«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է «ԼԳԲՏՔ+ Անձանց Ներգրավվածությունը   Բնապահպանական Խնդիրների Լուծմանը» թեմայով հետազոտություն։ Հետազոտության նպատակն է բացահայտել  ԼԳԲՏՔ+ մարդկանց պատկերացումները, վերաբերմունքն ու համոզմունքները  էկոլոգիական խնդիրների նկատմամբ և ուսումնասիրել այդ խնդիրների լուծման գործընթացում ԼԳԲՏՔ+ մարդկանցներգրավվածությանն առնչվող հարցերը։

Հետազոտության խնդիրներն են՝

  • Ուսումնասիրել  ԼԳԲՏՔ+ անձանց  իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

  • Ուսումնասիրել բնապահպանության ոլորտում  ԼԳԲՏՔ+ անձանց ներգրավվածությանն առնչվող հարցերը։ Արդյո՞ք ՍԿԳԻ-ն կարող է պատճառ հանդիսանալ նրանց ներգրավվածությանը բնապահպանական շարժումներին և որոշումների կայացմանը։ Եվ արդյո՞ք ՍԿԳԻ հիմքով խտրականությունն է պատճառ հանդիսանում նրանց ինքնաներգրավվմանը։ 

  • Բացահայտել բնապահպանության ոլորտի շահակիցների (ԼԳԲՏՔ+ անձանց)  մոտեցումները, դիրքորոշումները բնապահպանական հիմնախնդիրների` աղտոտվածության հետևանքների, սննդային առանձնահատկությունների, բնապահպանական հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ։

  • Քարտեզագրել ՀՀում բնապահպանական  հիմնախնդիրների լուծման հնարավոր պլան ԼԳԲՏՔ+ անձանց  առաջարկությունների հիման վրա։

Հետազոտության ակնկալվող արդյունքը․

Արդյունքում ՀՀում բնապահպանական հիմնախնդիրների լուծման աշխատանքներում ԼԳԲՏՔ+ անձանց ներգրավվածության վերաբերյալ առաջնային, նկարագրական բնույթի հետազոտության հիման վրա ակնկալվում է առաջ բերել երկխոսություն, որը հիմք կհանդիսանա նախաձեռնելու առավել ընդգրկուն հետազոտություն սույն հիմնախնդրի առնչությամբ, ինչպես նաև հետազոտության արդյունքում վեր հանված հիմնախնդիրների հիման վրա՝ առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում շահակիցներին։

Օնայն հարցաթերթը լրացնելու համար սեղմեք այստեղ :