Հուլիսի 27-ի մեկնարկը, որպես Հայաստանում գենդերային հավասարության ազգային օր, տվել է «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն։ Անդրադառնալով գենդերային կրթության կարևորությանը, ՀԱԲ ՀԿ-ն մի շարք քայլեր ու գործողություններ է իրականացրել գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին։ Այսօր «Բազմազանություն» ՀԿ-ն, համագործակցելով ոլորտում գործող կազմակերպություններից մի քանիսի հետ, իրականացրեց գենդերային 5-օրյա դիսկուրս։

Գենդերային 5-օրյա դիսկուրսի յուրաքանչյուր վեբինարի համար թիրախավորել էինք արդի ու լուծումներ պահանջող, մյուս կողմի տեղեկատվության ու իրազեկվածության պակասը լրացնող կարևորագույն թեմաներ։

Այսպիսով, հուլիսի 26-ին՝ հյուրընկալեցինք ֆեմինիստ, ակտիվիստ Արփի Բալյանին՝ խոսելու «Ֆեմինիզմի պատմություն» թեմայով։
Հուլիսի 27-ին՝ մեր հյուրն էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն Հայաստան ՀԿ-ի աշխատակից, գենդերային հարցերով փորձագետ Աիդա Մարուքյանը, որը խոսեց «Գենդեր, գենդերային կարծրատիպեր» թեմայի շուրջ։
Հուլիսի 28-ին հյուրընկալեցինք «ՖորՖեմ» կանանց իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Մարիամ Ռավեն Կուրշուդյանին՝ խոսելու «Գենդերային հիմքով խտրականությունը որպես խոչընդոտ կանանց քաղաքական հավասար ներկայացվածությանը» թեմայի շուրջ։
Իսկ հուլիսի 29-ին մեզ հետ էր ՓԻՆՔ իրավապաշտպան ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, որը խոսեց «Գենդերային հիմքով խտրականությունը ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ» թեմայի շրջանակներում։
Հուլիսի 30-ին վեբինարների շարքն ամփոփեց «Իրավական Նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Նարե Հովհաննիսյանը, խոսելով  «Ազատազրկված կանանց ու աղջիկների հիմնախնդիրները» թեմայի շուրջ։

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին, որի գործունեության նպատակն է նպաստել բազմակարծության և բազմազանության տարածմանը, նպաստել ՀՀ-ում մշակութային բազմազանությանը և քվիր մշակույթի զարգացմանը, մարդասիրության գաղափարախոսության տարածմանը։