«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2021 թվականի մարտի 25-27-ն իրականացրեց  «Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացը։ Հաշվի առնելով COVID-19-ը, այս տարի դասընթացն իրականացվեց Zoom օնլայն հարթակի միջոցով։
Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում բազմակարծության մշակույթի զարգացմանը, իրազեկել բազմազանության մասին։
«Երջանիկ լինելու իրավունքը բոլորինն է» խորագիրը կրող lll-օրյա օնլայն դասընթացի ժամանակ քննարկվեցին հետևյալ թեմաները․

  • Բազմազանության մշակույթը և մարդու իրավունքների դերը մշակութային բազմազանության ապահովման համար
  • Ինչպես կարող է աջակցել մշակութային բազմազանությունը
  • Մշակույթներ
  • Ինքնամք և ինքնահոգատարություն

Դասընթացի երրորդ օրվա թեման որոշվեց դասընթացի մասնակիցների կողմից, որն էր «Ֆեմինիզմը Հայաստանում»։ 3-րդ օրվա հանդիպումը մոդերացրեց ԲՍՄԻ ՀԿ-ի ֆեմինիստական ծրագրերի համակարգող Լիզա Սահակյանը։ Կարող եք հետևել քննարկմանը և դիտել տեսաձայնագրությունը։

Առաջին օրվա դասընթացավարն էր «Բազմազանություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արտակ Ադամը։ Դասընթացի տեսաձայնագրությունը կարող եք հետևել ԲՍՄԻ ՀԿ-ի յութուբյան ալիքում։

Իսկ երկրորդ հանդիպումն անցկացվեց ԲՍՄԻ ՀԿ-ի երիտասարդական աշխատակից Յուլիյա Նիկոլիի կողմից, որի ընթացքում լիարժեք խոսվեց ինքնախնամքի ու ինքնահոգատարության մասին։ Հետևի՛ր նաև այս հանդիպման տեսաձայնագրությանը։

Ինչպես նաև կարող եք հետևել կազմակերպության կրթական միջոցառումներին, եթե ուզում եք միանալ դրանց ու ակտիվորեն կիսել բազմազանության մասին մեր գաղափարները։ ԲՍՄԻ ՀԿ-ն իրականացնում է կրթական դասընթացներ բոլոր խոցելի ու թիրախավորված անձանց համար։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