«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն  մեկնարկում է «Բազմազանության ձայնը» նախաձեռնությունը։

«Բազմազանության ձայնի» նպատակն է լրացնել հայաստանյան մեդիա դաշտն այն թեմաներով, որոնք անտեսված են, լռեցված կամ մատուցվում են թերի ու սխալ։ Խոցելի ու թիրախավորված երիտասարդների «Ձայնն» այսուհետ լսելի կլինի օնլայն հարթակներում, որտեղ նրանք կներկայացնեն իրենց իրավունքների շուրջ ձևավորված հիմնախնդիրները, կխոսեն այն իրավական խոչընդոտների մասին, որոնք  արգելում են և խանգարում նրանց լիարժեք ինքնադրսևորմանն ու իրանաիրացմանը։

2021թ․-ի մարդու իրավունքների օրվա շրջանակներում արդեն հասանելի է «Բազմազանության ձայնը» նախաձեռնության առաջին փոդքասթը «Խոցելի ու թիրախավորված երիտասարդների իրավունքների իրավիճակը Հայաստանում» թեմայով։ Փոդքասթում զրուցում են քվիր ակտիվիստ, ԲՍՄԻ ՀԿ նախագահ Արտակ Ադամը և փաստաբան Լուիզա Վարդանյանը, որն աշխատում է իրավապաշտպան ոլորտում։

Լսեք փոդքաստն այստեղ ↓

Դիտե՛ք յութուբում։

Փոդքասթի տեքստը․

Ադամ,- ողջույն, ես Ադամն եմ: «Բազմազանություն» հասարակական կազմակերպության նախագահը։ Կազմակերպությունը մեկնարկել է «Ձայնը» երիտասարդական մեդիա նախաձեռնությունը, որի շրջանականերում մենք անդրադառնալու ենք երիտասարդ խոցելի և թիրախավորված անձանց իրավունքների իրավիճակին Հայաստանում։ Այսօր՝ մեր առաջին Փոդքասթի շրջանակներում մենք հյուրընկալել ենք փաստաբան Լուիզա Վարդանյանին։

Ողջույն Լուիզա։

Լուիզա,- ողջույն։

Ադամ,- Լուիզա, ուզում եմ խնդրել ներկայանալ և պատմել, թե ինչու որոշեցիք աշխատել խտրականության դեմ պայքարի համար, և երբավնից մեկնարկեց Ձեր աշխատանքներն այդ ուղղությամբ։

Լուիզա,- ես Լուիզա Վարդանյանն եմ։ Արդեն ավելի քանի հինգ տարի է  զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ և մասնագիտացած եմ մարդու իրավուքնների ոլորտում և զբաղվում եմ խտրականության դեմ պայքարով։ Իրականում իրավաբանի մասնագիտությունը ընտրելիս, ինձ մոտ առաջնայինը իրավահավասարության վերաբերյալ պատկերացումներն էին, և դրանց վերաբերյալ, և դրա պատճառով, տեսնելով, թե աշխարհում ինչքան անարդար գործընթացներ գոյություն ունեն մտածեցի, որ ես նույնպես ցանկանում եմ իմ ներդրումը ունենալ այն գործում, որ աշխարհն ավելի հավասար և արդար դառնա բոլոր մարդկանց համար։ Հետագայում արդեն փաստաբանական դպրոց ընդունվեցի, փաստաբան դարձա և սկսեցի համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ավելի շատ զբաղվում են մադրու իրավուքնների պաշտպանությամ։ Այս պահին համագործակցում մի քանի հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ ՓԻՆՔ-ի հետ, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ։

