ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) իր գործունեությանը հիմնում է ՀՀ Սահմանադրության, ԲՍՄԻ ՀԿ-ի Կանոնադրության, այս և այլ քաղաքականությունների, և ԲՍՄԻ ՀԿ-ի արժեքների՝ էկո զգայունության, ներառականության, մարդու անվտանգության, թափանցիկության ու հաշվետվողականության, մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների վրա, ուստի խորապես կարևորում է կազմակերպության հետ առնչվող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ աջակիցների, շահառուների, գործընկերների, անդամների ու աշխատակիցների, սոցիալական մեդիա հարթակների, ԲՍՄԻ ՀԿ-ի վեբկայքի հետևորդների, բաժանորդների, այցելուների անձնական տվյալների պաշտպանությունը և երաշխավորումը՝ օրենքով սահմանված կարգով։
ԲՍՄԻ ՀԿ-ն ստեղծել է անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ սույն Գաղտնիության պաշտպանության քաղաքականությունը, որպեսզի հանրայնացնի անձնական տվյալների հետ աշխատելու իր փորձը։ Անձնական տվյալներն այն բոլոր տեղեկություններն են, որոնցով կարող են նույնականացվել անձինք, այդ թվում՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, էլ․ հասցե, սոցիալական մեդիա հարթակներում որոշ հաշիվներ։ Հավաքագրվող տեղեկությունը կարող է ներառել նաև ընդհանրական տվյալներ, ինչպես օրինակ՝ օգտագործվող բրաուզեր (Internet Explorer, Firefox) կամ ձեր տեխնիկայի օպերացիոն համակարգը (Windows XP or Mac OS), ինտերնետային մատակարարի անունը և այլն, վերջիններս որակվում են որպես համախառն տվյալներ։
Սույն Գաղտնիության պաշտպանության քաղաքականությունն ըստ անհրաժեշտության ենթակա է թարմացման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և կարգավորումների, «Բազմազանություն» ՀԿ-ի կանոնադրական կարգին ու արժեքներին, այդ պատճառով անհրաժեշտ է հետևել թարմացումներին։ Վերջին թարմացումների մասին տեղեկատվությունը կզետեղվի այս Քաղաքականության ներքևի հատվածում։ Մեզ Ձեր անձնական տվյալները տրամադրելով՝ Դուք համաձայնվում եք, որ «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն կարող է օգտագործել դրանք համաձայն ընդհանուր գաղտիության քաղաքականության։
Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
«Բազմազանություն» ՀԿ-ն հավաքագրում է անհատական տեղեկատվություն, որոնք կամավոր կերպով տրամադրվում են անհատների, աջակիցների, կամավորների և այս Կայքի այցելուների կողմից: ԲՍՄԻ ՀԿ-ն օգտագործում է կամավոր տրամադրված այս տեղեկատվությունը` Ձեր հետաքրքրությունների մասին մեր ըմբռնումները, մեր ծառայությունները բարելավելու կամ հետագայում Ձեզ հետ կապ հաստատելու համար:
Երբ Ձեր կողմից նշվում է որևէ տեղեկատվություն, ապա այդ տեղեկատվությունները կազմակերպության կողմից չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, բայց այն նպատակներով, որի համար մուտքագրվել են։ ԲՍՄԻ ՀԿ-ն կարող է նաև օգտագործել Ձեր տեղեկատվությունը այլ ձևերով, օրինակ՝ կապ հաստատել Ձեզ հետ Facebook և/կամ այլ սոցիալական ցանցերի և/կամ այլ սոցիալական լրատվամիջոցներում մեր գործունեության և/կամ դրամահավաք արշավների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։
