Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ։ 

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է իր հավատարիմ ու աշխատասեր սոցիալական աշխատողին, որն ակտիվորեն կներգրավի կազմակերպության զարգացման գործընթացներում ու կդառնա մեր ընտանիքի անդամը։

ԲՍՄԻ ՀԿ-ի արժեքներն են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը, հավասարությունը, էկո զգայությունությունը, ապահով միջավայրը, խաղաղությունը, հզորացումը և ներառականությունը։ Եթե կիսում ես այս արժեքները, ապա շտապիր կարդալ այս հայտարարությունը և միանալ մեզ։

Մեզ համար կարևոր է, որ մեր թիմի նոր անդամն ունենա առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակական կազմակերպություն/ներում, որի ընթացքում ներգրավված է եղել հենց խոցելի ու թիրախավորված խմբերի հետ աշխատանքում, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձանց։ Մենք ուրախ կլինենք, եթե ունենա նաև անհատական հաջողված պատմություններ ծրագրեր համակարգելու, ղեկավարելու ու արդյունավետ ավարտի մասին։

Մյուս կողմից անհրաժեշտ է. 

  • Տիրապետել սոցիալական աշխատողի software հմտություններին,
  • Կանոնավոր կապ պահպանել սոցիալական աշխատողի հետ անմիջական աշխատանքային կապ ունեցող թիմի մյուս անդամների հետ,
  • Տեղյակ լինել ՔՀԿ-ներում աշխատանքային մշակույթին, 
  • Լինել գենդերազգայուն և բաց նոր գաղափարների նկատմամբ, 
  • Լինել մոտիվացված, եռանդուն և պատրաստ՝ մեզ հետ զարգացնելու թիմային ներուժը,
  • Ունենալ սոցիալական աշխատանքի կայուն զարգացման մասին պատկերացումներ, որոնք հատուկ են ԲՍՄԻ ՀԿ-ին,
  • Վարժ հաղորդակցվել ռուսերենով, որն աշխատանքի անբաժանելի մասն է։

Չափազանց կարևոր է նաև․

  • Անգլերենի գրավոր և բանավոր իմացություն,
  • Համակարգչային հմտություններ (Microsoft office, Google Docs, Sheets, Forms եւ այլն),
  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն և զգայունություն, 
  • Նոր հմտություններ ձեռք բերելու և ինքնակրթվելու ցանկություն,
  • Կազմակերպական հմտություններ ու ժամկետների պահպանում,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
  • Ստեղծագործական մտածողություն։

Դիմելու համար խնդրում ենք լրանել հետևյալ հայտը։

Մեր առաջին հանդիպումը կլինի անցանց (offline), երբ հրավիրվեք հարցազրույցի:

Դիմիր մինչև այս տարվա հունիսի 23-ը ներառյալ։

 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights #DCNGO #Job #SocialWorker #աշխատանք #ՍոցիալականԱշխատող

Loading