Ադամ,- շատ լավ։

Հավասարության մասին պատկերացումները շատ ուտոպիական կարող են թվալ մեր պարագայում, բայց ամեն դեպքում ես ևս հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել էն հավասարությանը, որի համար մենք աշխատում ենք, և որի համար ձգտում ենք։ Մեր փոդքասթը ավելի խտրականության մասին է լինելու, ու փորձելու ենք հասկանալ, թե խտրականությունը ոնց է դրսեվորվում խոցելի և թիրախավորված անձնաց նկատմամբ։ Փորձե՞նք սահմանել խտրականությունը, ու դրսեվորումներին անդրադառնանք։

Լուիզա,- խտրականությունը, եթե փորձենք սահմանել ավելի պարզ, ոչ իրավական հանրույթի համար, այսինքն, որ ոչ իրավաբան մարդիկ էլ հասկանան․ այն տարբերակված մոտեցումն է նույնանման հանգամանքներում գտնվող մարդկանց նկատմամբ։ Խտրականությունը պետք է ունենա հիմք և պետք է նպատակ ունենա սհամանափակելու, բացառելու իրավունքները, անբարենպաստ պայմաններ ստեղծելու այդ անձնանց նկատմամբ։ Իսկ խտրականության հիմք ասելով նկատի ունենք այն հատկանիշը, որն էլ հենց արժանանում է տարբերակված մոտեցման։ Օրինակ՝ սեռը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը,   և անձի այլ հատկանիշը։

Ադամ- շատ լավ։ Մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք նշել խտրականության դրսևորման, որ Հայաստանում դրսեվորվում է, շատ տարածված է ավելի մեծ ծավալով։

Լուիզա,- իրականում պետք է նշել, որ Հայաստանում խտրականությանը այդքան շատ մեծ ուշադրություն չեն դարձնում իրավական կարգավորումների տեսանկյունից, սակայն խտրականությունը շատ մեծ տարածում ունի հանրության շրջանում, և Հայաստանի հանրությունը բավականին քսենոֆոբ է։ Այսինքն շատ դժվար է ընդունում նորությունները և տարբերությունները։ Հայաստանում առավել շատ խտրականության բախվող խմբերից են ԼԳԲՏ անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև կրոնական այլ ուղղվածություն, այլ դավանանք ունեցող անձինք, բացի Հայ Առաքելական եկեղեցուց, այլ կրոնական ուղղվածություն ունեցող անձինք։ Այս դիրքորոշումները, պահվածքները, հանրության կողմից շատ են սրերով ընդունվում, քան մյուս հատկանիշները։

Ադամ,- ես, վերջին շրջանում, ավելի ուշադրություն կդարձնեի նաև քաղաքական հիմքով խտրականությանը, որովհետև քաղաքականությունը ևս։ Միգուցե մտածում ենք, որ քաղաքակնության, քաղաքական գաղափարների հիմքով չունենք խտրականություն, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ նույնիսկ էդ հիմքով ունենք։

Լուիզա,- էս մասով մի հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն մենք քրեական օրենսգրքում խտրականությունը արգելող հոդված ունենք ասյպես ասած, որը պատասխանատվություն է սահմանում մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու համար և, ըստ էության, քրեական պատասխանատվություն է նախատեսում խտրականության համար։ Ոստիկանությանը փորձել եմ հարցում ուղարկել, թե այդ հոդվածով, մինչ օրս քանի քրեական գործ է հարուցվել։ Եվ մինչև 2020 թվականը նշել են, որ այդ հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել, այսինքն, ըստ էության, ոստիկանությունը բացառում է, որ Հայաստանում ինչ-որ խտրականություն կա, բայց 2021 թվականի ընթացքում մեկ քրեական գործ է հարուցվել, ընդ որում հենց այդ քաղաքական հայացքների պատճառով, այդ խտրականության հիմքով, այսինքն՝ այո՛, փաստացի միայն քաղաքական հայացքների հիմքով խտրականությունն է ճանաչվում որպես խտրականություն։

