Արտակ Ադամը ՀԿ հիմնադրման օրվանից հանդիսանում է ՀԿ գլխավոր կոորդինատորը և հիմնադիրներից մեկն է։ Այժմ նախագահում է կազմակերպությունը։

Ի սկզբանե հետաքրքրված է եղել գենդերային հավասարությանն առնչվող հարցերով, սեռականությամբ և քվիր տեսությամբ։ Հիմա Ադամը քվիր ակտիվիստ է և ծավալում է իրավապաշտպան գործունեություն, հանդես է գալիս անկախ բանախոսություններով գենդերային հավասարության և մարդու սեռականության թեմաներով։ Մյուս կողմից ակտիվ աշխատելով բնապահպանության ոլորտում` անկախ բանախոսություններով հանդես է գալիս նաև աղտոտվածության թեմայի շուրջ։

Միջին մասնագիտությամբ հաշվապահ է, իսկ այժմ սովորում է «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