«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան հասարակական կազամկերպությունը (ՀԿ) սույն թվականի մարտի 25-ին իրականացրեց «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի արդյունքների ներկայացումը՝ առընթեր միջոցառումներով։ 

Ներկայացմանը մասնակցում էին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հիմնադրամների և այլն, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ներկայացուցիչներ (տե՛ս լուսանկարներ

Միջոցառումը մեկնարկեց ԲՍՄԻ ՀԿ-ի նախագահ Արտակ Ադամի բացման խոսքով, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, ռազմավարական ուղղություններն ու նպատակները և «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագրի հիմնախանդիրն ու գործողությունները։ 

Նշենք, որ ելույթի խոսքով պետք է հանդես գային նաև ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Նիդեռլանդների թագավորության փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն, որոնք, ցավոք, չկարողացան միանալ։

Բացման խոսքից հետո ԲՍՄԻ ՀԿ-ի հետազոտող Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց «Զորակոչիկների նկատմամբ խտրականության դրսևորումները բժշկական փորձաքննությունների ընթացքում» վերնագրված զեկույցը (տե՛ս զեկույը), որին  հաջորդեց քննարկում՝ «Խտրականության բացառումը օրենսդրաիրավական միջոցներով» խորագրով։ Քննարկմանը մասնակցում էին թվով 7 ՔՀԿ և ՄԻՊ աշխատակազմի ներկայաուցիչներ։

Քննարկման հյուրերն էին․

  • ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմից, հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը, որը կարևորելով խտրականության բացառումը անդրադարձավ Հայաստանում ՄԻՊ գրասենյակի այն գործառույթներին, որոնք ներառում են խոցելի ու թիրախավորված անձանց իրավունքների պաշտպանությունը։
  • Հելսինկյան Քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը խոսեց խտրականության ելքով մարդու իրավունքների խախտումների մասին ու դրանց բացառման անհրաժեշտությունից։
  • «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրսյանը, որը խոսեց տրանս անձանց նկատմամբ խտրականության դրսևորումներից ու դրանց բացառման անհրաժեշտությունից,
  • «Փինք» ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Հռիփսիմե Կիզոգյանը, որը խոսեց ԼԳԲԻՔ+ անձանց հիմնախնդիրներից, 
  • «Նոր Սերունդ» ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը, որն անդրադարձավ առողջապահության ոլորտում դրևսորվող խտրականությանն ու իրավախախտումներին։
  • «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Սոսե Զաքարյանը, որը խոսեց երիտասարդ եզդիների՝ հատկապես աղջիկների ու կանանց նկատմամաբ դրսևորվող համակարգային խտրականության մասին, և կարևորեց, որ եզդի կանանց ու աղջիկներ կրթության բացակայության հիմնախնդրից։
  • Եվ Անահիտ Մկրտչյանը, «Բազմազանություն» ՀԿ-ի հետազոտողը, որն ամփոփելով քննարկումը կարևորեց իրավահավասարության ապահովման մասին օրենքի անհրաժեշտությունը և խտրականության բացառման օերնսդրական բացերի ու թերությունների վերացումը։

Քննարկմանը հաջորդեց «Նախազորակոչային և զորակոչային տարիքի խոցելի ու թիրախավորված քաղաքացիների համար» ձեռնարկի ներկայացումը (տե՛ս ձեռնարկը) և կազմակերպության կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմի ու տեղեկատվական տեսանյութի ցուցադրությունները։

Տե՛ս «Վերաթողարկելով իրավահավասարությունը» փաստավավերագրական ֆիլմը, որում զորակոչի մասնակցած ԳԲՏՔ+ անձինք պատմում են իրենց կենսափորձի մասին՝ զինվորական կոմիսարիատներում ու հոգեկան առողջության կենտրոններում։

Ինչպես նաև տե՛ս «Խտրականության կանխարգելման օրենսդրական կարգավորումները և բացերը ՀՀ-ում» տեղեկատվական տեսանյութը։

«Բազմազանություն» ՀԿ-ն «Նպաստել խտրականության նվազեցմանը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԲՍՄԻ ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։ 

Սույն ծրագրի շրջանակում ԲՍՄԻ ՀԿ-ն նաև իրականացրել է վերապատրաստման դասընթացներ հոգեկան առողջության կենտրոնների աշխատակիների ու զինապարտության ենթակա խոցելի ու թիրախավորված քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ ԲՍՄԻ ՀԿ-ն ստեղծվել է 2019 թվականին, որի գործունեության նպատակն է նպաստել Հայաստանում մշակութային բազմազանության զարգացմանն ու ճանաչմանը՝ իրավապաշտպան, սոցիալական, կրթական և տեղեկատվական գործունեության միջոցով։

#DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ #EUforCSOs #PeopleinNeed #CSOs #GrassrootsInitiatives #ArmenianCSOs #Change #Youth #CivicEngagement #GetInspired #GetInvolved