Ադամ,- շատ լավ։ Նշեցինք, որ ԼԳԲՏՔ+ անձնինք ամենաթիրախավորված խմբերից են որպես համայնք, ու խտրականությունը ավելի շատ նաև նրանց նկատմամբ է լինում։ Բնականաբար, յուրաքանչյուր խմբերի հատկանիշի հիմքով խտրականությունը առանձնակի տարբեր ձևերով է դրսեվորվում։ Կուզեի անդրադառնանք հենց ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ խտրականության դրսեվորումներին։ Ի՞նչ առանձնահատկությամբ են դրսեվորվում խտրականության դեպքերը նրանց նկատմամբ։

Լուիզա,- նախ ճիշտ կլինի դիտորդների համար ասել՝ որոնք են ԼԳԲՏ անձինք․ նրանք լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձինք են, այսինքն հետերոսեքսուալ անձանցից տարբերվող մյուս անձինք, ում սեռական կողմնորոշմամբ, կամ գենդերային ինքնության առաջին տառերը միավորվել են այդ հապավման մեջ։ ԼԳԲՏ անձինք, իրականում խտրականության են բախվում իրենց սեռական կոմղնորոշման պատճառով, կամ գենդերային ինքնության պատճառով։ Այսինքն այն պատճառով, թե ում նկատմամբ նրանք ունեն էմոցիոնալ, սեռական գրավչություն, կամ որպես ինչ գենդերային ինքնությամբ են նրանք նույնանում, այսինքն ինչպես են ընկալում իրենց հանրության կողմից ստեղծված գենդերի հարաբերակցությամբ։ Ենթադարենք անձը ծնվում է արական սեռի հատկանիշներով, սակայն նույնականում է որպես իգական սեռի անձ։ Այդ դեպքում նա տրանս անձ է հանդիսանում, և հասարակությունը ամբողջովին ունակ չլինելով ընկալել, թե ինչպես է դա հնարավոր մերժում է կարծես այդ անձին և, որոշ դեպքերում, նրան եթարկում է տարբերակված վերաբերմունքի, որի ամենամեղմ դրսեվորումները կարող են լինել, ռեպլիկները փողոցում։

Ադամ,- կամ շեղ հայացքները։

Լուիզա,- շեղ հայացքները փողոցում։ Լինում են նաև շատ սարսափելի դրսեվորումներ, ինչպես բռնությունը, հոգեբանական բռնությունը, ֆիզիկական բռնությունը, ծեծը։ Անգամ դեպքեր են եղել, երբ անձանց որևէ բացատրություն տալու, կամ անգամ բառեր ասելու, ուղղակի հարձակվել են մարդականց վրա, ծեծել են, փորձել են սպանել, դանակով վնասել, տունն են փորձել այրել։ Եվ նման դեպքեր բազմիցս հանդիպում են հասարկության մեջ։

Ադամ,- սս տեղյակ եմ դեպքերից, որոնք տևական ժամանակ, տարիներ շարունակ եղել են ԼԳԲՏ անձնանց նկատմամբ՝ սեռական ուղղվածությամբ կամ գենդերային ինքնության հիմքով, ու Ձեր թվակարած բոլոր դեպքերը եղել են տարիներ շարունակ։

Լուիզա- տարիներ շարունակ շարունակվող դեպքերից կարող եմ նշել ընտանեկան բռնության դեպքերը, երբ որ ընտանիքի անդամները տեղեկանում են մարդու կողմնորոշման, կամ ինքնության մասին, և դրանից հետո սկսում են բռնություններ։ Մի փոքր խոսեմ ԼԳԲՏ անձնանց նկատմամբ ընտանեկան բռնության առանձնահատկություններից։ Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ ծնողները, կամ այլ հարազատները տեղեկանում են իրենց զավակի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին։ Ընդ որում նրանք կողմնորոշման կամ ինքնության մասին կարող են տեղեկանալ ոչ միայն իրենց զզավակից, այլ՝ այլ աղբյուրներից, օրինակ՝ կարող են թաքուն ընթերցել նրա նամակագրությունը։ Այդպիսի  դեպքեր ունեցել ենք, կա՛մ, երբ նույնասեռական անձինք կողմնորոշման հիմքով ոչ պիտանի են ճանաչվում զինվորական ծառայության համար, զինկոմիասարիատից տեղեկացնեն ծնողներին անձի սեռական կողմնորոշման մասին,  կա՛մ արտաքինից ելնելով, օրինակ պիրսինգներից , կա՛մ երկար մազերից, դաջվածքներից ելնելով ծնողները ենթադրում են, որ իրենց զավակը հետերոնորմատիվ չէ, և դրանից սկսում են ճնշումենրը։

