Հաճախ են ասում՝ մինչև չսիրես ինքդ քեզ, չեզ կարողանա սիրել ոչ մեկին։ Այդ սերը հզորություն է։ Եթե ընդունում ես սեփական մարմնիդ յուրաքանչյուր մասը՝ անկախ կարծրատիպերից և պարտադրված չափանիշներից, դու ազատ ես ընդունել քո ԵՍ-ը, հպարտանալ մարմնիդ յուրաքանչյուր ծալքով և գծով, որոնք քեզ յուրահատուկ են դարձնում։

Սերը դեպի քեզ և քո մարմինը գերուժ է, քո յուրաքանչյուր անկատարության ընդունումը։ Սիրել ինքդ քեզ նշանակում է լինել ինքնավստահ և երջանիկ, ապրել առանց դատողությունների հանդեպ վախի։
Գեղեցկությունը դու ես, ես, քո ընկերը, իմ քույրը, մեզնից յուրաքանչյուրը։

Հետևյալ շարքը նվիրված է գեղեցկության ստանդարտների ու կարծրատիպերի կոտրմանը և մարմնի հանդեպ ներդաշնակ հարաբերություններ կառուցելուն։

Լուսանկարները պատրաստվել են «Առաջնորդության դասընթաց երիտասարդ անձանց համար» երիտասարդական աշխատողների վերապատրաստման մասնակից Դիանա Ղարիբյանցի կողմից: Դասընթացը տեղի է ունեցել «Երիտասարդ աշխատողները հանուն ապագայի» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում վերապատրաստված երիատարդական աշխատողները կյանքի են կոչում իրենց գաղափարները։

#ԲազմազանությունՀԿ #DiverCityNGO #DCNGO #PlanetRomeo

Loading