Ելնելով սույն Գաղտնիության պաշտպանության քաղաքականությունում ներառված պայմաններից և հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների վրա, մյուս կողմից հղվելով ՀՀ Սահմանադրությանը, «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքին և սույն օրենքին վերաբերող իրական ակտերին և այլ փաստաթղթերին, ինչպես նաև այլ օրենքներին, որոնք ապահովում են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը, գույքը և անվտանգությունը՝ ԲՍՄԻ ՀԿ-ն չի տրամադրում Ձեր կողմից տրամադրած անձնական տեղեկությունները երրորդ կողմի՝ ցանկացած նպատակի համար։
Էլեկտրոնային փոստի հասցեի օգտագործումը
Երբ դուք նվիրատվություն եք կատարում «Բազմազանություն» ՀԿ-ին կամ լրացնում եք տվյալների այլ ձևաչափ, անհրաժեշտ պայման կլինի տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: ԲՍՄԻ ՀԿ-ն, սույն Քաղաքանության հիման վրա պարտավորվում է պահպանել Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն և օգտագերծել այն որպես Ձեզ հետ կապի առաջնային միջոց։
ԲՍՄԻ ՀԿ–ն չի տրամադրում Ձեր կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն որևէ երրորդ կողմի` ցանկացած նպատակի համար, այդ թվում` վաճառքի։
ԲՍՄԻ ՀԿ-ն կարող է ժամանակ առ ժամանակ օգտագործել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն՝ միայն կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ ուղարկելու համար (օրինակ ՝ նորություններ և իրադարձություններ, հատուկ ծրագրեր և դրամահավաք): Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել, որոնք կարող են ներառել տեղեկություններ մեր գործընկեր կազմակերպությունների և ընկերությունների մասին, բայց նրանց չի կարող տրամադրվել Ձեր տրամադրած որևէ անձնական տեղեկատվության հասանելիություն:
Դուք կարող եք ցանկացած պահի բաժանորդագրվել կամ ապաբաժանորդագրվել «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ի թարմացումներին՝ կապ հաստատելով կայքի միջոցով կամ ծանուցագիր ուղարկելով էլեկտրոնային փոստով:
Տեղեկատվության պաշտպանությունը և անվտանգությունը
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն գործելով հանուն մարդու իրավունքների, լիովին կրում է պատասխանատվություն Ձեր անձնական տվյալների պաշտպանության ու անվտանգության համար։ Ուստի օնլայն հարթակում լիովին անվանգ գործունեության ծավալելու համար, կազմակերպությունը ներմուծել է անվտանգության ապահովման լծակներ, որոնք պաշտպանում են վեբկայքը, դրա առանձնահատուկ օգտագործման ու նվիրատվությունների գործընթացի համար, և զերծ են պահում չարտոնված մուտքերից, բացահայտումից, փոփոխությունից և ոչնչացումից:
Կազմակերպությունն աչալուրջ է արտաքին սպառնալիքների նկատմամբ և սպառնալիքների առկայության դեպքում, ողջամիտ քայլեր է ձեռնարկում այդ սպառնալիքներին արձագանքելու՝ պաշտպանելով այն տեղեկությունները, որոնք օգտվողները կիսում են մեզ հետ:
Իհարկե, համացանցի փոխանցման կամ տվյալների պահպանման ոչ մի եղանակ չի կարող երաշխավորված պաշտպանություն ապահովել Ձեր տեղեկատվությանը:
Ցանկացած խնդրի դեպքում, կազմակերպությունը պարտավորվում է կապ հաստատել Ձեզ հետ՝ տեղեկացնելու խնդրի մասին։ Մյուս կողմից, մեր այցելուներին և օգտատերերին ևս հորդորում ենք՝ ցանկացած խնդրի դեպքում, հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղեկացնել կազմակերպությանը։