Բռնություններն ընտանիքում լինում են թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ տնտեսական։ Որպես դրական կողմ, չգիտեմ, որքանով է դա կարելի դրական համարել, բայց քիչ են սեռական բռնության դեպքերը ընտանիքում ԼԳԲՏ անձնաց նկատմամբ։ Այնուամենայնիվ, հոգեբանական բռնության դեպքերը այնքան շատ են, որ գրեթե բոլոր դեպքերով անձինք հոգեբանական բռնության են ենթարկվում, երբ որ նրանց կողմնորոշման մասին իմանում են։ Հոգեբանական բռնությունը դրսեվորովում է սովորապես անձին վիրավորական խոսքեր ասելով։ Այդ վիրավորական խոսքերը այնքան շատ են լինում ու այնքան անընդհատ են լինում, որ մարդիկ ճնշվում են ընտանիքի ներսում և փորձում առանձնանալ։ Լինում են նաև դեպքեր երբ անձիք սպառնում են, որ նրա ընկերների սեռական կողմնորոշման վերաբերյալ կհայտնեն այդ ընկերների ծնողներին․ «Գիտես ինչ կա, դու չպետք է շփվես այդ տարբերվող ընկերներիդ հետ, այլապես ես ծնողներիդ կասեմ, որ ինքը սենց, ինքը նենց, ինքը գեյ ա, ինքը քեզ փչացնում ա»։ Իսկ ֆիզիկական բռնության դեպքերը բնականաբար դրսեվորվում են հարվածներով։ Եղել են դանակով հարվածի դեպքեր, քարշ են տվել անձնին բնակարանում՝ մազերից։ Լինում են նաև դեպքեր, երբ ծնողները փորձում են բուժել իրենց զավակին, որը կոնվերսիոն թերապիա է կոչվում, և չի թույլատրվում։

Ադամ- արդեն երկու հարյուր տարի և ավել կոնվերսիոն թերապիայի փորձ են արվում, բայց վերջին տասնամյակներում արդեն մարդկությունը, Առողջապահական Համաշխարհային Կազմակերպությունը վերջնականապես եկավ այն եզրահանգման, որպես աբողջ աշխարհի փորձի կրող կազմակերպություն, որ նույնասեռականությունը հոգեկան հիվանդություն չէ։

Լուիզա,- հետևաբար դա չպետք է բուժվի, որպես հոգեկան հիվանդություն։ Բայց լինում են դեպքեր, երբ անհատները անտեղյակությունից ելնելով՝ փորձում են փոխել իրենց երեխային՝ հոգեբանի մոտ, հոգեբուժի մոտ, երբեմն սեքսապաթոլոգի և գինեկոլոգի մոտ են տանում։

Ադամ,- նաև կրոնական հաստատություններ են տանում, օրինակ՝ եկեղեցի։

Լուիզա,- իրականում դեպք է եղել, երբ անձի սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրա ծնողները նրան եկեղեցի են տարել, որպեսզի բուժեն, կամ ինչ-որ կերպ վերականգնեն։ Եվ քահանան նշել է, որ անձի մեջ չար ոգիներ են մտել և անձը որոշ ժամանակ պետք է վանքում մնա, որպեսզի այդ չար ոգիները դուրս գան նրա միջից։ Ահա այսպիսի դեպքեր ենք ունենում ընտանեկան բռնության շրջանակներում։ Միգուցե նաև հիշեք Շուռնուխում տեղի ունեցած բռնության դեպքը, որը շատ մեծ արձագանք գտավ հանրության շրջանում, ընդ որում, բոլոր դեպքերը ուսումնասիրելիս, նկատում ենք, որ հանրությունը չի տարբերակում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։

