2024 թվականի հուլիսի 4-ի առավոտյան երկու տրանսգենդեր կին սեքս-աշխատողներ Գ․Կ-ն և Լ․ Ք․-ն ենթարկվել են դաժան ֆիզիկական հարձակման՝ բռնության և խտրականության բացահայտ գործողությամբ: Միջադեպը, որը տեղի է ունեցել նրանց աշխատանքի ընթացքում, վաղ առավոտյան, ընդգծում է մարդու իրավունքների շարունակական խախտումները և համատարած խտրականությունը, որին բախվում են տրանսգենդեր անձինք, հատկապես նրանք, որոնք զբաղվում են սեռական աշխատանքով:
Տրանսգենդեր կանանց հետ են եղել նաև սեքս-աշխատանքով զբաղվով նույնասեռական և կին այլ անձինք, որոնք ևս ենթարկվել են բռնության՝ փորձելով պաշտպանել տրանսգենդեր կանանց։
Ականատեսների վկայությունների համաձայն՝ հարձակումն իրականացրել է մի խումբ վեց երիտասարդներ, որոնք թիրախավորել են տրանսգենդեր աշխատողներին՝ իրենց գենդերային ինքնության և աշխատանքի հանգամանքներով։ Ավելի վաղ, հետապնդվողները դիմել էին «Բազմազանություն» ՀԿ-ին՝ տեղեկացնելով, որ բազմիցս զգուշացումներ են ստացել տարբեր երիտասարդներից լքելու այն տարածքը, որտեղ որ անձինք զգաղվում են սեքս-աշխատանքով, հակառակ դեպքում կենթարկվեն ֆիզիկական բռնության, այնուհետև կսպանվեն։
Հաղորդվում է, որ հարձակվողները տրանսֆոբիկ, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նախքան ֆիզիկական բռնության դիմելը։ Բռնության երկու զոհերը փորձել են պաշտպանվել, դիմել են փախուստի, սակայն թվով վեց անձինք երեքական հոգով բռնության են ֆիզիկական ծեծի են ենթարկել տրանս անձանցից յուրաքանչյուրին հարվածելով, անձանց դեմքին, մեջքին, կողային հատվածներին, իրանին, ոտքերին, ձեռքերին, գլխին, այնուհետև գողացել են նրանց անձնական իրերը, եղած գումարը և պայուսակնրը։ Խմբի ագրեսիան սաստկացել է, ինչի հետևանքով երկու անձինք էլ լուրջ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ կապտուկներ, ցավ մարմնի ողջ հատվածում, և բնականաբար ենթարկվել են հոգեկան տառապանքի։
Դեքպի առթիվ անձինք զանգահարել են շտապ օգնություն և ոստիկանություն։ Շտապ օգնությունը ժամանել է ավելի քան 40 րոպե անց, սակայն չի ցուցաբերել առաջին բուժօգնություն, ավելին՝ խտրականացրել է անձանց և հեռացել։ Իսկ ոստիկանությունը չի կատարել քաղաքացիներին պաշտպանելու իրենց ուղիղ պարտականությունը։
Դեպքի առթիվ անձինք դիմել են աջակցության «Բազմազանություն» ՀԿ-ին, ստացել իրավաբանական խորհրդատվություն, սոցիալական խորհրդատվություն, ապա գործընկեր կազմակերպության փաստաբանի ուղեկցմամբ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Գործը գտնվում է քննության փուլում։
Դեպքի մասին հարձակման ենթարկված անձանցից մեկն իր ինստագրամյան հարթակում կատարել է հետևյալ հրապարակումը։
Այս զազրելի արարքն ընդգծում է խտրականության բազմաթիվ շերտեր: Նախ, հարձակումն արտացոլում է անհատների նկատմամբ հասարակական նախապաշարմունքը՝ հիմնված նրանց սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և արտահայտման վրա (ՍԿԳԻԱ): Տրանսգենդեր անհատները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են սեռական աշխատանքով, հաճախ խարանվում և ապամարդկայնացվում են, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում բռնության և խտրականության նկատմամբ: Երկրորդ, միջադեպն ընդգծում է տրանսգենդեր սեքս- աշխատողների առջև ծառացած փոխադարձ մարտահրավերները, որոնք լուսանցքայնացված են ո՛չ միայն իրենց գենդերային ինքնության, այլև իրենց աշխատանքի առիթով, որը շատ հասարակություններում հաճախ քրեականացված կամ հասարակականապես դատապարտված է:
Այս երկու անձանց նկատմամբ իրականացված բռնությունը հանդիսանում է նրանց մարդու իրավունքների, ներառյալ անվտանգության, արժանապատվության և խտրականությունից ազատ ապրելու իրավունքի կոպիտ խախտում։ Մարդու իրավունքների միջազգային պայմանագրերը, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Յոգյակարտայի սկզբունքները, ընդգծում են բոլոր անհատների պաշտպանությունը՝ անկախ նրանց ՍԿԳԻԱ-ից: ՀՀ-ն պարտավոր է ապահովել տրանսգենդերների անվտանգությունն ու իրավահավասարությունը և հստակ միջոցներ ձեռնարկել բռնության նման ակտերը կանխելու համար, մյուս կողմից օրինականցնելու սեքս-սեքս աշխատանքը։
Այս կոնկրետ դեպքում անհապաղ միջամտության և աջակցության բացակայությունը հետագայում ցույց է տալիս լուսանցքայնացված համայնքների պաշտպանության համակարգային ձախողումները: Հրամայական է, որ իշխանությունները մանրակրկիտ հետաքննություն պետք է ապահովեն հարձակման վերաբերյալ, պատասխանատվության ենթարկեն մեղավորներին և տուժածներին տրամադրեն անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն: Ավելին, կառավարությունները և քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպությունները պետք է միասին աշխատեն՝ լուծելու նման բռնության հիմնական պատճառները կրթության, իրազեկման արշավների և ներառական քաղաքականության խթանման միջոցով:
Այս միջադեպը ծառայում է որպես բացասական հիշեցում տրանսգենդեր անհատների և սեքս-աշխատողների նկատմամբ խտրականության և բռնության դեմ պայքարելու հրատապ անհրաժեշտության մասին: Կարևոր է ձևավորել հասարակության, որը հարգում և պաշտպանում է յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ նրա ՍԿԳԻԱ-ից կամ աշխատանքից: Միջազգային հանրությունը պետք է համերաշխ լինի զոհերի հետ և պահանջի արդարություն՝ ապահովելով, որ ատելության և բռնության նման գործողությունները զրոյական հանդուրժողականությամբ դիմավորվեն։