Այսօր նշվում է պանսեռականության և պանռոմանտիզմի մասին իրազեկվածության համաշխարհային օրը։ Ի՞նչ է դա նշանակում։ 

Ջո Ջո Շիվա, Մայլի Սայրուս, Կեշա, Դեմի Լովատո և Կարա Դելևին: Այս տաղանդավոր դերասանուհիներին և երգչուհիներին միավորողը պանսեռականությունն է։

Չնայած պանսեռականությունն աշխարհում շատ ավելի քննարկված է դարձել, միևնույն է, այն քիչ է ներկայացված մեր երկրում։ Դեռևս շատ շփոթ կա այն մասին, թե ինչ է պանսեռականությունը, որը երիտասարդ պանսեռական և պանռոմանտիկ անձանց վրա ևս անդրադառնում է։

Նախ, պանսեռականությունը սեռական կողմնորոշում է՝ գրավչություն այլոց նկատմամբ՝ անկախ նրանց գենդերից, կամ գրավչություն ցանկացած գենդերի անձի նկատմամբ։  

Պանռոմանտիզմը ռոմանտիկ կողմնորոշման ձև է։ Այն նկարագրում է մարդկանց, որոնք ունեն ռոմանտիկ գրավչություններ այլոց նկատմամբ՝ անկախ նրանց սեռից կամ գենդերային ինքնությունից։ 

Պանսեռականությունը և պանռոմանտիզմը երկսեռականության շատ զարգացված կամ “քաղաքականապես ճիշտ” ձևերը չեն․ դրանք քիչ թե շատ տրանս/ոչ բինար ներառական չեն․ դրանք պարզապես բառեր են՝ նկարագրելու սեռական և ռոմանտիկ կողմնորոշումների մի տեսակ։

Այդ դեպքում, ո՞րն է երկսեռականության և պանսեռականության տարբերությունը

  • Նախ, երկսեռական լինել չի նշանակում, որ դու հավանում ես 2 գենդերի անձանց, և պանսեռական լինել չի նշանակում բոլոր գենդերի անձանց հավանել։ Երկսեռականության մանիֆեստը՝ բերկսեռականության պատմության քննադատական գործը, ասում է, որ երկսեռական լինելը անպայմանորեն չի նշանակում հավանել 2 գենդերի անձանց, քանի որ նրանք նշում են, որ գոյություն ունի 2-ցժից ավելի գենդեր։ Այժմ շատ երկսեռական մարդիկ գրավչություններ ունեն բոլոր գենդերի անձանց նկատմամբ, սակայն գենդերը սովորաբար մեծ նշանակություն չունի երկսեռականների համար։ 
  • Պանսեռականությունը, մյուս կողմից, գրավչությունն է մեկ այլ անձի նկատմամբ անկախ գենդերից, այսինքն գենդերը հաճախ նշանակություն չունի։ Պանսեռական անձինք բազմիցս առանձնացնում են հոգին կամ անհատականությունը, որը նրանք գրավիչ են համարում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ նրանք կույր են գենդերային ինքնությունների նկատմամբ, և լիովին սխալ կլիներ կարծելը, թե պանսեռականությունըը սեռական անտարբերությունն է։

Եվ մեկ հակասություն կա այս 2 տերմինների միջև․ քանի որ բիսեքսուալ լինելը բոլոր գենդերի անձանց նույն կերպ հավանելն է, պանսեռական անձինք տեխնիկապես հայտնվում են այդ նույն կատեգորիայում, և բիսեքսուալ անձինք զգում են, որ պանսեռականությունը տանում է երկսեռականության վերացմանը։ Շատ պանսեռականներ չեն համաձայնվում՝ ասելով, որ նրանք ավելի լավ են զգում իրենց պանսեռական եզրույթում։ Դա երիտասարդ համայնքն է և նորանոր տերմինները, և ընդգծում է այն փաստը, որ գենդերը կապ չունի նրա հետ, թե ում ես հավանում։ 