Ադամ,- նշեցիք նաև տնտեսական բռնության մասին։ Խոսեցինք մնացած բռնության դեպքերի մասին, բայց տնտեսականին կուզեմ ևս անդրադառնանք։ Տնտեսական ի՞նչ բռնություններ են լինում, ու ո՞նց են դրսեվորվում։

Լուիզա,- տնտեսական բռնության դեպքում ծնողները անձին զրկում են կապի միջոցներից, հեռախոսից, ինտերնետից, թույլ չեն տալիս շփվել ընկերների հետ։ Ինչպես նաև եղել են դեպքեր, երբ թույլ չեն տվել գնալ աշխատանքի, կամ ուսումնական հաստատություն։ Այսպես է դրսեվորվում ԼԳԲՏ անձնանց նկատմամբ տնտեսական բռնությունը։

Ադամ,- շատ լավ։ Նշեցիք , որ երկար ժամանակ աշխատում եք Փինկ իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ։ Կարո՞ղ եք նշել՝ ինչ գործունեություն եք ծավալում ՀԿ-ում։

Լուիզա,- կուզենամ մի փոքր սկզբում պատմել կազմակերպության մասին։ Կազմակերոպթյունը հիմնադրվել է 2007 թվականին և այն մինչև այսօր զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Ընդ որում, կազմակերպության հիմնադրումից որոշ ժամանակ անց, կազմակերպությունը սկսել է ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ անձնաց․ հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի աջակցում և իրավաբանական աջակցություն։ Ունենք նաև հավասարը հավասարին խորհրդատվություն։ Կազմակերպությունը ունի նաև ռեսուրս համայնքային կենտրոն, որտեղ համայնքի համար միջոցառումներ են իրականացվում, և այն նպատակ ունի ծառայելու Հայաստանի ողջ ԼԳԲՏ հասարակությանը։ Այսինքն ԼԳԲՏ անձինք կարող են գալ այդտեղ ինֆորմացիա ստանալ, աշխատանքներ իրականացնել, իրենք կազմակերպեն և նախաձեռնեն որոշակի միջոցառումներ, տեղեկություններ տարածեն, տեղեկություններ ստանան, ինչը շատ կարևոր է Հայաստանում ԼԳԲՏ անձանց մոբիլիզացիայի համար։ Կազմակերպությունում ես զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, այսինքն տրամադրում եմ թե՛ իրավաբանական խորհրդատվություն, թե՛ ներկայացնում եմ ԼԳԲՏ անձնանց իրավունքները ոստիկանությունում, քրեական մարմիններում, դատարաններում։

Ադամ,- շատ լավ։ «Բազմազանություն» ՀԿ-ն այս պահին աշխատում է զորակոչի ընթացքում բռնությունների շուրջ հետազոտության իրականացման համար։ Կուզեմ անդրադառնանք նաև թե՛ զորակոչին, թե՛ առհասարակ բանակին, ռազմական ոլորտին, ու հասկանանք արդյո՞ք ռազմական ոլորտում, որևէ այլ առանձնահատկություն ունի խտրականությունը, խտրականության դրսեվորումները հենց սեռական կողմնորոշման, կամ գենդերային ինքնության հիմքով՝ ԳԲՏՔ+ անձնանց նկատմամաբ։

