Վշտի, Քաջության և Արդարության Կոչ

2025 թվականի հուլիսի 13-ին մենք կորցրեցինք մեր համայնքի սիրելի անդամներից մեկին՝ Նիկիտա Ենգիբարյանին։ Նիկիտան տրանս ակտիվիստ էր՝ բարի, նրբազգաց մարդ, «Բազմազանության» թիմի ընկերը և մեր երիտասարդական կենտրոնի ամենաակտիվ այցելուներից։ Նա նաև մեր շահառուներից էր՝ որպես զորակոչիկ, տղա ծնված տրանս կին, ով պայքարում էր գոյատևելու Հայաստանի ռազմականացված համակարգերում։ Նա ակտիվորեն մասկացում էր ամենակարևոր իրադարձություններին, որոնք մեր թիմը կազմակերպում էր։ Նա կարևորում էր ներգրավված, լսելի ու տեսանելի լինելը։

Նա պետք է լիներ անվտանգ։
Նա պետք է լիներ աջակցված։
Փոխարենը՝ նա շրջապատված էր բռնությամբ, մերժումով և լռությամբ։

Նիկիտայի մարմինը գտնվել է իր բնակարանում։ Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն ինքնասպանությունն առաջնային վարկածներից է։ Ինչպես շատ այլ տրանս անձինք Հայաստանում և աշխարհում, Նիկիտան իր մեջ կրում էր խտրականության, լուսանցքայնացման, աղքատության և հոգեկան տառապանքների անտանելի ծանրությունը։ Նրա վերջին գրառումը, որը շրջանառվում է սոցիալական ցանցերում, բացահայտում է նրա ցավի խորությունը․

«Պատկերացրու գնալ մեկ այլ դժոխք, երբ արդեն իսկ այնտեղ ես»։

Իր բառերով՝ Նիկիտան նկարագրում էր ատելության, մերժվածության և հոգնածության զգացումը՝ պարզապես տրանս աղջիկ լինելու համար։ Նա պատմում էր գոյատևման գնի մասին՝ սեքս աշխատանք, որը թույլ էր տալիս կուտակել գումար վիրահատությունների համար, փախուստներ իրականությունից՝ կինոյի և երազանքների միջոցով, սեր և ուրախություն ունենալու կարիք, որը երբեք իրեն հասանելի չէր թվում։ Եվ նա հարց էր տալիս՝ արդյոք կա՞ մի աշխարհ, որտեղ տրանս անձինք, ինչպես ինքն, կարող են պարզապես ապրել։

Մենք սգում ենք ոչ միայն Նիկիտայի մահը, այլև այն հասարակությունը, որը ձախողեց ևս մեկ տրանս կյանք։

Քաղաքականությունները, լռությունը, հանրային անտարբերությունն ու տարածված տրանսֆոբիան, որոնք նրան զրկեցին արժանապատիվ կյանքից՝ ձևավորեցին այն դժոխքը, որի մասին նա գրել էր։

Մենք կրում ենք նրա հիշողությունները՝ որպես պայքարի և փոփոխության ճառագայթ։ Մենք կշարունակենք կառուցել այն աշխարհը, որի մասին Նիկիտան երազում էր․ աշխարհ, որտեղ տրանս մարդիկ երբեք չեն զգա, որ մահն է իրենց միակ ելքը։ Տրանս անձինք արժանի են ուրախության, սիրո և կյանքի։

Թող Նիկիտան հանգչի խաղաղությամբ ու ուժով։
Թող մեր վիշտը դառնա դիմադրություն։
Թող երբեք չմոռանանք նրա անունը։

 

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #ДайверСитиНПО #DCNGO #ԲՍՄԻՀԿ #Diversity #Բազմազանություն #LGBT #HumanRights #LGBTRights

Loading