Հարգելի ԼԳԲՏՔ+ համայնք, գործընկերներ, ֆինանսավորող կազմակերպություններ, ընկերներ և համախոհներ,

Ծանր սրտով պետք է ձեզ հայտնենք մի ստրեսային և ահազանգող դեպքի մասին, որը տեղի է ունեցել վերջերս։ ԼԳԲՏՔ+ համայնքին և համախոհներին նվիրումով ծառայող մեր գրասենյակը բռնության և ատելության թիրախ էր դարձել ապրիլ ամսվա սկզբում։

Այդ դեպքի ընթացքում մի խումբ հոմոֆոբ անձինք վնասներ էին հասցրել՝ կրակ բացելով պատուհանի վրա և պատճառելով ահռելի վնաս։ Ագրեսիայի այս կոպիտ արարքը ոչ միայն վտանգ է մեր կազմակերպության համար, այլև ռիսկի տակ է դնում մեր թիմի, կամավորների և այն ԼԳԲՏՔ+ համայնքի բարօրությունն ու անվտանգությունը, որոնց համար մենք աշխատում ենք։

Մենք բոլոր հնարավոր միջոցներով դատապարտում ենք բռնութան այս դրսևորումը։ Ատելության նմանատիպ գործողությունները տեղ չունեն մեր հասարակությունում և ներառականության, հանդուրժողականության ու հավասարության արժեքների հակադիր բևեռում են գտնվում։ Սա մեզ չի վախեցնի և հետ չի պահի ԼԳԲՏՔ+ երիտասարդներին աջակցություն, ռեսուրսներ և շահերի պաշտպանություն տրամադրելու մեր առաքելությունը:

Մենք փորձում ենք ակտիվորեն համագործակցել օրենսդիր մարմինների հետ, որպեսզի օրինական դաշտ բերվեն այն անձինք, որոնք կատարել են այս հարձակումը։ Ավելին, մենք ձգտում ենք ապահովել բարձրակարգ անվտանգություն պաշտպանելու մեր արժեքները և այն անձանց, որոնց ծառայություն ենք մատուցում։ Մենք կապ ենք հաստատել մեր աջակիցների հետ բարելավելու մեր անվտանգային համակարգը։

Այս դժվարին պահին մենք դիմում ենք մեր համայնքին, որ համերաշխության և կայունության մեջ ամուր մնա։ Ձեր անսահման աջակցությունը առավել կարևոր է, քան երբևէ, քանի որ մենք մարտահրավերներով լի ժամանակում ենք։ Մենք նվիրված ենք մնում մեր առաքելության և շարունակում ենք տրամադրել անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը ԼԳԲՏՔ+ երիտասարդներին։

Խնդրում ենք ցանկացած անձի, որը տեղեկություն ունի հարձակման մասին, մոտենալ մեզ և օգնել պատկան մարմիններին հետաքննության մեջ։ Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ատելությունն ու բռնությունը մեր համայնքում չեն կարող հանդուրժվել։

Մենք ձեզ կտեղեկացնենք հետագա նորություններին իրավիճակի փոփոխության համապատասխան։ Հարցերի, անհանգստությունների կամ անհրաժեշտ աջակցության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության և սոլիդարության համար։

#dcngo #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ԲՍՄԻՀԿ #SecurityIssue

Loading