2019 թվականի հուլիսի 23-ին «Էկո բազմազանություն» կրթական, երիտասարդական նախաձեռնությունը՝ “HexaSquad” երիտասարդների նախաձեռնող խմբի հետ նախաձեռնեց «Դեմ ենք կենդանիների սպանդին» պահանջով խաղաղ ակցիան, որին միացան մի շարք այլ կենդանասեր, բնապահպան անձինք ևս։ Ակցիայի ժամանակ պահանջ-հայտարարությամբ մասնակիցները եղան Ազգային Ժողովում, Երևանի Քաղաքապետարանում, ինչպես նաև հանդիպեցին «Կենդանիների վնասազերծման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ պարոն Բեգոյանին։
Խաղաղ ակցիայի իրականացման մասին նախաձեռնությունը հուլիսի 20-ին հրապարակել էր մամուլի հաղորդագրություն։