Լուիզա,- ինչպես գիտեք, բանակը փակ հաստատություն է, ու այդտեղ հասարակության մտածողության ձևերը ավելի խիտ են, և ավելի վառ կերպով են արտահայտվում և քսենոֆոբիան, և հետևաբար ԼԳԲՏ անձինք, ԳԲՏ անձինք, բանակում ավելի շատ են խտրականության բախվում, քան բաց կյանքում։ Զորակոչի ու բանակի ընթացքում արձանագրված խախտումներից կարող եմ առանձնացնել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման ու խոշտանգման դեպքերը։ Մասնավորապես եղել են դեպքեր, նախորդիվ նշեցի, որ անձը գնացել է բուժզննման, և երբ տեղեկացել են նրա նույնասեռական կարգավիճակի վերաբերյալ, պահանջել են, որ ծնողների հետ ներկայանա, կամ առանց անձի թույլտվության ու տեղեկացվածության, նրա սեռական կողմնորոշման վերաբերյալ տեղեկությունները հայտնել են նրա ծնողներին, ինչը հանգեցրել է ընտանիքում խնդիրների։ Եղել են նաև խոշտանգումների դեպքեր։ Օրինակ, երբ որ անձը ներկայացել է կոմիսիայի, որպեսզի վերջնականապես ոչ պիտանի համարվի ծառայության համար, կամ միգուցե պիտանի ճանաչվի, հանձնաժողովի նախագահը իմանալով սեռական կողմնորոշման մասին՝ վերցրել է նրա գործերի պանակը և դրանով հարվածել է նրա դեմքին, այնուհետև փորձել բռնություն գործադրել, որից հետո անձը փորձել է դրանից ազատվել։ Եղել է նաև բռնության մեկուսացման դեպք հե՛նց զինվորական ծառայության ընթացքում։ Այսինքն զորամասի մյուս ծառայողները տեղեկանալով անձի կողմնորոշման մասին՝ պահանջել են նրան մեկուսացնել։ Այդ անձին պահել են մեկուսի՝ առանձին սենյակում, որը զուրկ է եղել հարմարություններից։ Նրան առանձին են սնունդ տվել, անձը ջուր չի ունեցել խմելու, և այդպես շարունակվել է առանձին բնակվել մինչև նրան տեղափոխել են այլ զորամաս։ Այսպիսի դեպքեր լինում են զինվորական ծառայության և զորակոչի ընթացքում։

Ադամ,  – ենթադրում եմ նաև, որ սրանք էն դեպքերն են, որոնց մենք հասել ենք, որոնց մասին մենք տեղյակ ենք։ Բնականաբար շատ այլ դեպքեր կան, որոնց մասին մենք չգիտենք։ Ինչպես ասացիք՝ բանակը փակ հաստատություն է ու միանշանակ շատ այլ դեպքեր մեզ չեն հասնում, ու քանի բանակից ենք խոսում ու բարձրանում ենք դեպի կառավարություն, կուզեմ խոսենք էն մասին, թե պետությունը ինչ գործառույթներ ունի ԼԳԲՏ անձանց սեռական կողմնորոշման ու գենդերային ինքության հիմքով խտրականության դեպքերը կանխարգելելու գործում։ Երեք գործառույթներ, որոնք պետությունը պետք է անի, որոնք մինչ էս պահը մենք չենք տեսնում։

