2019 թվականի հուլիսի 23-ին «Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնությունը՝ “HexaSquad” երիտասարդների նախաձեռնող խմբի հետ, ինչպես նաև այլոց, իրականացրեց «Դեմ ենք կենդանիների սպանդին» խաղաղ ակցիան, որի ժամանակ պահանջ-հայտարարությամբ եղանք Ազգային Ժողովում, Երևանի Քաղաքապետարանում, ինչպես նաև հանդիպեցինք «Կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Բեգոյանի հետ։
Խաղաղ ակցիայի իրականացման մասին նախաձեռնությունը հուլիսի 20-ին հանդես էր եկել մամուլի հաղորդագրությամբ։