[“Ես տարասեռական չեմ։ Ես չգիտեմ, թե ինչ եմ։ Ես սիրում եմ մարդկանց, քանի որ մենք բոլորս մեր գիտակցական ճամփորդությունն ենք անցնում՝ պարելով արևի շուրջ։ ☀️]

Կեշա, ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ 

 Բի+ կամ բազմասեռական սպեկտրում 

Բի+ և բազմասեռական սպեկտրումը (հապավմամբ՝ մ-սպեկտրում) հավաքական տերմիններ են, որոնք ընդգրկում են սեռական ուղղվածություններ և/կամ գրավչություններ, որոնք համապատասխանում են երկսեռականության և բազմասեռականությանը՝ մեկից ավելի գենդերի անձի նկատմամբ գրավչություններ ունենալը։ 

Այսպիսով, ինչու՞ նրանց չենք անվանում բիսեքսուալ։ 

Մ- սպեկտրում համայնքը շատ բազմազան է, և գրավչությունների տեսակները մարդկանց համար կարող են տարբեր լինել։ Այսպիսով, այդ ամենը «երկսեռական» տերմինի տակ տեղավորելը այնքան էլ ճիշտ չէ։ Համայնքի որոշ անդամներ նախընտրում են օգտագործել այլ տերմիններ, որոնք համապատասխանում են իրենց գրավչություններին և ինքնություններին, և իրենց դարձնում են ավելի տեսանելի։ Առանց նմանատիպ կոնկրետ տերմինների ինքնությունները կարող են վերանալ։

Իսկ ի՞նչ, եթե ես չեմ ցանկանում անվանում տալ դրան

Ամեն ինչ քո՛ ձեռքերում է։ Դու կարիք չունես անվանել քո գրավչությունները որևէ կերպ։  Այս հավաքական տերմինները պարզապես միջոց են մարդկանց համար, որոնք ցանկանում են անվանել իրենց գևավչությունները կամ ծանոթանալ իրենց գրավչություններին և համեմատել դրանք մինչ այդ ունեցած ինքնությունների հետ։

Ինչ-որ մեկը ձեզ պատմել է, որ պանսեքսուալ է, և դուք չգիտեք, թե ինչ ասեք

Փորձեք խուսափել հետևյալն ասելուց․ «Օհ, ուրեմն դու երկսեռակա՞ն ես» կամ «Ուրեմն դու ցանկացած մարդու հետ կարող ես ժամադրվե՞լ»։ Դա ոչ միայն արժեզրկում է իրենց ասածը, այլև ցույց է տալիս, որ չեք հասկանում, թե ինչ են ձեզ ասում։ Կարիք չկա, որ մարդու սեռականության մասին ամբողջական պատկերացում ունենալ նրանց աջակցելու համար։ 

Ո՛չ մի հիմար կատակ։ Դրանք վիրավորական են, և նրանք հավանաբար այդ ամենը լսել են արդեն։ Եվ հիշեք նրանց ասել, որ սիրում եք, իհարկե եթե տեղին է։ Այլ դեպքերում ասեք նրանց, որ տեսնում և աջակցում եք։

Շնորհակալություն այս հոդվածը կարդալու համար։ Հույս ունենք, որ այն օգտակար էր ձեզ համար։ 

Հետևեք մեր սոցիալական ցանցերին՝ նորություններին տեղյակ լինելու համար։

______

Ռեսուրսներ․ 

  •     The Trevor Project – պանսեռականության վերաբերյալ 
  •     Bi Manifesto
  •     Capri Campeau – Բի+ հավաքականության վերաբերյալ 
  •       LGBTQIA+ Wiki  – բազմասեքսուալ սպեկտրումի վերաբերյալ 
  •     The Wrap – պան հայտնիների վերաբերյալ 

«Բազմազանություն» հկ-ի կողմից 

#pansexual #panromantic #pan #bi #bisexual

Loading