Լուիզա, – պետությունը վավերացնելով միջազգային պայմանագրերը որոշակի պարտավորություններ է ստանձնում, առ այն, որ ապահովի մարդու իրավունքների իրացումն առանց որևէ տեսակ խտրականության։ Այսինքն նախ պետությունը ինքը չպետք է խտրականության ենթարկի որևէ խումբ անձանց, այդ թվում՝ ԼԳԲՏ անձնանց, բացի դրանից պետությունը պետք է պաշտպանի ԼԳԲՏ անձանց, այլ անձանց կողմից նրանց նկատմամաբ իրականացվող խախտումներից, իրենց նկատմամաբ գործադրվող բռնություններից։ Եվ բացի դրանից, եթե անգամ նման բռնություն է տեղի ունենում, պետությունը պետք է այնպիսիս մեխանիզմներ ստեղծի, որպեսզի ԼԳԲՏ անձինք կարողանան պաշտանել իրենց իրավունքները և վերականգնել իրենց իրավունքները։ Այս պարտավորությունների մասով մենք ունենք ներպետական իրավական կարգավորումներ, սակայն այդ իրավակարգավորումները բավարար չեն, որպեսզի ԼԳԲՏ անձինք կարողանան լիարժեք ապրել Հայաստանում և իրենց իրավունքները լիարժեք իրացնեն, չնայած նրան, որ գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը ուղղակիորեն նշված չեն, ո՛չ սահմանադրությունում, ո՛չ այլ իրավական ակտում՝ որպես խտրականությունից ազատվելու հատկանիշներ։ Այնուամենայնիվ, միջազգային մարմինների պրակտիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը խտրականությունից նույնչափ պաշտպանվող հատկանիշներ են, ինչպես օրինակ՝ սեռը, տարիքը և այլ կարգավիճակը։ Ուստի պետությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի Հայաստանում ԼԳԲՏ անձինք ևս լինեն պաշտպանված։ Այդպիսի միջոցներից կարող են լինել, օրինակ, իրավահավասարության վերաբերյալ առաձին օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունումը։ Կամ սահմանադրության մեջ կամ այլ իրվական ակտերում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ուղղակիորեն նշելը՝ որպես խտրականությունից պաշտպանվող հատկանիշներ։

Ադամ, – իմ պրակտիկայում, ես էլ երբեք չեմ հանդիպել որևէ իրավական փաստաթուղթ, որում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը պաշտպանված հիմք կարող են հանդիսանալ։ Կուզեի անդրադառնալ նաև, որպես փաստաբան և իրավաբան, ի՞նչ նախադեպեր եք գրանցել, որտեղ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես իրավական հիմք կարող են պաշտպանված լինել։ Եվ պաշտպանվե՞լ են, օրինակ, դատարանում։

Լուիզա – ինչպես նշեցի, որ չնայած մենք ունենք որոշակի կարգավորումներ, այնուամենայնիվ, այդ կարգավորումները այդքան էլ չեն գործում թե՛ այդ կարգավորումների որոշ թերացումների պատճառով, թե՛ իրավապահ մարմինների այդ գործերով զբաղվելու ոչ բավարար հմտությունների պատճառով։ Մասանվորապես իրավապահ մարմինները կա՛մ չեն կարողանում հասկանալ հանցագործության շարժառիթը և ինչպես է դրսեվորվում խտրականությունը, նույն Շուռնուխի դեպքով, չնայած այնքան ակնհայտ էր, որ այդ ոտնձգությունը տեղի է ունեցել խտրականության շարժառիթով, այնուամենայնիվ որևէ տեղ, գործում, չի երևում, այսինքն իրավախախտները նշել են, որ տուժողները եղել են տղամարդիկ ինչ-որ կանանց հագուստներով, շպարված են եղել, և այլն։ Ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ իրավախախտները այս անձնանց գենդերային ինքնության նկատմամաբ տարբերակված վերաբերմունք են ունեցել։ Այնուամենայնիվ, գործով քննիչը չի՛ արձանագրել գործում, որևէ իրավական գնահատական չի՛ տվել դրան։ Սակայն պետք նշեմ, որ որոշ դեպքերում կարողացել ենք որոշ հաջողությունների հասնել։ Մասնավորապես, երբ զինկոմիսարիատում նույնասեռական անձին հարվածել էին իր գործերի պանակով և քրեական գործը կարճվել էր, հետագայում բողոքարկման ընթացքում վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ գործը պետք է վերաբացվի, պետք է քննարկվի խոշտանգման հանցակազմը, այսինքն պետք է հասկանալ, արդյո՞ք այդտեղ կա խտրականություն՝ անձի սեռական կողմնորոշման վերաբերյալ, թե՞ ոչ։ Նույն Շուռնուխի գործով ևս, մի քանի ատյաններ նշեցին, որ վարույթը իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի խտրականության հանգամանքին։

