«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական ՀԿ-ն իրականացնում է «ԼԳԲՏՔ+ Անձանց ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծմանը» թեմայով հետազոտություն։ Հետազոտության նպատակն է բացահայտել ԼԳԲՏՔ+ մարդկանց պատկերացումները, վերաբերմունքն ու համոզմունքները էկոլոգիական խնդիրների նկատմամբ և ուսումնասիրել այդ խնդիրների լուծման գործընթացում ԼԳԲՏՔ+ մարդկանցներգրավվածությանն առնչվող հարցերը։
Հետազոտության խնդիրներն են՝
-
Ուսումնասիրել ԼԳԲՏՔ+ անձանց իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
-
Ուսումնասիրել բնապահպանության ոլորտում ԼԳԲՏՔ+ անձանց ներգրավվածությանն առնչվող հարցերը։ Արդյո՞ք ՍԿԳԻ-ն կարող է պատճառ հանդիսանալ նրանց ներգրավվածությանը բնապահպանական շարժումներին և որոշումների կայացմանը։ Եվ արդյո՞ք ՍԿԳԻ հիմքով խտրականությունն է պատճառ հանդիսանում նրանց ինքնաներգրավվմանը։
-
Բացահայտել բնապահպանության ոլորտի շահակիցների (ԼԳԲՏՔ+ անձանց) մոտեցումները, դիրքորոշումները բնապահպանական հիմնախնդիրների` աղտոտվածության հետևանքների, սննդային առանձնահատկությունների, բնապահպանական հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ։
-
Քարտեզագրել ՀՀում բնապահպանական հիմնախնդիրների լուծման հնարավոր պլան ԼԳԲՏՔ+ անձանց առաջարկությունների հիման վրա։
Հետազոտության ակնկալվող արդյունքը․
Արդյունքում ՀՀում բնապահպանական հիմնախնդիրների լուծման աշխատանքներում ԼԳԲՏՔ+ անձանց ներգրավվածության վերաբերյալ առաջնային, նկարագրական բնույթի հետազոտության հիման վրա ակնկալվում է առաջ բերել երկխոսություն, որը հիմք կհանդիսանա նախաձեռնելու առավել ընդգրկուն հետազոտություն սույն հիմնախնդրի առնչությամբ, ինչպես նաև հետազոտության արդյունքում վեր հանված հիմնախնդիրների հիման վրա՝ առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում շահակիցներին։
Օնայն հարցաթերթը լրացնելու համար սեղմեք այստեղ :