ԲՍՄԻ ՀԿ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ մոտ հավաքագրվող տեղեկությունները ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ կազմակերպությունը անձնական տեղեկատվության պաշտպանության համար հետևում է նաև ընդհանուր ընդունված ստանդարտներին, չնայած նրան, որ համացանցի միջոցով տվյալների փոխանցման ոչ մի եղանակ կամ էլեկտրոնային պահեստավորման եղանակ 100 տոկոս պաշտպանություն չի կարող ապահովել:
Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն իրավունք ունի թարմացնելու և կատարելագործելու սույն Գաղտնիության պաշտպանության քաղաքականությունը՝ անձնական տվյալների առավել ապահով պաշտպանության ու պահպանման համար և/կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենքների փոփոխման դեպքում։
Վերջին թարմացման մասին նշումը զետեղված է սույն Գաղտնիության քաղաքականության ստորին հատվածում։
Նվիրատուի /դոնորի գաղտնիության քաղաքականություն
Որպես դոնոր, որն անձամբ նույնականացման տվյալներ է տրամադրում «Բազմազանություն» ՀԿ-ին (Անձնական տեղեկատվություն) կամ ԲՍՄԻ ՀԿ-ի աշխատակազմի անդամ հանդիսացող որևէ անձի, Դուք համաձայնում եք ընհանուր գաղտնիության քաղաքականության պայմանների և անձնական տեղեկատվության մշակման և օգտագործման հետ՝ ստորև նշված նպատակների համար:
Անձնական տվյալների օգտագործում
- ԲՍՄԻ ՀԿ-ն օգտագործում է միայն այն անձնական տվյալները, որոնք ստացել է վեբկայքով կամ կազմակերպության կողմից նախաձեռնած այլ միջոցառումների շրջանակներում, կամ փոխանակել է գործընկեր այլ կազմակերպության հետ՝ Ձեր տեղեկացվածությամբ։ (Ձեր կողմից օգտագործվող բոլոր կայքերում Google Analytics-ի կողմից հավաքագրված տվյալները զրոյացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այս Google-ի էջ)։
- ԲՍՄԻ ՀԿ-ն իրավասու է ուղարկել Ձեզ էլեկտրոնային հաղորդագրություն այլ կազմակեպության անունից։
- ԲՍՄԻ ՀԿ-ն հավաքագրում է վճարման հասցեն և նվիրատվության համար անհրաժեշտ այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են նվիրատվության գործընթացի համար։
- ԲՍՄԻ ՀԿ-ն բարեխղճորեն և օրենքով սահմանված կարգով կարող է օգտագործել անձնական տվյալները հնարավոր խարդախություններից պաշտպանվելու և խուսափելու համար:
- ԲՍՄԻ ՀԿ-ն կարող է երրորդ կողմերի հետ ստուգել նվիրատվուից ստացված տվյալները, այդ թվում՝ արդյոք օգտագործվող քարտը չի հաղորդվել կորած կամ գողացված:
- Դուք իրավունք ունեք տեսնելու այն տվյալները, որ ԲՍՄԻ ՀԿ-ն հավաքագրել է Ձեր մասին։ Ստուգելու համար կարող եք գրավոր կապ հաստատել կազմակերպության հետ։
Բացառությամբ այն դեպքերի, որոնք նկարագրված են սույն Գաղտնիության պաշտպանության քաղաքականության մեջ կամ տվյալները հայցելու պահին, ԲՍՄԻ ՀԿ-ն այլ կերպ չի տնօրինում Ձեր անձնական տվյալները։
«Բազմազանություն» ՀԿ-ն չունի գումարի վերադարձի քաղաքականություն, քանի որ նվիրաբերված գումարի հիմքում ընկած է հիմնախնդիր և այն լուծելու դրական գաղափար։
Նվիրաբերելով գումար, դուք գիտակցում եք, որ այն նվիրաբերում եք վերստին և չեք կարող այն ետ ստանալ, փոխարենը, ԲՍՄԻ ՀԿ-ն գործում է թափանցիկ և ներկայացնում հանրային հաշվետվություններ իր գործունեության մասին։
ԲՍՄԻ ՀԿ-ն հավատում է, որ խոցելի ու թիրախավորված անձանց միջև բարեկամանական հարաբերությունների հաստատումը կարող է բերել էական դրական տեղարարժերի Հայաստանի Հանրապետության բազմակողմ զարգացման համար։
Վերջին թարմացումը՝ 20.01.20222.-ին
Հասանելի է միայն հայերեն և անգլերեն