկվել, և դա քեզ դարձրել է անսեռական», վիրավորական են և անգրագետ։

Չպետք է այն ասոցացնել անձնական վախերի հետ, քանի որ, եթե որևէ մեկը անսեռական չէ, ապա նա կարող է ունենալ սեռական գրավչություններ, նույնիսկ եթե չի գործում դրանց համապատասխան։ Կարևոր է հիշել, որ անսեռականությունը արմատականորեն նման է նույնասեռականությանը կամ երկսեռականությանը։ Խտրականության մյուս բոլոր դրսևորումները ոչ տեղին են։ 

Ավարտելով անսեռականությունը հասկանալու մեր ճամփորդությունը՝ հույս ունենք, որ այս հոդվածի տեղեկությունը տվեց ձեր հարերի պատասխանները։ Կոտրելով միֆերը և խոսելով ԼԳԲՏՔԻԱ+ հապավման «Ա» տառի մասին՝ մենք լիահույս ենք, որ ավելի շատ մարդիկ կհասկանան այն և ավելի բարի կգտնենք այլ փորձառություններ ունեցող անձանց հետ։

 

#ace #asexual #asexuality #ասեքսուալություն  #lgbt #lgbtqia  #lgbrarmenia#divercityngo #dcngo #բազմազան #acepride #demisexual

Loading