Հարգելի՛ հետևերդներ, ինչպես գիտեք «Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ-ն, ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության «Adapt-an-App Sprint» ծրագրի շրջանակներում կյանքի է կոչում «Companion Map Armenia» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծում է «Provodnik.online» հավելվածի հայաստանյան տարբերակը՝ «Ուղեցույցը»։ 

«Ուղեցույցն» ինտերակտիվ քարտեզ է, որի վրա տեղորոշված են հանրային վայրերն՝ ըստ դրանց մատչելիության հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածում ներառված է լինելու ՀՀ ողջ տարածքը։ Այս պահին հավելվածը թետավորման փուլում է։ Հավելվածը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ Ուղեցույց։

Մենք համագործակցում ենք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք գործում են ոլորտում։ Չնայած սրան հավելվածը համալրման ու կատարելագործման կարիք ունի։ Ուստի մենք շարունակում ենք հավաքագրել նաև կամավորների, որոնք պատրաստ են խթանել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանն ու ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։

Կամավորներից չեն պահանջվում հատուկ հմտություններ, պարզապես բջջայիններից օգտվելու նվազագույն կարողությունների կարիք կլինի։ Մյուս կողմից զբաղվածությունը շատ չէ և հստակ աշխատաժամեր չկան։ Կամավորական աշխատանքը ժամանակավոր է, պահանջվում է 15-20 օրվա ներգրավվածություն՝ սկսած մարտի 2-ից։ Աշխատանքների ավարտին կամավորները  սերտիֆիկատավորվեն՝ ծրագրում մասնակցություն ունենալու համար։ Լավագույն կամավորները կընտրվեն որպես մենթորներ հավելվածի մասին տեղեկատվության տարածման համար և կներգրավվեմ հետագա կարճաժամկետ աշխատանքներում ևս։ Ցակության դեպքում խնդրում ենք լրացնել հայտը։ Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը։ Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք։

#CompanionMapArmenia #CMA #UghecuycArm #Ուղեցույց #DiverCityNGO #ԲազմազանությունՀԿ