Այսպիսի փոքրիկ առաջընթացներ մենք ունենում ենք։ Այո, դրանք քիչ են, սակայն հույս են ներշնչում։ Իհարկե, ավելի շատ գործերով հասնենք նրան, որ իրավապահ մարմինները խտրականության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ հայտնեն, և հույս է ներշչում, որ ի վերջո, կարողանանք հասնել նրան, որ խտրականությունը նվազի և քիչ-քիչ վերանա։

Ադամ,- իրավական կարգավորումներից բացի, իհարկե մենք ունենք նաև կրթական ոլորտի բարեփոխումների կարիք, մշակութային բարեփոխումների անհրաժեշտություն, որովհետև զուգահեռ ընթացող զարգացում է՝ թե՛ հասարակական, թե՛ օրինական, թե՛ արդարադատության։ Ըստ որի մենք խտրականությունը ինչ-որ չափով կկարողանանաք վերացնել, և էս ամեն ինչի զարգացման կոնտեկստում կուզեի հետևյալ հարցը ձևակերպել։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք երիտասարդ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքների կարգավիճակի մասին։ Արդյո՞ք բարի ապագան մոտ է, թե՞ ոչ։ Ի՞նչ եք մտածում ապագայի մասին առհասարակ։

Լուիզա, – մենք տեսնում ենք, որ որոշակի իրավական փոփոխություններ, այնուամենայնիվ տեղի են ունենում։ Օրինակ 2020 թվականին քրեական օրենսգիրքը նոր հոդվածով լրացվեց, որով պատասխանատվություն է նախատեսվում բռնության կոչեր հնչեցնելու համար, բռնությունը արդարացնելու, կամ բռնություն քարոզելու համար, որը կապված է անձի, կամ անձանց խմբի որոշակի հատկանիշների հետ, և այդ հատկանիշների մեջ, չնայած կրկին նշված չեն սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, այնուամենայնիվ դրանք ենթադրում են, որպես անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներ։ Այս հոդվածը գործարկելու ընթացքում մի քանի հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվեցին ոստիկանություն, և դրանցից որոշներով քրեական գործ հարուցվեցին, ավելի ճիշտ դրանք հետագայում բոլորը կարճվեցին, այնուամենայնիվ որոշումներում հենց սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն բառերը նշվեցին։ Դա ևս կարող ենք համարել որոշակի առաջընթաց։ Նաև ես լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր ստանձնած պարտավորությունները իրականացնելու համար կշարունակի իրավաական ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացումը և առնվազն իրավական մակարդակում կունենանք ԼԳԲՏ անձանց համար հավասարություն, ինչը հետագայում արդեն հեշտ կլինի կյանքի կոչել իրավակիրառ պրակտիկայում։

Ադամ, – շնորհակալ եմ Լուիզա։ Շատ հետաքրքիր էր զրույցը ու մենք կարող ենք շատ շարունակել խոսել խտրականության մասին ու շատ ավելի խորը ու լայն զրույց կարող ենք ծավալել, բայց, ամեն դեպքում, փորձենք այս պահին այսքանով սահմանափակվել։

Նաև ուզում եմ տեղեկացնել մեր հետևորդներին, որ մեր փոդքասթները շարունակական են լինելու։ Սա առաջին փոդքասթն էր, հաջորդիվ մենք շաչունակելու ենք անդրադառնալ երիտասարդ խոցելի ու թիրախավորված անձանց մարդու իրավունքներին Հայաստանում։

_______________________________________

Մեզ հետ կարող եք կապ հաստատել և հետևել մեզ նաև ⇓